Վրաստանը վերջին անգամ ուղիղ կարգով ընտրում է նախագահ․ քարոզարշավը մեկնարկել է

Այսօր Վրաստանում պաշտոնապես մեկնարկում է նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Տասնյակ գործիչներ են հայտարարել իրենց թեկնածությունն առաջադրելու մասին։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Վրացական մամուլի գնահատականներով, սակայն պայքարն ընթանալու է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի, ընդդիմադիր մի շարք կուսակցություններից ներկայացված, «Միացյալ ազգային շարժման» անդամ Գրիգոլ Վաշաձեի և «Եվրոպական Վրաստան»-ից Դավիթ Բաքրաձեի միջև։ Վերջինս նախորդ նախագահական ընտրություններին ևս առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն փորձագետները նշում են, որ այսօր թեժ պայքարն ընթանալու է հիմնականում նախկին արտգործնախարարներ Սալոմե Զուրաբիշվիլիի և Գրիգոլ Վաշաձեի միջև։

Երեք թեկնածուներն էլ պաշտոններ են զբաղեցրել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության տարիներին։

Իշխող «Վրացական երազանք»-ը հայտարարել է, որ իր թեկնածուին չի առաջադրելու, սակայն հնարավոր է աջակցի թեկնածուներից մեկին։ Իշխող ուժը դեռևս պաշտոնապես չի հայտարարել այդ թեկնածուի անունը, սակայն խոսակցությունները վերաբերում են Սալոմե Զուրաբիշվիլիին, ով փաստացի ավելի վաղ դեմ չի արտահայտվել դրան։

Վրաստանի նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 28-ին:

Սահմանադրության վերջին փոփոխությունների համաձայն, այս ընտրությունները կլինեն ուղիղ կարգով վերջին նախագահական ընտրությունները։

Տպել
1473 դիտում

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում