Արայիկն անցյալ տարի դպրոցի միակ աշակերտն էր. այս տարի նրան կմիանա առաջին դասարանցի Իրինան

Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի հիմնական դպրոցն անցյալ ուսումնական տարում միայն մեկ աշակերտ է ունեցել: Այս տարի նաեւ մեկ առաջին դասարանցի է ընդունվել, ու Արայիկն արդեն դասընկեր կունենա:

Արայիկ Աթայանը փոխադրվել է 8-րդ դասարան: Նա դպրոցի միակ աշակերտն է եղել 7-րդ դասարանում: Մինչ այդ, իրենից բացի, երկու երեխա է հաճախել, որոնք, սակայն, տարբեր պատճառներով դուրս են եկել դպրոցից: Տղան չի բողոքում մենակությունից, բայց խոստովանում է, որ առանց ընկերների տխուր էր:

«Նորմալ դաս էինք անում, հարցնում էին, պատասխանում էի: Ֆիզկուլտուրայի ժամանակ խաղում էինք ուսուցչի հետ: Վոլեյբոլ էինք խաղում, ֆուտբոլ: Գյուղի երեխաներին էլ էինք կանչում, որոնք արդեն ավարտել են դպրոցը: Մեկ-մեկ պատահում էր՝ չէին գալիս, ասում էին՝ զբաղված ենք, այդ ժամանակ երկուսով էինք խաղում»,- պատմեց Արայիկը: Ինքն ամենից շատ սիրում է հայոց լեզու եւ գրականություն առարկաները: Հետագայում մտադիր է հաճախել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Գոհ է, որ նոր ուսումնական տարին երկուսով են դիմավորելու, թեպետ իրենց տարիքային տարբերությունը բավականին մեծ է: «Կապ չունի, էլի աշակերտ է հետս»,- նկատեց Արայիկը: Երկկոմպլեկտ դասարան ստեղծելու հնարավորություն այս պարագայում չի լինի: Հետեւաբար, նրանց դասապրոցեսը կկազմակերպվի առանձին դասասենյակներում: Բայց դասամիջոցները երեխաները միասին կանցկացնեն, եւ Արայիկը պատրաստակամ է նորեկ փոքրիկ դպրոցականի նկատմամբ հոգատար լինել: «Գյուղի երեխա է, ճանաչում եմ»,- արձանագրում է նա:

Այս տարի առաջին դասարան ընդունված աշակերտը Իրինա Ավանեսովան է: Դասարանի միակ աշակերտը լինելու հանգամանքը պատճառ չի դարձել, որ ծնողները նրա համար ուսումնական այլ հաստատություն նախընտրեն: «Ինձ հարմար է՝ իմ աղջիկը մեր գյուղում դպրոց գնա, որովհետեւ եթե ուրիշ դպրոց ճանապարհեմ երեխային, ձմռանը ճանապարհը փակվի, ինչպես է հասնելու դպրոց: Կողքի գյուղ ուղարկելը շատ դժվար կլինի ինձ համար: Ես նախ այդքան միջոց չունեմ, երկրորդն էլ ճանապարհների հետ կապված լուրջ խնդիր կարող է առաջանալ: Ավելի լավ է՝ իմ երեխան իմ աչքի առաջ լինի, իմ գյուղում լինի, որ ինչ-որ խնդիր եղած ժամանակ էլ ես մոտիկ լինեմ, ավելի շուտ հասնեմ իմ երեխային»,- նկատեց աղջնակի մայրը՝ Հասմիկ Մկրտչյանը:

Սեպտեմբերի 1-ին նրանք նախապատրաստվել են ինչպես հարկն է: «Ինչպես մնացած դպրոցներում, այնպես էլ մեր դպրոցում է լինելու սեպտեմբերի 1: Ինչպես մյուս դպրոցների երեխաներն են պատրաստվում, նույն ձեւի մեր աղջիկը պատրաստ է ամսի մեկին դպրոց հաճախելու համար: Շատ անհամբեր է սպասում՝ երբ է դպրոցը բացվելու, որ ինքը գնա դպրոց»,- ասաց Հասմիկ Մկրտչյանը: Ճիշտ է՝ դասարանում Իրինան մենակ է լինելու, բայց գյուղում էլ տարեկիցներ չունի ու մոր փոխանցմամբ, արդեն սովորել է այդ մենակությանը: Իրինան ընտանիքի՝ դպրոցահասակ միակ երեխան է: Իրենից փոքր քույր եւ եղբայր ունի:

Գեղաքար համայնքի դպրոցում ավելի շատ աշխատող կա, քան սովորող: Բայց ամեն դեպքում, ուսուցիչների քանակը չի համապատասխանում դասավանդվող առարկաների քանակին եւ միեւնույն մասնագետը տարբեր առարկաներ է պարապում: Դպրոցի աշխատակազմն ընդհանուր առմամբ կազմված է տասը մարդուց, որոնցից վեցը ուսումնաօժանդակ աշխատակիցներ են, չորսը՝ ուսուցիչներ: Այսինքն՝ երկու տասնյակի հասնող առարկաները ստիպված են երեխաներին մատուցել ընդամենը չորս ուսուցիչ: Բացի այդ, նախորդ տարի դպրոցի միակ աշակերտ Արայիկի հետ անգլերենի դասեր չեն անցկացվել: «Օտար լեզուն՝ անգլերենը չի դասավանդվել, որովհետեւ ուսուցչուհին նպատակային արձակուրդում է»,- ասաց հանրակրթական հաստատության տնօրեն Թագուհի Աթայանը:

Ինչպես բոլոր, այնպես էլ այս հանրակրթական հաստատությունները ֆինանսավորվում են աշակերտների թվով՝ յուրաքանչյուրի համար տարեկան հատկացվում է մոտավորապես 130 հազար դրամ: Բացի այդ, որոշակի գումար է տրամադրվում շենքի պահպանման ծախսերը հոգալու նպատակով: Հասկանալի է՝ մեկ կամ երկու աշակերտի համար հատկացվող 130 հազարական դրամով դպրոցի կարիքները հոգալ հնարավոր չի լինի: «Պահպանման ծախսերի համար մեզ 17 միլիոն դրամ էին տրամադրել, բայց մենք ամբողջությամբ չենք ծախսել, քանի որ ոչ մի գնում ենք կատարել, ոչ մի շռայլություն թույլ չենք տվել: Այդ գումարի մի մասն ուղղվել է աշխատավարձերին, վառելիքին, էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներին, իսկ մնացածը դպրոցի բյուջեում է»,- նշեց տնօրենը:

Նա նույնպես չի ընդունում կրթության ոլորտի տարբեր պատասխանատուների երբեմն հնչեցվող այն կարծիքը, թե ավելի նպատակահարմար ու ծախսարդյունավետ կլինի, եթե մեկ-երկու աշակերտի համար ամբողջ դպրոց պահելու փոխարեն ավտոմեքենա ձեռք բերվի, եւ նրան կամ նրանց ամեն օր տեղափոխեն հարեւան համայնքում գտնվող դպրոցում սովորելու: «Մեզ մոտ տարվա ընթացքում երեք-չորս ամիս ճանապարհները փակվում են, աշակերտին շատ դժվար կլինի տեղափոխել»,- ասաց Թագուհի Աթայանը:

Անդրադառնալով գալիք ուսումնական տարուն, նա նշեց. «Սեպտեմբերի 1-ին կշնորհավորենք երեխաներին, մի փոքր միջոցառում կանցկացնենք, դասագրքերը կստանան, կգնան տուն: Ամսի 3-ին արդեն կսկսենք դասապրոցեսը»:

Տպել
3730 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)