Հունահռոմեականները կմասնակցեն աշխարհի առաջնությունից առաջ վերջին մրցաշարին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը պատրաստվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալիք միջազգային մրցաշարին: Այս օրերին ըմբիշները մարզվում են Երեւանում՝ «Օլիմպավանում»: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ներկայացրեց՝ ինչ կազմ է ունենալու հավաքականը սեպտեմբերի 7-9 կայանալիք մրցաշարում:

Վարշավայի ստուգատեսում ելույթ կունենան Նորայր Հախոյանը (55 կգ քաշային կարգ), Արմեն Մելիքյանը եւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը եւ Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը եւ օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Արման Բաղդասարյանը (72 կգ) եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (87) Վարշավա չեն գնա վնասվածքի պատճառով:

Այս մրցաշարը որոշիչ է լինելու հավաքականի՝ աշխարհի 2018 թ. առաջնության կազմը որոշելու հարցում: Մասնավորապես՝ Ջուլֆալակյանի համար պարզ է դառնալու՝ ով է ԱԱ-ում Հայաստանը ներկայացնելու 60 եւ 77 կգ քաշային կարգերում: Հաշվի է առնվելու Վարշավայում այդ քաշային կարգերի ըմբիշների մասնակցության որակը:

«Ավելի պարզ կդառնա մեր հավաքականի մարզավիճակը, բնականաբար՝ որոշ քաշերում որոշիչ կլինի ով է մասնակցելու աշխարհի առաջնությանը. որոշիչ կլինի 60 եւ 77 կգ քաշային կարգերի համար: Մարզիկները գիտեն՝ ինչ է իրենցից պահանջվում, ինչ մասնակցություն պետք է ունենան, որպեսզի ապահովեն իրենց՝ աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը»,- ասաց նա:

Լեհաստանի մրցաշարից 10 օր հետո հունահռոմեականները մեկնելու են Բելառուս՝ ուսումնամարզական հավաքի: Այնտեղ, Ջուլֆալակյանի նախնական տեղեկություններով, հավաքին կմասնակցի մոտ 100-110 ըմբիշ Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, մերձբալթյան երկրներից: Այնուհետեւ աշխարհի առաջնությունից առաջ վերջին հավաքը կանցկացնեն Երեւանում: ԱԱ-ն  տեղի է ունենալու Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 20-28-ը: Բուդապեշտ են մեկնելու հոկտեմբերի 24-ին:

Տպել
951 դիտում

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. կայացել է ԱԻՆ օպերատիվ խմբի առաջին նիստը

Բեյոնսեի կատարմամբ «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի դիտումները ժամ առ ժամ ավելանում են (տեսանյութ)

Իջեւանում գործել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սիփան Փաշինյան

Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետը՝ Հակոբ Արշակյանին

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել

Ադրբեջանցիները ժամանակին սպառնացել են ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանին

Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ

«Ես ճամփորդ դեսպան եմ». Պյոտր Սվիտալսկի

Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել