Վսյո խարաշո. կյանքը` ուրախ, ապրուստը` ձրի

31/08/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 31-ի համարում

Նոր ուսումնական տարվա նախօրեին մայրաքաղաքի կրթության համակարգի աշխատողներն օգոստոսյան խորհրդաժողովից հետո ամփոփում էին անցած տարվա կատարած աշխատանքներն ու, մատնանշելով լուծում պահանջող խնդիրները, նախանշում անելիքները: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը Երեւանի դպրոցների տնօրենների հետ այս հանդիպման ժամանակ իր հաշվետվության մեջ նշեց, որ կրթության վարչությունը հաշվետու տարում իր ուշադրության կենտրոնում է պահել քաղաքապետարանի միջնակարգ դպրոց պետական ոչ առեւտրային կազմակերպությունները, նրանց կատարած աշխատանքները: Վաթյանը հայտարարեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ տարրական դպրոցներում աշակերտների ուսման առաջադիմությունը շատ ավելի բարձր է (66 տոկոս), քան միջին (37 տոկոս) եւ ավագ (38 տոկոս) դպրոցներում:

Անցած ուս. տարվա վերջում ավարտական քննություն հանձնած 11 հազար 540 աշակերտից 14-20 միավոր է վաստակել 65 տոկոսը: Այս ցուցանիշը, սակայն, ինչպես իր ելույթում նշեց ԿԳ նախարար Սերգո Երիցյանը, չի պահպանվել բուհական ընդունելությունների քննությունների ժամանակ: Նախորդ տարվա 92 տոկոսի փոխարեն սովորողների առաջադիմությունն այս տարի կազմել է 97,2 տոկոս:  «Նախորդ տարվա  համեմատությամբ դրական աճը փաստացի արձանագրված է»,- ասում էր Օ.Վաթյանը: Իր հաշվետվության ընթացքում նա առանձնահատուկ ուշադրության արժանացրեց իրենց բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած այն երեք ուսուցիչներին, որոնց աշակերտները հաջողություններ են ունենում բազմաբնույթ մրցույթներում:

Դրանք են թիվ 132 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Հրանուշ Նազարյանը, թիվ 46 դպրոցի հայ ժող. պատմության եւ թիվ 6 դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչներ Արմեն Աբգարյանը եւ Աշոտ Միքայելյանը: «Դպրոցներում ստեղծված կրթական բարենպաստ պայմանները, ուսուցիչների բարձրացված աշխատավարձը, վերապատրաստման դասընթացների կանոնավոր կազմակերպումը, մանկավարժական ստեղծագործական փորձը խթանող բազմապիսի մրցույթներն ապարդյուն չեն անցել եւ նպաստել են ուսուցիչների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, սովորողների որակյալ կրթության ապահովմանը շատ դպրոցներում»,-գոհունակությամբ նշում էր Վաթյանը:

Դպրոցների տնօրենների կողմից հատկապես մեծ ոգեւորությամբ ընդունվեց ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի ելույթը, որը կոչ էր անում նրանց ոչնչից ու ոչ ոքից չվախենալով՝ այստեղ եւ հիմա խոսել դպրոցի առջեւ ծառացած խնդիրների մասին, այլ ոչ ետնամուտքերում: Եթե ոչ տնօրեններից, ապա ումի՞ց կարելի է իմանալ այն հիմնախնդիրների բնույթը, որոնք օրենքով, կառավարության ու նախարարի որոշումներով կարգավորվելու կարիք ունեն: Հակոբյանի այս կոչին, սակայն, ոչ ոք չարձագանքեց:Այսօր հրապարակի վրա է «Միջնակարգ կրթության մասին» օրենքի նախագիծը: Հ.Հակոբյանին զարմացրեց, որ ոչ մեկը չանդրադարձավ դրան՝ լա՞վն է, թե՞ վատը:

Առաջիկայում լուծում պահանջող խնդիրների շարքում նա առանձնացրեց ավագ դպրոցներում թեքումներ մտցնելու անհրաժեշտությունը, որտեղ մասնագիտական բաժանումներ կարվեն եւ առանձին, խորացված կդասավանդվեն հումանիտար ու ֆիզիկամաթեմատիկական առարկաներ: Նա նշեց, որ պետք է հստակություն մտցվի նաեւ այն հարցում՝ մեր դպրոցները 10-ամյա՞ են, 11-ամյա՞, թե՞ 12 -ամյա: Նրա խոսքերով, այն փաստացի 10-ամյա է, 1999 թվականից օրենքը սահմանել է 11-ամյա կրթություն, այսօր էլ խոսվում է 12-ամյայի մասին, եւ այս առումով խառնաշփոթ է ստեղծվել: Նախարար Սերգո Երիցյանը 12-ամյա կրթության նպատակահարմարությունը բացատրեց նրանով, որ ոչ 12-ամյա դպրոցը պահպանվել է միայն աշխարհի 12 տոկոս երկրներում, եւ դրանք հիմնականում աֆրիկյան երկրներն են:

Խորհրդակցության ընթացքում խոսվեց ավագ դպրոցում աշակերտների մեծ չափերի հասնող բացակայությունների մասին, ինչի համար Օ.Վաթյանը մեղադրում էր ուսուցիչներին, որոնք ժամանակին չեն գրանցում բացակաները, տնօրեններին, որոնք չունեն հեղինակություն: Սակայն պարզվեց, որ մեղավորները ճիշտ տեղում չեն փնտրվում: Ըստ տնօրեններից մեկի՝ բացակայությունների աճին ԿԳ-ն է նպաստել. նպաստեց այն ժամանակ, երբ իր որոշմամբ թույլատրվող բացակայությունների թիվը 160-ից դարձրեց 240: Եւ դա այն պարագայում, երբ բուհի ուսանողը 36 անգամ դասից բացակայելու դեպքում կարող է հեռացվել բուհից:

Աննա Զախարյան

Տպել
1582 դիտում

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի