Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը չի մեկնաբանում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու մասին խոսակցությունները: ՀՖՖ նախագահի ու գործադիր կոմիտեի ընտրությունները վերջին շրջանում տարբեր քննարկումների տեղիք են տվել: Խոսակցություններ կան, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը ակումբների կողմից բարձրաձայնված ՀՖՖ նախագահի դեռեւս միակ թեկնածուն է, ընտրվելուց հետո գործադիր տնօրենի պաշտոնը տալու է Վահե Հակոբյանին:

Հակոբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց խոսակցություններ: Ասաց՝ ոչինչ չի կարող ասել, պաշտոնը ընտրովի է: Իսկ հարցին՝ արդյոք կհամաձայնի, եթե նման առաջարկ լինի, նա չպատասխանեց:

Վահե Հակոբյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Գանձասար-Կապանի» նախագահն է: ՀՖՖ առաջին փոխնախագահի ու գործադիր տնօրենի պաշտոնը հիմա զբաղեցնում է Արմեն Մինասյանը:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Վանեցյանը ասել էր, որ իր ընտրվելու դեպքում ՀՖՖ-ում լուրջ փոփոխություններ են սպասվում: Նշել էր, որ, եթե ընտրվի, կառույցի գործադիր կոմիտեն ամբողջությամբ կփոխվի:

ՀՖՖ նախագահի ու գործկոմի ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 22-ին: ՀՖՖ իրավաբանական անձանց միության անդամները իրենց թեկնածուներին ներկայացնելու իրավունք ունեն մինչեւ սեպտեմբերի 3-ը ներառյալ:

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող 9 ակումբները «Փյունիկը», «Արարատ Արմենիան», «Լոռին», «Ալաշկերտը», «Արարատը», «Շիրակը», «Արցախը», «Բանանցը», «Գանձասար-Կապանը» ողջունել են Վանեցյանի թեկնածությունը ու իրենց աջակցությունը հայտնել, սակայն երեկվա՝ օգոստոսի 29-ի դրությամբ պաշտոնապես ՀՖՖ-ն թեկնածուների անուններ դեռ չի ստացել:

2002 թվականից կառույցը ղեկավարում է Ռուբեն Հայրապետյանը: Նա նույնպես կողմ է Վանեցյանին: Նախկինում բազմիցս նշել է, որ միայն իրեն է տեսնում այդ պաշտոնում, սակայն վերջերս հայտարարել է, որ, եթե ԱԱԾ տնօրենը առաջադրվի, ինքը չի առաջադրվի:

Տպել
4725 դիտում

Տոկիո 2020-ից ընդամենը 6 ամիս առաջ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Կարապետյանը կոտրվածքի պատճառով բացակայելու է

Մեկնարկել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացը. հայտ էր ներկայացրել 17-23 տարեկան 400 երիտասարդ

Հայտնի են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվող իրավաբանների ու ՀԿ ներկայացուցիչների անունները

Թեհրան-Երեւան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել

Քաղավիացիայի կոմիտեն «Ռայանէյր»-ի ղեկավարներին տեղեկացրել է Միլան-Երևան չվերթի խնդիրների մասին

Հենրիխ Մխիթարյանն 9-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Սեյրան Օհանյանն արդեն երկու ժամից ավելի է՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին է մասնակցում

«Սորոսի հիմնադրամ»-ը չի ֆինանսավորել նախարարի, փոխնախարարների, «Մել» ֆիլմն ու «Հուզանք ու զանգ»-ը

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն մարզիչ

Վարչապետի «զարմուհին» գեղեցկության սրահ չի բացել. տարածված լուրն ապատեղեկատվություն է

Գնդապետ Լեւոն Շահումյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Չինաստանի Ուհան քաղաքում վեց հայ կա. Հայաստանը դեռեւս չունի կորոնավիրուսն ախտորոշելու հնարավորություն

Գյումրիի դպրոցներից մեկում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

«Թալիբան»-ի զինյալները Աֆղանստանում սպանել են 13 իրավապահի, վիրավորել՝ 12-ին

Ադրբեջանցի պատվիրակը ԵԽԽՎ-ում հայ պատգամավորի մասին հնացած տեղեկություն է ներկայացրել. հայ պատվիրակն արձագանքել է

Ժնևում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մենք այլեւս չենք անդրադառնալու Արթուր Վանեցյանի հայտարարություններին. Լիլիթ Մակունց

Երեւանում գիշերը կրակոցներ արձակած անձանց ինքնությունը հայտնի է. ոստիկանները որոնում են հրազենները

Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվեց

Վրաստանը դադարեցրել է դեպի Չինաստան եւ հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները