Կլուծվի «պադավատների» թեման, բյուջեն կխնայվի. Ս. Ֆարմանյանը 2 նախաձեռնություն կներկայացնի

27/08/2018 schedule10:10

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում շրջանառության մեջ է դնելու երկու օրենսդրական նախաձեռնություն:

Գրառման մեջ նա պարզաբանում է, թե ինչ նախաձեռնությունների մասին է խոսքը.

«Մի քանի օրից կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը։ Երկու գաղափար, որ օրենսդրական նախաձեռնության կարգով դնելու եմ շրջանառության մեջ եւ հուսամ, որ գործընկերներիս աջակցությամբ օրենքի տեսք կստանան։

1. Օրենքով արգելել ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը (եւ՛ ինտերնետ եւ՛ գրասենյակային տարբերակները, թե՛ տեղական թե՛ միջազգային), իսկ ապօրինի գործունեության կազմակերպումը դիտել որպես ծանր քրեական հանցագործություն։ Օրենքով արգելելուց բացի ցանկացած լուծում կամ կարգավորում ինքնախաբեություն է։

2. Օրենքով սահմանել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր ՀՀ-ում կունենան ծառայողական մեքենաներ (Անվտանգության խորհրդի անդամներ +): 

Օրենքով սահմանել, որ ստեղծվում է միասնական ավտոպարկ (պետությունը կարող է նախընտրել outsourcing-ը եւս որպես տարբերակ), մշակվում է հատուկ ծրագիր, որի միջոցով կառավարության կողմից սահմանված պետական պաշտոնյաները (ավելի ընդլայնված ցանկ, քան այսօր անհատական ծառայողական մեքենաներ ունեցողներն են) պատվիրում են մեքենա։ Համակարգն ավտոմատ հաստատում է պատվերը, առանց բյուրոկրատական միջամտության։ Պատվերի հեղինակ պետական պաշտոնյայի, պատվերի ուղղության, նպատակի եւ պատվերի տեւողության մասին տեղեկությունները պահպանվում են այդ ծրագրի կայքում, որը լինում է բաց, հրապարակային եւ թափանցիկ, լրագրողների դիտակետում։ Այս կոնցեպտը, վստահաբար, կլուծի տասնամյակներ շարունակ չարչրկված «պադավատների» թեման, կբերի բյուջետային միջոցների մեծ խնայողության»։

Տպել
4083 դիտում

Ակցիա ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց

Գյումրիում տոնվել է Հայրենիքի պաշտպանի օրը

Իրավիճակը կարգավորելու փոխարեն տնտեսավարողն անհիմն հրապարակումներ է արել սոցիալական ցանցերում. ՊԵԿ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի․ ՀՊՄՀ Restart

Մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին․ Արտակ Զեյնալյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Վարչապետը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ