Խոշոր հրդեհ Ախթալա քաղաքում. 3 բնակարան է այրվել

Լոռու մարզի Ախթալա քաղաքում երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով 3 բնակարան է տուժել, որից մեկն ամբողջությամբ է այրվել: Ահազանգը մարզային փրկարարական վարչություն ստացվել է 21:30-ին: Դեպքի վայր է մեկնել Թումանյանի եւ Օձունի հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Ելնելով իրավիճակի բարդությունից, օգնության է կանչվել եւս մեկը:

Հրդեհը սկսվել է Ախթալա քաղաքի կայարան թաղամասի թիվ 1 տանից: Պատճառը, ըստ ականատեսների, այրվող տներից մեկում գազի արտահոսքն է եղել: Համար 1 առանձնատան բնակիչ Լեւոն Նալբանդյանն է նկատել հարեւան բնակարանից ելնող ծուխն ու աղմուկը, անմիջապես ահազանգել է Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատին:  

Դեպքի պահին տան տերերը բացակայել են տանից, հրդեհը նկատել են հեռվից: Հարեւանները փորձել են սեփական ուժերով պայքարել կրակի տարածման դեմ, սակայն անզոր են գտնվել:

Լեւոն Նալբանդյանը հարեւանների օգնությամբ հասցրել է դուրս բերել տան եղած-չեղածը, իսկ Կառլեն Խանումյանի 3 սենյականոց տունն ու ողջ գույքը կրակի բաժին են դարձել: Ամուսինները հասցրել են այրվող տնից դուրս բերել միայն իրենց անձնագրերը:

Մի քանի ժամ տեւած հրդեհի հետեւանքով հիմնականում տուժել է թիվ 1 տունը՝ ամբողջ գույքով: Վնասվել են նաեւ հարեւան 2 բնակարանները, ինչպես նաեւ տանիքից շուրջ 100 քմ հատված: Փրկարարները հրդեհաշիջմանը զուգահեռ բնակիչներին օգնել են դուրս բերել բնակարանների կարեւոր գույքն ու փաստաթղթերը:

Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանը Armtimes.com-ին հայտնեց, որ հրդեհի հետեւանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրդեհի վայրում է եղել նաեւ Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանը: Համայնքապետը պատրաստակամություն է հայտնել աջակցել հրդեհից տուժած ընտանիքներին՝ նշելով, սակայն, որ վնասի չափերը մեծ են եւ ամբողջությամբ փոխհատուցել հնարավոր չի լինի:

Խանումյան ընտանիքը ժամանակավորապես կբնակվի հարազատներից որեւէ մեկի տանը, մինչեւ լուծեն նոր կացարանի խնդիրը. հրդեհված առանձնատունը վերականգնել անհնար է: Մյուս երկու առանձնատների միայն տանիքներն են ամբողջությամբ այրվել: Ախթալայի համայնքապետը խոստանում է առավոտյան վերադառնալ եւ տուժած բնակիչների հետ հաշվարկել վնասի չափը՝  ստեղծված դժվարին իրավիճակը հնարավորինս շուտ հաղթահարելու համար:

Տպել
759 դիտում

Եթե արդյունքը լավը չէ, գոնե պետք է լավ խաղով ուրախացնենք. Գյուլբուդաղյանց

ՀՀ հավաքականի դեմ բարդ խաղ էր, ինչպես սպասվում է. Ֆինլանդիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ

Ֆինների դեմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղում «Հանրապետականը» լեփ-լեցուն էր (լուսանկարներ)

Եվրո 2020-ում դեռ շանսեր ունենք. Արաս Օզբիլիս

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին. Արամ Հայրապետյան

Միայն շնորհակալությունը բավական չէ երկրպագուներին. Գեւորգ Ղազարյան

Այսուհետ համապետական շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ. Սուրեն պապիկայն

Ջավախահայերի պատվիրակությունն այցելել է սփյուռքի նախարարություն

Հայաստանի ֆուտբոլի  հավաքականը պարտվեց նաեւ Ֆինլադիային

ՀՀ քաղաքացու օրը մշտական «հիշեցման թերթիկ» է ցանկացած իշխանության համար. ինչու են նախկինները դեմ

Վարչապետը մարզադաշտից հետևել է Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը (լուսանկարներ)

Հայաստան-Ֆինլանդիա՝ հաշիվը 0:2. ՀՀ ֆուտբոլի հավաքականը Ֆինլանդիայի դեմ խաղում բաց թողեց 2-րդ գոլը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մի քանի ժամով փակ է լինելու տրանսպորտային բոլոր միջոցների համար

Արմավիրի մարզում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել գերեզմանատանը

Դժվարանցանելի են Շիրակի մարզի մի շարք միջհամայնաքային ճանապարհներ, Դիլիջանի ոլորանները

Երևանում վերաբացվելու է Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակը

Դատարանը վարույթ է ընդունել Սեդրակ Քոչարյանի բողոքը, որով ԱԱԾ-ից պահանջում են հերքել հաղորդագրությունը

ԱԺ նախագահը և Կուբայի դեսպանն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին

Հայաստանը տեխնիկապես պատրաստ է ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացմանը, հարցն ավելի շատ քաղաքական է

Այս շինծու գործը ճշմարտությունից այնքան է հեռու, ինչքան խոզը տուռնիկից. Ֆլեշի Բարսեղ