Սահմանադրական մելոդրամա. ավելին, քան բրազիլական սերիալները

31/08/2018 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 31-ի համարում

Սահմանադրական բարեփոխումների հարցով հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի երկրորդ օրը խորհրդարանական ամբիոնը վերածվել էր պատգամավորական լեզվամարտի դաշտի: Իրար հաջորդելով՝ ընդդիմադիր եւ իշխանամետ պատգամավորները, օգտագործելով հայոց լեզվի ողջ հնարավոր ամպլիտուդը, ջանք ու եռանդ չէին խնայում ուղիղ եթերով իրենց շատ ուշադիր հետեւող հայ հասարակությանը սեփական ճշմարտացիությունը ապացուցելու համար: Ու եթե կոալիցիայի պատգամավորների համար ճշմարիտը սահմանադրական բարեփոխումների նախագիծն է, որին «այո» չասելը հավասարազոր է լինելու կործանման, ընդդիմության ճշմարտությունը սահմանադրական նախագծին «ոչ» ասելն է: Սահմանադրական լեզվամարտի երկրորդ ռաունդը մեկնարկելու է այսօր, իսկ առաջին ռաունդի արդյունքը կարելի է համարել մարտական ոչ-ոքին:

«Ոչ»՝ հանուն  Հայաստանի

Ահա այս կարգախոսով էին երեկ խորհրդարանական ամբիոնին մոտենում ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորները: Վերծանելով սահմանադրություն բառի իրական իմաստը՝ պատգամավոր Շավարշ Քոչարյանն արձանագրեց, որ Սահմանադրությունը քաղաքական ուժերի եւ հանրության միջեւ կայացած կոնսեսուսն է, մինչդեռ, կոալիցիայի ներկայացրած նախագիծն ապօրինի ընտրված նախագահի եւ արտաքին ուժերի միջեւ կայացած համաձայնության արդյունք է:

«Երեք ամիս առաջ կոալիցիայի նույն այս  կուսակցությունները կողմ էին տրամագծորեն հակառակ նախագծի, իսկ այսօր նույնպիսի միակամությամբ կողմ են մեկ այլ նախագծի: Իրականում ձեր իրական ճաշը նախորդ նախագիծն էր, եւ այդ ճաշի անունը բռնապետություն է: Ինչ վերաբերում է այս նախագծի ապագային, ապա հանրաքվեի արդյունքները եթե փորձեք կեղծել, հետեւանքը լինելու է իշխանափոխությունը, եթե հանրաքվեն տապալվի՝ էլի նշանակելու է, որ իշխանությունը չունի ժողովրդի վստահությունն, ու ելքը կրկին լինելու է իշխանափոխությունը: Իսկ առանց կեղծիքների, բոլորի համար էլ ակնհայտ է, որ Սահմանադրության նախագիծը չի անցնելու»,- հայտարարեց պատգամավոր Քոչարյանն ու տեղեկացրեց, որ ընդդիմությունը բռնապետություն անունով ճաշը չի պատրաստվում ուտել եւ նույնը խորհուրդ է տալու ժողովրդին:

Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն էլ, դիմելով ժողովրդին, վախեցրեց, որ եթե ժողովուրդը հանկարծ կողմ քվեարկի այս նախագծին, դրանով նա կվերակենդանացնի վաղուց արդեն քաղաքական հանգուցյալ դարձած կոալիցիային, որի վրա դեռ ամիսներ առաջ էր պատգամավորը դրել սգո պսակը: Հովհաննիսյանի սպառնալիքից բաժին հասավ նաեւ Վենետիկի հանձնաժողովին. «Շանս կա՞ արդյոք, որ քաղաքական մեռելները վերակենդանանան»,- հարցրեց պատգամավորն ու ինքն էլ պատասխանեց. «Այո, եթե Վենետիկի հանձնաժողովի օգնությամբ այդ մեռելները կառչեն ժողովրդի ոտքերից եւ մարմնի մնացած մասերից»: Եւ որպեսզի ոչ մի մեռել չվերակենդանանա ու չխանգարի ապրողների անդորրը, Հմայակ Հովհաննիսյանը կոչով դիմեց համայն հայ ժողովրդին. «Ուրեմն, եկեք խաչակնքվենք եւ ազգովի «ոչ» ասենք կոալիցիայի չոռին»,- իր բաժին խաչակնքումն արեց պատգամավորը:

«Այո»՝ հանուն Հայաստանի

Կոալիցիայի պատգամավորների ելույթները, որոնց համար սահմանադրական «այո»-ն է իրական ժողովրդավարության ուղին, իրենց պաթոսով չէին զիջում ընդդիմության ելույթներին: Կոալիցիայի գնահատականը մեկն է՝ եթե սահմանադրական հանրաքվեն տապալվի, ապա ընդդիմությունը եւս չի խուսափելու երկրի գլխին թափվող չարիքների պատասխանատվությունից: «Թող հանկարծ որեւէ ընդդիմադիր ուժ չմտածի, որ եթե երկիրը թաղվեց քաոսի մեջ, իրենք խուսափելու են պատասխանատվությունից»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: Իսկ նրա կուսակից Արմեն Ռուստամյանը հայտարարեց.

«Եթե ընդդիմությունը չի պաշտպանում սահմանադրական փոփոխությունները, ուրեմն այս պահից սկսած՝ այդ ընդդիմությունը տեր է կանգնում գործող Սահմանադրությանն ու պետք է պատասխան տա այդ Սահմանադրության բերած բոլոր չարիքների համար: Ընդդիմությունը պետք է պատասխան տա, թե ինչո՞ւ նպաստեց, որ քաղաքական կյանքում ակտիվանան ստվերային ուժերը, որոնց համար գործող Սահմանադրությունը ստեղծում է նպաստավոր պայմաններ»,- հայտարարեց Դաշնակցության ներկայացուցիչը: Իսկ սահմանադրական բեռի ողջ ծանրությունն այս ամիսներին իր ուսերին տարած Տիգրան Թորոսյանը, Սահմանադրության նորընծա նախագիծը երեւի համարելով իր հոգեզավակը, ընդդիմությանը զգուշացրեց, որ չհամարձակվեն  Սահմանադրության փոփոխությունների շուրջ ստեղծել վերջնագրերի եւ առեւտրի մթնոլորտ:

Ինչեւէ, ուղիղ եթերում հանրությանը համոզելու մրցավազքը կշարունակվի այսօր: Կողմերը տեղեկացնում են, որ գտնվում են մարզական հրաշալի վիճակում եւ պատրաստ են խորհրդարանական լեզվամարտի երկրորդ ռաունդին: Թե ո՞ւմ «ճշտին» է հավատալու հանրությունը, դա պարզ կլինի միայն նոյեմբերյան հանրաքվեից հետո: Եթե, իհարկե, ինչ-որ մեկը թույլ տա, որ հանրաքվեի արդյունքները չկեղծվեն: Իսկ առայժմ ժողովուրդը  հաճույքով իր օրն անց է կացնում ուղիղ եթերի առաջ եւ, ասում են, անգամ բրազիլական սերիալներն են մղվել երկրորդ պլան:    

Նաիրա Զոհրաբյան

Տպել
996 դիտում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիին

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն