Տիգրան Ավինյանն ընդունել է Լիբանանից ժամանած պատվիրակությանը

Այսօր՝ օգոստոսի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Լիբանանից Հայաստան այցելած պատվիրակությանը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Փոխվարչապետը ողջունել է պատվիրակության ներկայացուցիչներին՝ գործարարներին եւ պետական մարմինների ներկայացուցիչներին, նշել, որ հայ-լիբանանյան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ դրանում կարեւոր դեր ունի նաեւ լիբանանահայ համայնքը, սակայն շարունակում է չիրացված մնալ ոչ պակաս մեծ պոտենցիալ, որն իրացնելու համար անհրաժեշտ են բարձր մակարդակի այցեր եւ քննարկումներ ծավալել: Փոխվարչապետը շեշտել է, որ Հայաստանում օրենքի դաշտում գործող ներդրողները պաշտպանված են լինելու:

Պատվիրակության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ երկու պետությունների միջեւ տնտեսական հարաբերությունները կհասնեն նույնքան բարձր մակարդակի, որքան քաղաքականն են: Այս առումով կարեւորվել են կնքված հուշագրերի, պայմանագրերի պահպանմանն ու կյանքի կոչմանն ուղղված ջանքերը: Այս առնչությամբ՝ կողմերը քննարկել են նաեւ հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Լիբանանյան կողմի ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել ջերմ ընդունելության առթիվ, նշել, որ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գինու, խաղողի արտադրության ոլորտում:

Փոխվարչապետն իր հերթին ներկայացրել է թեթեւ արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, «խելացի» գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորությունները եւ հայտնել, որ իր գրասենյակը մշտապես պատրաստ է ցանկացած խնդրի դեպքում լիազորությունների շրջանակում աջակցություն ցուցաբերելու:

Տպել
699 դիտում

Հայերը ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ (ֆոտո)

Սանահին վանքի գավթում «եվրո֊բուտկա» են տեղադրում․ Յաշա Սոլոմոնյան

Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել. նրա ազատ տեղաշարժը հուլիսից սահմանափակվել է. պաշտպան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին

Լավ կլինի՝ պարոն Մարուքյանը մտածի՝ ինքը ինչպիսին պետք է լինի, ոչ թե Նիկոլ Փաշինյանը․ Լենա Նազարյան

Պետբյուջե մուտքերի ծրագրային ցուցանիշը 2018-ին գերազանցվել է 57.7 մլրդ դրամով․ ՊԵԿ-ը հերքում է կեղծիքները

«Միկան» կարող են տալ ՀՖՖ-ին. բասկետբոլի ֆեդերացիայում մտահոգ են

Պարզվեց հասարակության մեջ կա ատելության հսկայական ու բազմաշերտ պոտենցիալ․ Սերգեյ Սարգսյան

Ընդդիմությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին ոչ թե, որ այն վատն էր, այլ որ առաջին անգամ կարողացավ գործել ազատորեն

Նոր շունչ ծննդօգնության ծառայություններին․ նախարարը խոսել է իրականացվող ռեֆորմների մասին (տեսանյութ)

Պետության կառավարման մոդելի փոփոխության վերաբերյալ քննարկումներ դեռ չենք ունեցել․ Լենա Նազարյանը՝ ՀԱԿ-ի առաջարկի մասին

Դատախազությունը հրապարակեց Հարություն Մաշադյանի զինգրքույկն ու զինծառայության ընթացքում արված լուսանկարները

Ինձ համար միևնույն է, ես հավատում եմ Պուտինին․ Թրամփ

Քննչական կոմիտեում ՏԻՄ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալները ջրադուլ և հացադուլ են հայտարարել․ ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել

Առանց մեծածավալ ներդումների Հայաստանում չի կարող տնտեսական հեղափոխություն լինել․ Միքայել Մելքումյան

«Փյունիկի» պատանի սաները ներկա գտնվեցին «Ռեալ Մադրիդ» - «Ժիրոնա» խաղին (տեսանյութ)

Եգիպտոսի նախագահը Մյունխենում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ գնումներ է կատարում սուպերմարկետից (լուսանկար)

Հայաստանը կարող է զենքի գնման համար նոր վարկ ստանալ Ռուսաստանից