Դասվարները կընտրվեն վիճակահանությամբ, շտեմարաններից կհրաժարվենք. Արայիկ Հարությունյան

Հայաստանում կրթության ոլորտի պատասխանատուներն այսօր հանդիպեցին դպրոցների տնօրենների հետ եւ, այդպիսով, եզրափակվեցին ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները:

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի խոսքի թե՛ սկզբում եւ թե՛ վերջում շեշտադրումները քաղաքական էին: Նա ընդգծեց, որ հանրակրթության որակի նահանջը հիմնականում դպրոցների քաղաքականացվածության պատճառով է: «Այն դպրոցներում, որտեղ տեղի իշխանությունները, նախկին եւ ներկա իրենց դիրքերը պահպանող օլիգարխները կփորձեն որեւէ կերպ միջամտել դպրոցի գործերին, կրթության եւ գիտության նախարարությունը (կարծում եմ՝ նաեւ Երեւանի քաղաքապետարանը) կմիջամտի ու այդ ազդեցությունը նորից կիջեցնի մինչեւ զրո»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Հիշեցրեց, որ սեպտեմբերին սպասվում են Երեւանի ավագանու ընտրություններ ու պահանջեց, որ դպրոցները դրանում որեւէ կերպ չներգրավվեն: «Դպրոցը զրո մասնակցություն պետք է ունենա այս ընտրություններին»,- ասաց կրթության եւ գիտության նախարարը՝ ավելացնելով, որ որեւէ թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին այդ հաստատություններում քարոզչություն չպետք է իրականացվի ու որ դա առաջին հերթին վերաբերում է այն կուսակցությանը, որի ներկայացուցիչն է ինքը: Հակառակ դեպքում, ինչպես նշեց Արայիկ Հարությունյանը, ստիպված է լինելու դիմել իրավապահներին:

Անդրադառնալով բուն կրթական թեմաներին՝  նախարար Հարությունյանը ներկայացրեց նախանշվող մի շարք փոփոխություններ: Մասնավորապես ծրագրվում է նորացնել դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ընտրության կարգերը: Համեմատաբար հեռու ապագայում վերանայվելու են քննությունների անցկացման սկզբունքները՝ հրաժարվելով շտեմարաններից: Պատասխանելով տնօրեններից մեկի հարցին՝ Արայիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ շտեմարանները բացասաբար են անդրադարձել ավագ դպրոցի վրա: «Ավագ դպրոցի բովանդակությունը փոխվեց, որովհետեւ 10-12-րդ դասարաններում աշակերտն ասում է՝ գիրքն ինչիս է պետք, եթե ես շտեմարանով պետք է հանձնեմ քննությունները կամ դասը ինչիս է պետք, եթե գնալու եմ կրկնուսույցի մոտ կամ տանն ինքնուրույն եմ պարապելու: Առհասարակ, շտեմարաններն էլ այն սկզբունքով են, որ ոչ թե գիտելիք ստուգենք, այլ առավելագույնն անենք, որ երեխան սխալվի: Ու մաֆիայի հետ կապված էլ ճիշտ եք նշում: Ակնհայտ է, գիտենք՝ Ֆլեշի բարսեղներով, ԳԹԿ-ներով, մեր նախարարության փոխնախարարներով ոնց են այդ ամեն ինչը համակարգել: Բայց հիմա պետք է այս համակարգից դուրս գանք: Իհարկե, մեր գործողությունները պետք է լինեն կտրուկ, բայց զգույշ: Այս տարի դրանից հրաժարվելով կարող ենք լուրջ խնդիրներ ստեղծել քննությունների ժամանակ: Քննարկում ենք: Կարգը հավանաբար կփոխվի: Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարիներին մենք դրանցից պետք է հրաժարվենք»,- ասաց Արայիկ Հարությունյանը:Ինչ վերաբերում է դպրոցների շրջանավարտների ավարտական քննությունները միասնական քննությունների մոդելով, այսինքն՝ դպրոցից դուրս ու ԳԹԿ-ի վերահսկողությամբ անցկացնելու հավանականությանը եւ դրա շուրջ առաջացած որոշակի դժգոհություններին, նախարարը կարծիք հայտնեց, որ այդ ընդվզումները գալիս են այսպես կոչված «պրեստիժնի» դպրոցներից, որովհետեւ այս կարգով քննությունների դեպքում որոշ միֆեր կարող են փշրվել:

«Ինձ համար շատ զարմանալի էր, որ հատկապես բուռն արձագանքեցին որոշ այսպես կոչված «պրեստիժնի» դպրոցները եւ «պրեստիժնի» ուսուցիչները, որովհետեւ սրա արդյունքում իրենց կարգավիճակի հետ կապված որոշ միֆեր կարող են քանդվել: Իսկ ի՞նչ ենք ասել մենք՝ ավարտական քննությունները միասնական ձեւով անցկացնելու հետ կապված: Ասել ենք՝ սիրելի՛ աշակերտ, դու այլեւս քո քննությունը հանձնելու ես ոչ թե քո դպրոցի սենյակում, այլ այսպիսի մի դահլիճում, որտեղ քեզ չեն օգնելու քո դպրոցի ուսուցիչները: Մենք ուրիշ որեւէ բան չենք փոխել, որեւէ բարդ բան նրան չենք առաջադրել»,- հայտարարեց նախարարը: Ի դեպ, նրան զեկուցել են, որ «արտագնա» քննություններ անցկացնելու դեպքում շրջանավարտների առնվազն 50 տոկոսը կարող են ստանալ անբավարար գնահատական: «Բայց մենք այլընտրանք չունենք, եւ ուշ թե շուտ այս համակարգին պետք է անցնենք: Համենայնդեպս, առաջիկա տարվա ընթացքում մեկ-երկու առարկաների ուղղությամբ պետք է դա իրականացնենք»,- նշեց նախարարը:

Եվս մեկ փոփոխություն կլինի տարրական դպրոցում: 2019-2020 ուսումնական տարվանից, հետեւելով Արցախի փորձին, Հայաստանում նույնպես առաջին դասարան ընդունվողների դասվարները կըտրվեն վիճակահանությամբ եւ ծնողներն այլեւս մրցակցության մեջ չեն մտնի՝ իրենց երեխաներին նախընտրելի դասվարի դասարանում տեղավորելու համար:

Տպել
8424 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին