Դեն Բիլզերյանի մասնակցությամբ փարթիի մուտքը 10 հազար դրամ է

Ինստագրամի աստղ Դեն Բիլզերյանի մասնակցությամբ փարթիի մուտքը արժե 10 հազար դրամ: Այս մասին armtimes.com-ին ասացին Hills Sport Complex-ից, որտեղ երեկույթը տեղի է ունենալու: Այն սկսվելու է այսօր՝ օգոստոսի 28-ին՝ կեսգիշերին:

Լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, թե Բիլզերյանի համար նախատեսվում է կազմակերպել 18+ փարթի: Hills Sport Complex-ից նշեցին, որ «փուլ փարթի» է լինելու (անգլերենից բառացի՝ լողավազանային երեկույթ) եւ հերքեցին, որ իրենց միջոցառումը 18+ է: Բիլզերյանը լինելու է երեկույթի հատուկ հյուրը: Հյուրերի թվում են նաեւ DJ-ներ Սմոքը, Սերժոն եւ Մաքսը:

Բիլզերյանը իր եղբոր ու Սուելին Մեդեյրոս անունով կնոջ հետ Երեւան է ժամանել երեկ առավոտյան: Հայկական անձնագիրը ստանալուց հետո հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի հետ: Հետո Քոչարյանի հետ գնացել է Սեւան, ըստ տեղեկությունների, սերֆինգով զբաղվելու: Այնտեղ նրանց է միացել Լեւոն Քոչարյանի կինը՝ երգչուհի Սիրուշոն: Այնուհետեւ, ինչպես Մեդեյրոսը նշել է ինստագրամի իր էջում, ճաշել են Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում, հետո Երեւանում ընթրել են «Փարվանա» ռեստորանում:

Այսօր առավոտյան Բիլզերյանը կրկին հանդիպել է Լեւոն Քոչարյանի հետ: Այնուհետեւ ուղղաթիռով ուղեւորվել է Արցախ: Ուղղաթիռում եղել է նաեւ Սիրուշոն: Ինստագրամի աստղը հանդիպել է Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ:

Սիրուշոն ուղղաթիռում: Լուսանկարը ինստագրամի իր էջի «story» բաժնում տեղադրել է Բիլզերյանը

Երեկ Սիրուշոյի հետ իր լուսանկարը ինստագրամի իր էջի «story» բաժնում է տեղադրել նաեւ Բիլզերյանին ուղեկցող Սուելին Մեդեյրոսը

Տպել
3491 դիտում

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկներին, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը

Պարգեւատրվել են ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ (տեսանյութ)

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Չարենցավանում մեքենան ընկել է 9 մետր խորությամբ ջրանցքը

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք

Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին

Ոստիկանները ահազանգից րոպեներ անց բերման են ենթարկել գողություն կատարողին

Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տիպի ավտոմեքենաների համար․ առկա է ձնահյուսի վտանգ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության-Զարյան փողոցի խաչմերուկում մեքենան վնասող երիտասարդներին

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

Ստամբուլում մեկնարկել է Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը

Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել