Խորհրդարանը լուծարելու ցանկացած մոդելին, որը սահմանադրական է, կողմ ենք․ Մարուքյան

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Խորհրդարանը լուծարելու ցանկացած մոդելին, որը սահմանադրական է, իրենք կողմ են եւ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ, ամեն ինչ կանեն, որ դրանք խորհրդարանում ընդունվեն:

Էդմոն Մարուքյանն այս մասին հայտարարել է օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնի սահմանադրական բարեփոխումները, «մենք ամեն ինչ կանենք, որ դրանք խորհրդարանում ընդունվեն»:

Նա նաեւ խոսել է դատական համակարգի անկախության մասին եւ նշել, որ այսօր դատական համակարգն էլ է հասկանում, որ «իրենց չեն զանգելու ասեն՝ էսինչին էս ձեւով դատեք, էն մեկին բռնեք, էն մյուսին բաց թողեք»: Նա անդրադարձել է նաեւ դիտարկմանը, թե համաձայն առկա մտավախությունների, նախկին իշխանություններն են իրենց կապերն օգտագործում եւ զանգում են դատավորներին, նշելով, որ նման փաստի չի տիրապետում։

«Ես նման փաստ չունեմ, չեմ կարող ասել: Եթե նման բան լինի, համապատասխան խնդիրներ կառաջանան այն մարդկանց մոտ, որոնք զանգերով որոշումներ են կայացնում»,- ասել է պատգամավորը:

Միեւնույն ժամանակ նա խոսել է հակահեղափոխության ու նախկին իշխանությունների ռեւանշի հնարավորության մասին։ «Հեղափոխությունը եղել է ՀՀԿ-ական ռեժիմի ստեղծած համակարգի դեմ եւ այսօր հակահեղափոխություն անելու շանս չկա, հակահեղափոխության օջախ այսօր Հայաստանում չկա»,- եզրափակել է Մարուքյանը:

Տպել
1255 դիտում

Գլխավորելու եմ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը․ Մխիթար Հայրապետյան

Դավիթ Զոհրաբյանի հետ վաղուց ուզում էինք աշխատել. Էվա Խաչատրյանը՝ նոր սերիալի մասին

Թեհրանը շարունակում է մնալ Երեւանի կողքին․ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Ավարտվել է «Եվրատեսիլ 2019» հայաստանյան երգի հայտերի ընդունման փուլը

Մենք հանրության կողմից պահանջված գործառույթները չենք կրճատում. Վարազդատ Կարապետյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ներսեսյանը հանդիպել է կոնգրեսական Ջիմ Քոսթայի հետ

Անշարժ գույքի շուկան 2018-ին ակտիվացել է․ գործարքների թիվն աճել է 13%-ով

Մխիթարյանը բաց կթողնի «Յունայթեդի» դեմ հանդիպումը

ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագրի իրականացման ընթացքը քննարկվել է Ռիգայում․ դեսպանի հանդիպումը

Նունե Սարգսյանը շրջայց է կատարել «Բարի տնակ» բարեգործական ժամանակավոր կացարանում

Գյուղատնտեսության, զբոսաշրջություն, ենթակառուցվածքներ․ ՀՀ-ն ու Նիդեռլանդները նախանշել են համագործակցության ոլորտները

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Ռուանդայի, Ուկրաինայի նախագահների հետ

Դա շատ լավ որոշում է, եթե այս գներով լինի, ապա մեր գրպանն էլ կթեթեւանա. Հովհաննիսյան

Ամենաբարդը Պետրոսյանի հետ պարտիան էր. Փաշիկյանը՝ ՀՀ շախմատի առաջնության պայքարի մասին

Արտերկրում ապրող կենսաթոշակառուները չեն կարողանում իրացնել իրենց իրավունքները. բաց նամակ վարչապետին եւ ՄԻՊ-ին

Երբ մի աղջկա շատ էր հավանում՝ նրան «գուլո ջան» էր ասում. Քոչարի որդիները պատմում են հանճարի մասին

Արթուր Մեսչյանը մտադիր է Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում աշխատել ընդամենը 2-2.5 տարի

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն ու Գեղարքունիքի մարզպետը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Փրկարարները կանխվել են քաղաքացու ինքնահրկիզման փորձը․ ԱԻՆ

Երեւանում կկառուցվի մետրոյի 2 կայարան եւ ճոպանուղի. քննարկումներ՝ իտալական եւ շվեյցարական կազմակերպությունների հետ