ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում

Օգոստոսի 28-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝  Օմարի լեռնանցքում։

Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է՝ ըստ նախատեսված ժամանակացույցի։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Տպել
540 դիտում

ՏԻՄ ընտրություններ. հաղթանա՞կ, թե պարտություն. խմբագրական

ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաև GSP+ համակարգը

Հրդեհ Սյունիքում․ փայտյա 2 տնակ ամբողջությամբ այրվել են

Վիսենտե դել Բոսկեն՝ աշխարհի ֆուտբոլային ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը, կգա Հայաստան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան․ այնուհետեւ կայցելեն Բաքու

ԱՄՆ-ի 16 նահանգներ դատական հայց են ներկայացրել Թրամփի՝ արտակարգ իրադրություն հայտարարելու որոշման

Ոստիկանությունը հայտնաբերել է որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանին

Աշխարհը չունի. քննություն ենք բռնելու

Օմբուդսմենը էլի նշանակվեց. Քոչարյանը չդարձավ Մանդելա

Կոմիտասի պողոտայում գտնվող դպրոցի արտաքին պատից քարերը թուլացել են, թափվել երթևեկելի հատված

Բարձր աշխատավարձ. պայքար դատական կոռուպցիայի դեմ

Երևանում թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունու տունը

Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև Սանկտ-Պետերբուրգում

Ոստիկանները բացահայտել են տրակտորի գողության 27 տարի առաջ կատարված դեպքը

Փրկարարները դուրս են բերել ձյան շերտում արգելափակված մեքենաները

Շարունակում են փակ մնալ Շիրակի ու Արագածոտնի մարզերի մի շարք միջհամայնքային ճանապարհներ

Այգեպար գյուղում այրվել է փայտյա տնակի տանիքը. տուժածներ չկան

Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը