Պառավոզն օր բղով էրթա, Գյումրվա բաղնիքն հմի Լոնդոն էր հասել. Գյումրին անեկդոտների պատ ունի

28/08/2018 schedule14:35

Գյումրիում եռալեզու պատ է բացվել, որի վրա հայերենով, անգլերենով եւ ռուսերենով ներկայացված են գյումրվա անեկդոտները: Պատն էլ հենց կոչվում է Անեկդոտների: «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամներն են այս գաղափարը կյանքի կոչել: Խմբի անդամ Արսեն Վարդանյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ մի քանի տարի առաջ իրենց ընկեր Գեդեոն Սիմոնյանն էր Դանիայում նկատել նմանատիպ պատ՝ Happy wall, եկել, պատմել էր, իրենք էլ հիշում էին: Երբ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, ՕՍԸՄ հիմնադրամն ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հայտարարեցին 1000 դոլար ֆինանսավորմամբ Գյումրիից «Լավագույն գաղափարի մրցույթ», «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամները հենց այս գաղափարը ներկայացրեցին եւ հաղթեցին:

Անեկդոտների պատը Շահումյան 188ա հասցեում է, տարածքը քաղաքաշինական խորհուրդն է հատկացրել: Հիմնականում կենցաղային բնույթի անեկդոտներ են գրված: Դրանց ընտրությունը ե՛ւ հեշտ էր, ե՛ւ դժվար: Պետք էր գտնել այնպիսիք, որոնք հասանելի լինեին մարդկանց ոչ միայն հայերենով, այլ նաեւ այլ լեզուներով:

«Բազմաթիվ դրական արձագանքներ կան»,- ասաց Արսեն Վարդանյանը: Անգամ զբոսաշրջային խմբեր են արդեն եղել, որոնք շաբաթ-կիրակին անցկացրել են Գյումրիում հենց Անեկդոտների պատը տեսնելու եւ կարդալու համար:

Ինչո՞ւ Թավշյա հեղափոխության օրերին ծնված ոչ մի անեկդոտ չի ընդգրկված հարցին, Արսեն Վարդանյանը պատասխանեց՝ չենք ուզում իրադարձություններից առաջ ընկնել, երբեմն էլ դրանց համահունչ չենք գնում, որպեսզի մեր ձեռնարկն այլ իրավիճակների հետ չասոցացվի:

Տպել
1558 դիտում

Հայտնի է՝ երբ Ֆինլանդիայում կկայանա այնտեղ ձերբակալված հայ ֆուտբոլասերի դատը

Մարվել է Նոր Գեղի համայնքի կրպակում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Մի հատ նայեք՝ վերջին 10-15 տարին մենք որտեղ ենք եղել, դուք՝ որտեղ․ Բաբկեն Թունյանը՝ ընդդիմախոսներին

Հայտնի է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. օտարերկրացիները 2 տարում 2 մանկատնից 76 երեխա են որդեգրել

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Վանաձորում անցկացրեց փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ Բիզնես Ֆորում

Տավուշի ոստիկանները պայքարում են անտառահատման դեմ․ տնկվել է 1000 ծառ

Հերթական խեղված շունը, կենդանու վրա քիմիական նյութ են լցրել

Դատարանում սկսվել է պատգամավորի գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ նիստը

Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրվող փաստաբաններն ազատ են արձակվել

Վարչապետին է ներկայացվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը

Հեղափոխական կառավարությունը ներկայացրել է պահպանողական պետական բյուջե․ սա, ըստ էության, նոնսենս է․ Բաբաջանյան

1 միլիոնից ավելի պարտք են մեզ. ընտանիքով աշխատել են «Սանիթեք»-ում, վերջնահաշվարկ ու արձակուրդային չեն ստացել

Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին (լուսանկարներ)

Մոսկվայում սպանված բռնցքամարտիկը «օրենքով գող» Մասիվցի Անդիկ սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ

Թուրքիայի զինապահեստներից մեկում 2 պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

2020-ի բյուջեով օտար երկրներում հայագիտական առարկաների դասավանդման ֆինանսավորումը կրկնակի ավելացել է. ԿԳՄՍՆ

Հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում, բայց ջերմաստիճանը շարունակում է նվազել

Հայտնի է՝ հավաքականից ով կկրի Մխիթարյանի 18 համարը նրա բացակայության պայմաններում

Գիշերօթիկ հաստատություն մտած տղամարդը մետրոյի մոտ պարողների վրա «զելյոնկա» լցնողն է․ ինչ կապ ունի նա «Ադեկվադներ»-ի հետ

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է աշխատանքից