ՀՀ-ում ձերբակալված Քեւին Օքսյուզը կարող է կապ ունենալ Թուրքիայում հեղաշրջման փորձի հետ

Հայաստանում ձերբակալված եւ ադրբեջանական «Սոկար» ընկերության հետ կապի մեջ գտնվող ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացի Քեւին/Քեմալ Օքսյուզը կարող է կապ ունենալ գյուլենական համայնքի հետ, որը մեղադրվում է Թուրքիայում հեղաշրջման փորձի համար։

Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Երեւանում հայտնաբերել են ամերիկացի իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քեւին Օքսյուզին, որը ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանում հիմնադրել էր ՍՊԸ եւ սկսել իր գործունեությունը:

Ինչպես հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, ՀՀ-ում ձերբակալված Քեմալ Օքսյուզը Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող «Հիզմեթ» կրոնական խմբավորման ղեկավար անդամներից Ադիլ Օքսյուզի հարազատ եղբայրն է։ «Ադիլ Օքսյուզը համարվում էր խմբավորման հիմնադիր ու առաջնորդ հանդիսացող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «աջ ձեռքը»»,- գրում է պարբերականը։

Ադիլ Օքսյուզը, նշվում է հրապարակման մեջ, հետախուզվում է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից, նրա մասին տեղեկություն հայտնողների համար թուրքական իշխանությունները խոշոր պարգեւավճար են սահմանել։

Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության, 2013 թվականին Քեւին Օքսուզն այլ անձանց հետ մի քանի ԱՄՆ կոնգրեսականների էր հրավիրել մասնավոր ուղեւորության դեպի Ադրբեջան եւ Թուրքիա:

ԱՄՆ կոնգրեսականների մասնավոր այցերը կանոնակարգվում են Էթիկայի հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ ճանապարհորդությունների մասին կանոնակարգի դրույթների համաձայն: Այս կանոնակարգի համաձայն՝ ուղեւորության հովանավորները պետք է լրացնեն հատուկ ձեւաթղթեր, ինչը կհավաստի ուղեւորության համար ծախսվող ֆինանսավորման աղբյուրները, նաեւ պետք է նշվի վճարումների աղբյուրը եւ փաստացի ծախսերը:

Որպես ճամփորդության ենթադրյալ կազմակերպիչ Օքսուզը էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է ձեւաթղթեր, որոնք կեղծել է, եւ նշել, որ կազմակերպությունը ուղղակի կամ անուղղակի որեւէ աղբյուրից ֆինանսական միջոցներ չի ստացել:

Պարզվել է, որ Օքսուզի ղեկավարած կազմակերպությունը փաստացի չի վճարել բոլոր ծախսերի համար եւ ստացել է ֆինանսավորումներ, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարությանը պատկանող` «Սոկար» նավթարդյունաբերական ընկերությունից: Պարզվել է նաեւ, որ ԱՄՆ կոնգրեսի 9 անդամ եւ աշխատակազմի 32 անդամ ստացել են հարյուր հազարավոր դոլարների արժողության նվերներ: 

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում եւ այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր եւ իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:

Տպել
2487 դիտում

Արամ Սարգսյանը հոդված է հրապարակել՝ դիտարկելով, թե ինչ նպատակ են հետապնդում Իլհամ Ալիևի գործողությունները

Հայ-ադրբեջանական սահմանային դրությունը սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից արձակված մեծ քանակի պարկուճներ, կա զոհ, վիրավոր

Վլադիմիր Պուտինը ստորագրել է զինծառայության վերաբերյալ փոփոխությունների փաթեթը

«Արմենիա տոբակոյի» աշխատակիցներին ազատել են աշխատանքից՝ «Հայաստան» դաշինքի հավաքին չգնալու համա՞ր. ինչ է ասում ՍՊԸ-ն

Սեպտեմբերի 13-ին գերեվարված հայերը ընտանիքների հետ կապ են հաստատել․ Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նրանց

Արցախի որոշ շրջաններում կանխատեսվում է քամու ուժգնացում

Այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ ու աներկբա կանգնած է պետականության կողքին․ ՀՀ նախագահ

ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնություն. Հայաստանի ընտրանին զիջեց Սլովակիայի հավաքականին

Բացառիկ երևույթ, գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում ունեցել ենք մրցույթ․ Անդրեասյան

Օդի ջերմաստիճանը կփոխվի․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ

Արցախից ոչ մի ջոկատ Ջերմուկ չի ժամանել․ ՊՆ

Վայոց ձորի մարզ Է այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը

Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն

Հրդեհ Վերին Դվինում

Արգելանք է կիրառվել Վանաձորի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության հողամասի նկատմամբ

Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում ադրբեջանական նոր ագրեսիաների համար․ Արարատ Միրզոյան

Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մարվել է

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

Անգնահատելի է ՍԴՀԿ-ի ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում. ՀՀ վարչապետ

«Հյուսիս-հարավ»-ի շրջանակում Մեղրիի որոշ տարածքներ ճանաչվել են հանրային գերակա շահ․ կմեկնարկի հողերի օտարման գործընթացը

18-ամյա արտաշատցին օդաճնշիչ ատրճանակով մեքենաներ է վնասել

ՀՀ վարչապետի հետ ունեցանք լավ հանդիպում, քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը. Բլինքեն

Գյումրիում ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքները

Վերջին կարճատև պատերազմի ժամանակ թշնամին մեծ անակնկալների է եկել ու ջախջախվել. Դավիթ Սանասարյան

Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին․ Քյուրքջյան

Ադրբեջանական ստորաբաժանումն այս գիշեր փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՊՆ

Արշակունյաց պողոտայում հրդեհ է բռնկվել

Անցնող ամեն օրը նշանավորվում է մայրաքաղաքի դիմագծում ևս մեկ երանգ ավելացնելով․ Արցախում այսօր նշվում է Ստեփանակերտի օրը

Սյունիք գյուղում անասնագոմ է հրդեհվել

Եղեգնաձորի մի քանի թաղամասերում 9 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)

Վարչապետը Շառլ Միշելի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը

Ինֆորմացիոն դիվերսիան կառավարվում է մեկ հստակ կենտրոնից․ Վահագն Ալեքսանյան

ՀՀ վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին (տեսանյութ)

Հանրային տոկունությունը մարտահրավերներին դիմակայելու համար մեկ զենքն է․ Վիլեն Գաբրիելյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու կոչի վերաբերյալ

Քաղաքագետի կարծիքով՝ դժվար չէ կռահել՝ կաթողիկոսն ու ՀՀ-ի և Արցախի կառավարումը ժամանակին ստանձնած անձինք ինչ են քննարկել

ՀՀ վարչապետը Քսավյե Բեթթելին մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ (տեսանյութ)

Զինվորի տանը վիրաբուժական բաժանմունք է բացվել