120 թափուր տեղ. առայժմ միայն դիմումներ ԱՏ-ի համար

29/08/2018 schedule17:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 27-ի համարում

ԿԳ նախարար Սերգո Երիցյանը իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ 2005 թվականի ընդունելության քննությունների արդյունքում մնացել է առանց տարկետման իրավունքի մոտ 120 թափուր տեղ՝ առանձին մասնագիտությունների գծով: Այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար Հանրապետական ընդունող հանձնաժողովում (ՀԸՀ) ընդունվում են դիմումները, ինչը կտեւի մինչեւ սեպտեմբերի 4-ը ներառյալ: Դիմումների ձեւերը տեղում ստանալու եւ լրացնելու համար պետք է ունենալ անձնագիր եւ քննաթերթիկ: Դիմումը գրելու համար դիմորդի ներկայությունը պարտադիր է, իսկ մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել միայն նրանք, ովքեր ի վիճակի են մեկշաբաթյա ժամկետում վճարել ուսման վարձը:

Արդեն երեկ Ջոն Կիրակոսյանի (նախկին Ձերժինսկու) անվան դպրոցի մոտ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել, որոնք ցանկանում էին դիմել ԱՏ-ի մրցույթին մասնակցելու համար: Հանձնաժողովից տեղեկացրին, որ նոր հայտերն ընդունվում են միայն նախորդ հայտերի հիման վրա, այսինքն՝ դիմորդը նոր հայտում նոր ֆակուլտետ նշել չի կարող: Բացառություններ, ինչպես ասաց ՀԸՀ պատասխանատու քարտուղար Վաղարշակ Խաչատրյանը, միայն նախարարը կարող է թույլ տալ այն մասնագիտությունների համար, որոնք ի սկզբանե ԱՏ չեն ունեցել, եւ մեծ թվով մարդիկ են դուրս մնացել: Հիմա մրցույթին կարող են մասնակցել նրանք, ովքեր ԱՏ-ն նշել են ընդունելության քննություններին մասնակցելու դիմումի մեջ, բայց միավորները չեն հերիքել՝ ԱՏ ընդունվելու համար, եւ միայն այդ մարդկանց դիմումներն ընդունելուց հետո կորոշվի՝ դիմումներ ընդունե՞լ նաեւ նրանցից, ովքեր նախապես չէին նշել ԱՏ-ի մասին, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է թափուր տեղերն ըստ մասնագիտությունների բաշխելու կարգին, ապա, ինչպես նշեց ԿԳՆ լրատվական ծառայության պատասխանատու Կարինե Գրիգորյանը, դա պարզ կլինի դիմումներն ընդունելուց հետո միայն: Վաղարշակ Խաչատրյանը (ասուլիսի ժամանակ նաեւ Սերգո Երիցյանը) նշեց, թե շատ հնարավոր է, որ նախարարի որոշմամբ ԱՏ-ի տեղեր ավելացվեն, եթե, իհարկե, բուհերի ռեկտորները, իրենց բազային հնարավորություններից ելնելով, նման պահանջ ներկայացնեն: Այսքանը՝ հայտարարված նոր մրցույթին մասնակցել ցանկացողների համար: Մի քանի խոսք նաեւ դիմորդների դժգոհությունների վերաբերյալ: Քննությունների ընթացքում առարկայական հանձնաժողովների հուշումների հետ կապված բողոքներն արդեն լռել են՝ իրենց տեղը զիջելով դիմորդների՝ այլ բնույթի անհամաձայնություններին:

Խմբագրություն զանգահարած ծնողները հայտնում էին, որ, օրինակ, իրենց երեխաների միավորները հերիքում են անվճար համակարգում սովորելու համար, սակայն նրանք վճարովի համակարգ ընդունված են համարվում: Կային նաեւ այնպիսի մարդիկ, որոնց երեխաները թեեւ անցողիկ միավորների ցածր շեմից բարձր միավոր են ստացել, սակայն նրանց անուններն ընդունվողների ցուցակում չեն գտել, իսկ ահա ավելի ցածր միավորներ վաստակած մարդիկ ընդունվել են: Երեկ նման խնդրով ՀԸՀ եկած մի ծնող ասաց, որ այդ առնչությամբ համալսարանում իրեն բացատրել են, թե այդպիսի դեպքեր լինում են, երբ, ասենք, դիմորդը բարձրադիր գոտուց է, երկկողմանի ծնողազուրկ է կամ զոհված ազատամարտիկի երեխա,  եւ նրան արտոնություններ են տրվում:

Սակայն պետք է ենթադրել, որ այս բացատրությունը չի համապատասխանում իրականությանը, այլապես խնդրի առնչությամբ մեկնաբանություններ ստանալու փորձերն առաջ չէին բերի ՀԸՀ պատասխանատու Վ.Խաչատրյանի անափ  զայրույթը, եւ նա պարզապես նույնկերպ կպատասխաներ, մինչդեռ նրա խոսքերը դիմորդների ու ծնողների համար առավել քան վիրավորական էին. «Այդպիսի բան գոյություն չունի: Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել: Իրենք ինչո՞ւ են գալիս այդպիսի բան ասում, երբ նման բան գոյություն չունի: Իրենք անգրագետների մեկն են, որ չեն հասկանում՝ ինչն ինչոց է»:

Աննա Զախարյան

Տպել
1130 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)