ԱԻՆ-ում կբացվի երկու հրշեջ փրկարարական ջոկատ՝ մեկը կլինի Երեւանում, մյուսը՝ Գյումրիում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատակիցները ծանուցվել են, որ ԱԻՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են լինելու: Այս մասին այսօր ՀԺ-ի հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի պատասխանատու Սաթենիկ Ասիլյանը:

«Օպտիմալացման շրջանակներում ԱԻՆ համակարգից եւ ծառայությունից աշխատողներ դուրս չեն մնում: Պարզապես մեխանիկական փոփոխություն է, որի արդյունքում աշխատողները չեն տուժի»,- ասաց Սաթենիկ Ասիլյանը:

Մեր հարցին՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով հարյուրավոր ծառայողների աշխատավարձերը 25-30 տոկոսով կրճատվելու են, Սաթենիկ Ասիլյանն ասաց, որ աշխատավարձերը նույն ձեւով պահպանվում են:

Ասիլյանն ասաց նաեւ, որ Փրկարար ծառայության աշխատողներին նախկինում շնորհվել են անտեղի կոչումներ: «Վարչության պետի տեղակալի պաշտոնի համար եղել է անիմաստ կոչումի շնորհում: Գնդապետների, գեներալների պաշտոնները կրճատվում են եւ դրանց փոխարեն փրկարար ծառայության (կապիտաններ, լեյտենանտներ) շարքային աշխատողների հաստիքներն են ավելանում, որն այս պահին լուծում է Երեւանում եւ Գյումրիում հրշեջ փրկարարական ջոկատների զարգացման խնդիրը»,- ասաց մամուլի պատասխանատու Սաթենիկ Ասիլյանը:

Վերջինս նշեց, որ կբացվի երկու ՀՓՋ (հրշեջ փրկարարական ջոկատ), մեկը՝ Երեւանում, մյուսը՝ Գյումրիում: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե հնարավոր է օպտիմալացման շրջանակներում ԱԻՆ-ը միացվի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, ապա նշենք, որ երկու նախարարություններից էլ ժխտեցին՝ ասելով, որ նման տեղեկատվության չեն տիրապետում:

Տպել
2568 դիտում

Այսօր կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից

Կազմակերպվում է Երևանի Ֆիրդուս թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման այլընտրանքային առաջարկների մրցույթ

«Վստրեչի ապեր»-ը հայտնաբերվել է եւ տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ

Լոզանում բացվել է բեյսբոլի և սոֆտբոլի համաշխարհային կոնֆեդերացիայի նոր շտաբ. ներկա է եղել ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը

Երևան-Մեծամոր ճանապարհին փրկարարները անձրևաջրերի արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 3 տուժածներից երկուսի վիճակը ծանր է գնահատվում

Կայքի տնօրենը հրապարակման մասին փաստեր չունի, ակնկալել է հետաքրքրություն շարժել. ծառայողական քննության հետքերով

ԱԻՆ փրկարարները որոնում են 2 շաբաթ առաջ կորած քաղաքացուն՝ Քաղցրաշեն գյուղի դաշտերում

Արցախում կորոնավիրուս է հաստատվել 1 մարդու մոտ՝ նախկին օջախներից մեկի շրջանակից

Հաստատվել է կորոնավիրուսի 577 նոր դեպք. գրանցվել է 8 մահ, երկուսը՝ այլ հիվանդությունից

5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանի Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք. զգացվել է Հայաաստանում

Կանխվել են 23-ամյա եւ 42-ամյա քաղաքացիների ինքնասպանության փորձերը Երեւանի Հաղթանակի կամրջից

Փրկարարները հայտնաբերել են Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա քաղաքացու դին

ՀՀ ԱԳՆ–ին մտահոգում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու որոշումը

Սա կարևորագույն իրադարձություն է պետության կյանքում. Ա.Բաբաջանյանը՝ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման մասին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին

Փրկարարները հայտնաբերել են Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա քաղաքացու դին

200 միլիոն դրամի ներդրում է կատարվել Ախթալա խոշորացված համայնքում

Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է. 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել

ԱՀ պաշտպանության նախարարն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված սպաներին