Այս տարվա քննությունները մեկ քայլ առաջ են գնահատվել

28/08/2018 schedule15:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 26-ի համարում

Երեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը առաջարկեց էքսկուրս կատարել ընդունելության քննությունների ճանապարհով՝ հասկանալու համար, թե ի՞նչ հանգրվանի ենք հասել: Եվ այսպես, նա ներկայացրեց ընդունելության քննությունների, այսինքն՝ մրցույթի արդյունքները, ըստ որոնց՝ այս տարվա 17 հազար դիմորդների (Երեւանում եւ այն քաղաքներում, որտեղ անցկացվել են քննություններ) նախասիրությունները անցյալ տարվա համեմատությամբ բավականին փոխվել են: Հետաքրքրությունների նվազում է նկատվել ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտությունների նկատմամբ, իսկ ահա հումանիտար մասնագիտությունների պահանջարկը մեծացել է: Այս տարի լեզուների նկատմամբ հետաքրքրությունը նույնպես մեծ է:

Հասարակության շրջանում արդեն ավանդաբար հետաքրքրություն վայելող տնտեսագիտություն մասնագիտությունը շարունակում է մնալ իր դիրքերում: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ քննությունների բաշխումը տեղի է ունեցել հավասարաչափ, եւ այն մտայնությունը, թե վերջին օրերին ավելի շատ քննություններ կհանձնեն եւ բարձր գնահատականներ ավելի շատ կլինեն, չի իրականացել: Ըստ նրա, ընդհակառակը, վերջին օրերին քննություն հանձնողների թիվն ավելի փոքր է եղել, ինչը եւ ինքը կանխատեսել էր: Դարձյալ անցած տարվա հետ համեմատած՝ դիմորդների ցուցաբերած առաջադիմությունը հիմնականում նույնն է՝ ինչպես բարձր, այնպես էլ ցածր գնահատականների առումով:

Առանձին առարկաների՝ մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, հայ ժողովրդի եւ ընդհանուր պատմության, անգլերենի դեպքերում անբավարար գնահատականների կտրուկ աճ է տեղի ունեցել: Օրինակ՝ անգլերեն գրավորի պարագայում անցած տարվա 16 տոկոսի փոխարեն անբավարարների թիվը հասել է 29,75 տոկոսի: Ընդհանուր պատմություն առարկայի դեպքում անբավարար գնահատականների քանակն անցած տարվա 29,15 տոկոսից բարձրացել է մինչեւ 44 տոկոս: ԿԳ նախարարը նշեց, որ որոշ հումանիտար առարկաների գծով առաջատար դերը պատկանում է մի քանի մարզերի: Այսինքն՝ այդ առարկաների քննություններից առավել բարձր առաջադիմություն գրանցվել է մարզերում:

Դրանք են՝ Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերը: Սերգո Երիցյանի խոսքերով, առանձնահատուկ լարվածություն չի եղել ամբողջ քննաշրջանի ընթացքում, եւ պահպանվել են միտումները: Ինչ վերաբերում է բողոքարկումներին, ապա, ըստ նախարարի, անցած տարվա համեմատությամբ դրանց թիվը նվազել է 60 տոկոսով, ինչը  այս ոլորտում նա ամենամեծ ձեռքբերումներից է համարում: Արդարացված է համարում նաեւ գնահատման նոր համակարգը, ըստ որի՝ դիմորդների գիտելիքները գնահատվել են տասնորդական միավորներով, ինչը, նախարարի կարծիքով, թույլ է տվել ավելի ճշգրիտ լինել այդ հարցում, եւ դրանով իսկ նվազել է բողոքարկումների թիվը: Հանրապետության նախագահը նույնպես գոհ է եղել այս տարվա քննությունների ընթացքից: Նա, ըստ Ս.Երիցյանի, իր հետ հանդիպման ժամանակ այս տարվա քննությունները մեկ քայլով առաջ է գնահատել:

Հ.Գ. Այս տարի ԵՊՀ անվճար համակարգ է ընդունվել 589 դիմորդ, վճարովի՝ 1109, վճարովի (ԱՏ) 298: Տնտեսագիտական համալսարանում անվճար կսովորի 272 դիմորդ, վճարովի՝ 503, վճարովի (ԱՏ) ՝ 77: Մանկավարժական համալսարանի անվճար համակարգի ուսանող կդառնա 209 դիմորդ, վճարովի համակարգում կսովորի 352-ը, իսկ վճարովի (ԱՏ)-ում՝ 392-ը: Անվճար համակարգ ընդունվածների ընդհանուր թիվը կազմում է 7 հազար 325: Ի դեպ, այս տարի իրավաբանական ֆակուլտետին 19 լրացուցիչ տեղ է հատկացվել: Սերգո Երիցյանն ասաց նաեւ, որ այս տարի ԱՏ համակարգում թափուր մնացած տեղերի թիվը 120 է, որը պետք է լրացվի հանրապետական ընդունող հանձնաժողովը` դիմորդների հավելյալ դիմումների հիման վրա:

Աննա Զախարյան

Տպել
628 դիտում

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանի նշանակման բոլոր իրավական չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են. Գոռ Աբրահամյան

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում

Վրաստանի քաղաքացին Լոռու մարզում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

Փակ են Արագածոտնի մարզի 11 համայնքների միջհամայնքային ճանապարհներ, այլ ճանապարհների առկա է մերկասառույց