«S.O.S Սեւան» նախաձեռնությունը բողոքի ակցիա անցկացնում 40 մլն խմ ջրառի գաղափարի դեմ

ՀՀ Ազգային ժողովի դիմաց «S.O.S Սեւան» նախաձեռնությունն այսօր՝ օգոստոսի 28-ին,  բողոքի ակցիա է կազմակերպել ի պաշտպանություն Սեւանա լճի: Այս մասին ասված է նախաձեռնության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, «S.O.S Սեւան» նախաձեռնությունը նաեւ բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սեւանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրառի մասին օրինագիծը:

Նախաձեռնությունն իր նամակում, մասնավորապես, գրում է. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ հիմնական շեշտադրումը ոռոգման ջրի դեֆիցիտն է, խոսք անգամ չկա Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, ջրի մակարդակի իջեցման հետ կապված բնապահպանական, սոցիալական, տնտեսական ռիսկերի մասին:

Կառավարությունում օրինագծի նախագծի քննարկման ժամանակ չներկայացվեցին կոնկրետ փաստեր եւ թվեր Սեւան-Հրազդան ոռոգման համակարգից ապօրինի ջրօգտագործողների թվի, ծավալների վերաբերյալ, Արարատյան դաշտի ձկնային տնտեսություններին տրամադրված ՋԹ-ներով  ջրառի ծավալների` «Ջրի ազգային ծրագրի» մասին ՀՀ օրենքով սահմանված չափաքանակների  գերազանցումների մասին:

Ակնարկվեց ընդամենը  ոռոգման համակարգի վերականգնման եւ բարելավման միտումների մասին` չներկայացնելով այդ գործընթացի համար պահանջվող ֆինանսական միջոցների աղբյուրները եւ ժամկետները»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Սեւանա լճից լրացուցիչ ջրառը կազմել էր 100 մլն խմ, այս տարի կառավարությունն առաջարկում է 40 մլն խմ ջրառ կազմակերպել՝ ոռոգման նպատակներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե հնարավոր լինի ոռոգման հարցը կազմակերպել առանց լրացուցիչ ջրառի, Սեւանին չեն դիպչի:

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Տպել
1199 դիտում

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում

Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Վարժարանի ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Մենք ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն՝ 4 սյուների վրա հիմնված. վարչապետը՝ ՔՊ համաժողովին (տեսանյութ)

Կիեւյան փողոցի շենքի մոտ ծուխ է նկատվել. փրկարարները տարհանել են բնակիչներին

Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ, եթե պատերազմ եք ուզում՝ կստանաք. Տիգրան Ուրիխանյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովն է. ընտրվելու է վարչության նոր կազմ. ուղիղ

Արտակարգ դեպք Նուբարաշեն ՔՀԿ-ում. 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված. Shamshyan.com

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին

Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգեւատրել է նրանցից մի քանիսին

Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն դանակահարած անձի ինքնությունը

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին

Սարի թաղում՝ հեռուստաաշտարակի մոտ այրվում է խոտածածկ տարածք

ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն