Կայացել է ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի առաջին նիստը (տեսանյութ)

26/08/2018 schedule10:55

Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Ողջունելով խորհրդի կազմին՝ ոստիկանության պետը հույս հայտնեց, որ միասնական աշխատանքը կլուծի շատ խնդիրներ և, որ ամենակարևորն է այս կառույցը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման անկյունաքարերից մեկն է լինելու:

Օրակարգը հաստատվելուց հետո Վալերիյ Օսիպյանը հասարակական խորհրդի անդամներին հանձնեց վկայականներ:
Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի դերի, նշանակության և առաքելության մասին, աշխատանքային մարմինների մասին և անվստահության ժառանգություն. հրատապ խնդիրներ-անհապաղ լուծումներ ու անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն թեմաներով զեկույցներ: 
Ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը խորհրդի արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով, միևնույն մասնագիտական կարողությունների տիրապետող կամ համասեռ բնույթի հասարակական գործունեություն իրականացնող և ընդհանուր շահեր հետապնդող անդամներին միավորելու, վեր հանված խնդիրներն օպերատիվ կարգով քննարկելու ու Խորհրդին լուծումներ առաջարկելու նկատառւմներով, առաջարկեց ստեղծել աշխատանքային մարմիններ՝ հանձնաժողովներ, ըստ ուղղությունների:

Ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը նախ ներկայացրեց վիճակագրական տվյալներ և խոսեց ճանապարհային երթևեկության անվտանգության մասին:

Հարցերի քննարկումից ու որոշումներ ընդունելուց հետո ամփոփիչ խոսքով հանդես եկավ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Նշենք, որ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդն ունի 45 անդամ: Հետագա նիստերի, քննարկվող հարցերի ու որոշումների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Տպել
1166 դիտում

Հարություն Մաշադյանը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. դատախազությունը հավելյալ պարզաբանում է տարածել

Դ. Տոնոյանը հանդիպել է Հունաստանի գործընկերոջ հետ, այցելել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. դատախազության պարզաբանումը

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում

Վրաստանի քաղաքացին Լոռու մարզում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա