Երաժիշտները փողոցում կնվագեն մինչեւ 23:00-ն. Օսիպյանը՝ Հյուսիսային պողոտայի սկանդալի մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդում է՝ հոկտեմբերին իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասաց նա:

«Իմ հրաժարականի մասին լուրերը մեկնաբանելու ցանկություն չունեմ այնպես, ինչպես ցանկություն չունեմ իմ հայրենիքը լքելու: Ես նաեւ գիտեմ, որ հիմա ավելի շատ գալիս են Հայաստան, քան՝ հեռանում: Իմ հեռանալու մասին լուրը ճշտեք սկզբնաղբյուրից»,- նշեց ոստիկանապետը։

Օսիպյանի` հոկտեմբերին սպասվող հրաժարականի մասին գրել էր տպագիր մամուլը: Ըստ հրապարկման` մինչ Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությունը, ոստիկանական կուլիսներում արդեն իսկ շշուկներ կային, որ Օսիպյանը պատրաստվում է բնակություն հաստատել Եվրոպայում։

Այնուհետ, Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց նախօրեին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ ոստիկանները, թեւերը ոլորելով, բերման էին ենթարկել Ուկրաինայի երկու քաղաքացու, որոնք նվագում էին Հյուսիսային պողոտայում:

«Անկեղծ ասած, այդ հարցը ես կարգավորել եմ, հիմա կասեմ ինչ կարգավորում է ստացել։ Մտահոգությունը տեղին է, ես հասկանում եմ մեր քաղաքացիների եւ տարբեր սոցցանցերի օգտատերերի դժգոհությունը։ Այո, կան երկրներ, ես ինքս ականատեսն եմ եղել եւ կան քաղաքներ ու փողոցներ, որտեղ երաժշտություն կա եւ այլն, բայց Հյուսիսային պողոտան խիտ բնակեցված է, մենք պետք է մտնենք այդ բնակիչների դրության մեջ։ Այո՛, դա երաժշտություն է, դա գեղեցիկ է, դա հաճելի է, բայց այդ երաժշտությունը բնակիչների համար դարձել է աղմուկ։ Մենք ունենք բազմաթիվ բողոքներ։ Պնդումները, որ այնտեղ մարդիկ չեն ապրում, չի համապատասխանում իրականությանը։ Ես նույնիսկ շնորհակալություն եմ ստացել բնակիչներից, որոնք նամակ են գրել ոստիկանությանը եւ բնակիչներն էլ ստորագրել են։

Հանձնարարել եմ, որ մոտենան, զգուշացնեն, որ ձայնը քիչ լինի եւ մինչեւ 23:00-ն այդ ամենը կազմակերպեն»,-ասաց Օսիպյանը:

Ինչ վերաբերում է բուն միջադեպին, ՀՀ ոստիկանապետն ասաց. «Երեկվա միջադեպի մասով, որին ստիպված են եղել ոստիկանները միջամտել, եղել է վիճաբանություն 2 երաժիշտների միջեւ, եւ իրենք չեն հերքում, նրանցից մեկը գտնվել է ոչ սթափ վիճակում, իրար սեռական եւ տարբեր տեսակի հայհոյանքներ են տվել, մեր անցորդները դիտողություն են արել, ոստիկանները ստիպված են եղել միջամտել, քանի որ օրենքով է կարգավորվում հասարակական վայրում ոչ սթափ վիճակում երեւալը։ Ներկայացրել են տարածքային ոստիկանություն եւ արձանագրություն կազմելուց հետո բաց են թողել»:

Ոստիկանությունից էլ այս առնչությամբ հայտնել են, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանության ծառայողները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175 հոդվածի (հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը) հիմքով Հյուսիսային պողոտայում վարչական ձերբակալման են ենթարկել Ուկրաինայի Հանրապետության 2 քաղաքացու ու բերել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրանց նկատմամբ նույն հոդվածով կազմվել է վարչական արձանագրություն, նրանք ազատ են արձակվել:

Facebook-յան օգտատերերը մի քանի օր առաջ իրենց էջերում տեղեկացրել էին, որ երաժիշտները հալածվում են ոստիկանների կողմից: Մասնավորապես, Վահրամ Մարտիրոսյանը գրել էր.

«Երկու օր առաջ ոստիկանները արգելում էին նվագել ուկրաինացի ու վրացի երաժիշտներին, որոնք սիրված արտասահմանյան երգեր էին կատարում, բավական լավ մակարդակով, բայց ոչ բարձր՝ մոտիկ պետք է կանգնեիր, որ լսեիր։ Երեւանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանի ու իմ բանավեճից հետո Հյուսիսային պողոտայի երաժիշտներին հանգիստ թողեցին։

Երեկ նորից որսը վերսկսեցին՝ թե բնակիչները բողոքում են։ Ես էնտեղ էի, միջամտեցի՝ գնացին։ Բայց պարզվեց՝ ոստիկանության մայորը, որն արդարացավ, թե միայն զգուշացնում ենք, որ բարձր չնվագեն, որի հետ էդտեղ իրար ձեռք սեղմեցինք, արդեն հրահանգել էր բռնել կանաչ իրոկեզով տղային՝ Իլյա Կուլիկին։ Շատ բռնի ձեւով թեւերը ոլորել, տարել էին բաժանմունք։ Իսկ Իլյան պաշտպանում էր կիթառ նվագող հայ տղային, որի վրա հարձակվել էին նույն ոստիկանները։

ԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈԻՄ՝ սրանց երաժիշտ որսալը նոր բռնե՞ց՝ հենց նոր իշխանության օրո՞ք։ Մեկնումեկդ տեսե՞լ եք, որ սրանք որեւէ բուղայի կամ դրա բուղա թիկնապահների թեւերը ոլորեն։ Երեւի ճիշտ էր Սաակաշվիլին, որ բոլոր հին ոստիկաններին մի օրում գործից հանեց։

Ես նորից ասեմ։ Հյուսիսային պողոտան ճեմուղի է, հանրային տարածք, աղմուկի չափը կգերազանցեն, միջոցներ ձեռնարկեք, ուրիշ չափանիշներ էլ կարող են մշակվել։ Բայց դուք պետք է երաժիշտներին մոտենաք էդ թուղթը ձեռքներիդ՝ այլապես իրենք ազատ են անելու այն, ինչն օրենքով չի արգելվում։ ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդված։

Երեկ կեսգիշերին ուկրաինացի երաժիշտներ Իլյա Կուլիկին եւ Ալեքսանդր Իլյուշինին ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ Կենտրոնի ոստիկանատնից։ Շնորհակալություն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին աջակցության համար։ Երաժիշտների համար ծանր էր, բայց ընկճված չեն ու էսօր էլ են նվագելու։ Եկեք լսելու»:

Տպել
2649 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)