Երևան
27 °C
Նախարարությունների թվի օպտիմալացման անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ՀՀ մշակույթի նախարարությունը ինչպես նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտնվեցին ուշադրության կենտրոնում:
Կառավարման 100 օրվա հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում չպետք է լինի 17 նախարարություն, եւ դրանց թիվը պետք է զգալիորեն պակասի: Դրանից հետո կարծիքներ հնչեցին, որ սպորտի նախարարությունը կարող է միավորվել մշակույթի նախարարության հետ: Կարծիքներ եղան նաեւ սփյուռքի նախարարության կրճատման, անգամ կրթության եւ մշակույթի նախարարությունների միավորման մասին:
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ուշադրության կենտրոնում հայտնված կառույցներից մեկի ղեկավարի՝ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ: Վերջինս հայտնեց, որ կառավարությունում դեռ նմանատիպ քննարկում չի եղել: Նշեց, որ մշակույթի նախարարությունը որպես առանձին նախարարություն, կամ փոփոխված ձեւաչափով ու որեւէ այլ կառուցվածքով՝ պետք է գոյություն ունենա: «Ձեր հարցը հավանաբար, հանրահավաքի ժամանակ Փաշինյանի հայտարարության հիման վրա է, սակայն, որեւէ այլ նախարարության կառույցում կամ առաձին՝ մշակույթի նախարարությունը պիտի լինի, դա միանշանակ կարող եմ վստահեցնել»,-ասաց Լիլիթ Մակունցը:
Ինչ վերաբերում է նախարարությունների փակման կամ միավորման հարցին՝ Մակունցը վստահություն հայտնեց, որ դրանք ոչ թե փակվում են, այլ հնարավոր է կրեն կառուցվածքի կամ ձեւաչափի փոփոխություն: «Եթե անգամ նախարարությունը ներկայացված է լինելու որեւէ այլ նախարարության կառուցվածքի մեջ, դա ընդամենը ձեւաչափի փոփոխություն է եւ միեւնույն է՝ դրանք գործելու են, պարզապես արվելու է աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու եւ ֆինանսական ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու համար»,-ասաց նա:
Մեր հարցին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ սպորտը կրկին վերամիավորվի մշակույթի հետ, դառնա մեկ նախարարություն, նախարարն ասաց. «Հանպատրաստից չեմ ուզում ձեր հարցին պատասխանել, որովհետեւ ցանկացած որոշում, որը կկայացվի, միեւնույնն է՝ լինելու է համապարփակ եւ երկարատեւ քննարկումների արդյունքում»:
Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ավելի վաղ ՀԺ-ին տեղեկացրել էր, որ այս շրջանում հարցը ընթացքի մեջ է: Վերջինս նշել էր, որ օպտիմալացման տարբեր ձեւաչափեր են ուսումնասիրվում ու քննարկվում:
Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ
Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում
Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ
Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
© 2024 Հայկական ժամանակ