Հայկ Գրիգորյանը ներկայացրել է ՔԿ նախագահի տեղակալներին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր կոլեգիայի անդամներին, ՔԿ ծառայողներին է ներկայացրել ՀՀ ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 24-ի որոշմամբ՝ ՔԿ նախագահի տեղակալ է նշանակվել Արման Պողոսյանը, քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ՝ Արտակ Կրկյաշարյանը, ՔԿ նախագահի տեղակալ-ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ՝ Սամվել Ավետիսյանը։

Շնորհավորելով նոր նշանակումների կապակցությամբ՝ Հայկ Գրիգորյանը մասնավորապես նշել է. «Վստահ եմ, որ նոր նշանակումները կնպաստեն Քննչական կոմիտեի աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։ Նրանցից յուրաքանչյուրն ունի մասնագիտական հարուստ փորձ ու հմտություններ, բարոյական բարձր հատկանիշներ, որոնք, վստահ եմ, կծառայեցնեն Քննչական կոմիտեի առջև դրված խնդիրների, սահմանադրական գործառույթների կատարմանը։ Արդարադատության իրականացման հիմքը նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն են, եւ մեր առաջնային խնդիրն է՝ հանցագործության յուրաքանչյուր դեպքով ողջամիտ ժամկետներում ապահովել բազմակողմանի և օբյեկտիվ քննության իրականացումը, ապացույցների պատշաճ ձեռք բերումը, որոնց համակցությամբ կտրվեն իրավական գնահատականներ։ Ինչպես մեր զինվորներն են դիրքերում օրը 24 ժամ պաշտպանում մեր երկրի սահմանները, այնպես էլ մենք՝ որպես այս ոլորտի զինվորներ, պարտավոր ենք պատշաճ ծառայել մեր ժողովրդին, պաշտպանել հանցագործությունից տուժած մեր քաղաքացիների իրավունքները, ապահովել պատժի անխուսափելիությունը»։

Աշխատանքային հանդիպման ավարտին ՀՀ ՔԿ նախագահը ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:

Տպել
1434 դիտում

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ

Վանաձորում եւս խոնարհումի տուրք են մատուցել 1988 թվականի աղետի զոհերի հիշատակին

Սպիտակում բացվել է Քըրք Քըրքորյանի կիսանդրին (լուսանկարներ)

Թուրքիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ազատանում անասնագոմ է այրվել

«Այս նախագիծը փրկություն էր, 10 միլիոն դոլար կգա բյուջե». կառավարության որոշումը գոհացրել է ավտոներկրողներին

Ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը

«Ինչո՞ւ 31 տարի անց Գյումրին վերականգնված չէ». նախագահն ասաց՝ հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել, եւ դա ինքը չէ

Ֆինանսական համակարգի բարեփոխումների խնդիրը հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելն է․ նախարար