Օսիպյանը Հյուսիսային պողոտայում է. հաշտվեցին երեկ բերման ենթարկված ուկրաինացի երաժիշտի հետ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Հյուսիսային պողոտայում է, որտեղ երեկ գրանցված միջադեպը՝ ուկրաինացի երաժիշտի ու հայ ոստիկանների միջեւ համացանցում ու լրատվամիջոցներում բուռն արձագանք էր ստացել:

Հիշեցնենք, համացանցը հեղեղած տեսանյութերի ու գրառումների համաձայն, ուշ ժամին գրանցված աղմուկի պատճառով բնակիչներից ստացած բողոքների հիման վրա մի խումբ ոստիկաններ փորձում էին բերման ենթարկել ուկրաինացի ոչ սովորական արտաքինով երաժիշտին, որի ժամանակ ոստիկանները կոպիտ շարժումներով ոլորել էին երաժիշտի ձեռքերը, քաշքելով բերման ենթարկել:

ՀՀ ոստիկանապետը լրագրողների հարցին, թե օրինաչա՞փ է համարում ոստիկանների արարքը, պատասխանեց, որ նրանք գործել են օրենքի սահմաններում, քանի որ քաղաքացին հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, եղել է ալկոհոլի ազդեցության տակ ու դա վկայել է փորձաքննությունը:

Վ. Օսիպյանն ու երաժիշտը կարճ զրույց ունեցան: Երաժիշտը նշեց, որ ձեռքերը ցավում են, բայց քանի որ իր կողքին կանգնած է անձամբ ՀՀ ոստիկանապետը, ինքն իրեն պաշտպանված է զգում, իսկ հայերից ու հայ ոստիկանությունից նեղացած չէ, քանի որ կարծում է՝ Հայաստանն ամենահյուրընկալ երկիրն է աշխարհում: ՀՀ ոստիկանապետը տեղեկացրեց, որ փողոցային երաժշտությունն արգելված չէ, այն թույլատրելի է մինչեւ 23:00-ն:

Վերջում երաժիշտն ու ոստիկանապետը ի նշան հաշտության ձեռքսեղմումով հրաժեշտ տվեցին:

Երկրորդ տեսանյութը՝ երեկվա միջադեպից

 

Տպել
8528 դիտում

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է

«Անցյալին վերադարձ չի լինելու` ՀՀԿ կլինի, քոչարյանականներ կլինեն, ով ուզում ա լինի»

Թուրքիան վերսկսելու է ավիահաղորդակցությունը շուրջ 40 երկրի հետ

Արեւաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ

ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարվել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ կկառուցվի

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր

Ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ցանկացած հրապարակում ահազանգ է, իսկ անհատական տվյալների պաշտպանության խնդիր միշտ կա. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)