Մրցակցություն. բարձրանում է ու չի իջնում

31/08/2018 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 31-ի համարում

Թերեւս ոչ ոք չի կասկածում, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը դրվելու է հանրաքվեի: Ի՞նչ է լինելու դրանից հետո: Խոսքը ամենեւին էլ նախագիծը հանրաքվեով անցնելու կամ չանցնելու մասին չէ: Պարզապես վերջին երկու տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն համապետական քվեարկություններից հետո կտրուկ բարձրանում է այս կան այն ապրանքի գինը: Օրինակ, 2003թ. նախագահական ընտրություններից ընդամենը մեկ ամիս անց մի գիշերվա մեջ Հայաստանի բոլոր գազալցակայաններում գազը թանկացավ ուղիղ 30 տոկոսով: Նույն տարի խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց  գրեթե նույն չափով թանկացավ հացը: Այս համաչափությունը ստուգելու միակ տարբերակը նոյեմբերին կայանալիք սահմանադրական հանրաքվեին սպասելն է:

Իսկ մինչ այդ տեսնենք, թե ինչ կատարվեց, ասենք, հացի գների հետ: Խորհրդարանական ընտրություններից հետո ալյուրի գնի կտրուկ աճը, բնականաբար, հանգեցրեց հացի գնի նույնքան կտրուկ աճի: Սկզբնական շրջանում հացը թանկացավ մի 10-15 տոկոսով, հետո նույնքան նվազեց  քաշը, հետո կրկին գինը աճեց եւս մի 10-15 տոկոսով, եւ արդյունքում ստացվեց, որ հացը թանկացել է առնվազն 1,7 անգամ: Ալյուրի մեծածախ շուկայում նկատվեց գնի կրկնակի աճ, եւ մեկ պարկի գինը տատանվում էր 12 հազար դրամի սահմաններում: Հիմա մեկ պարկ ալյուրի գինը կազմում է 6,5 հազար դրամ: Բայց հացի գների նվազում չի նկատվում: Ինչո՞ւ: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այս հարցի պատասխանը չգիտեն:

Քանի որ հացի արտադրության ոլորտում գործում են մի քանի հազար տնտեսվարող սուբյեկտներ, եւ նրանցից ոչ ոք գերիշխող դիրք չի զբաղեցնում, ապա ենթադրվում է, որ այստեղ տնտեսական մրցակցության առումով որեւէ խնդիր չկա, եւ դա, բնականաբար, դուրս է հանձնաժողովի հետաքրքրության ոլորտից: Այդուհանդերձ, քանի՞ տնտեսվարող սուբյեկտ է այսօր հաց թխում: Հացի արտադրությունը լիցենզավորվող գործունեություն է: Սակայն պաշտոնական տվյալներ, թե կոնկրետ քանի արտադրամաս է թխում հաց, չկան: Խնդիրն այն է, որ հաց թխելու իրավունք են ստանում ոչ միայն այն ընկերությունները, որոնք ստանում են կոնկրետ հաց թխելու լիցենզիա, այլ նաեւ նրանք, ովքեր ստանում են «Այլ սննդի արտադրություն» գործունեությամբ զբաղվելու լիցենզիա:

Միայն անցած տարի այս լիցենզիայից ստացել են 637 սուբյեկտներ, իսկ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում` 289 սուբյեկտներ: Քանիսն են դրանցից հաց թխում կամ քանիսն են ընդհանրապես գործում, որեւէ վիճակագրություն չկա: Ուրեմն ինչո՞ւ հացի գները չեն իջնում այն դեպքում, երբ դրա հումքը` ալյուրը, էժանացել է, իսկ արտադրության համար անհրաժեշտ այլ ծախսերը չեն փոխվել: Հացի փուռերից մեծ մասում պնդում են, որ իրենք որոշ չափով` 5-10 տոկոսով  իջեցրել են գները եւ հացի մեծածախ գնի չիջնելը բացատրում են խանութների պահվածքով: Լավ, ասենք խանութները համահունչ չեն իջեցնում, բայց ինչո՞ւ են իրենք իջեցրել գինը 5-10 տոկոսով այն դեպքում, երբ ալյուրի գինը իջել է կրկնակի:

Փուռերում ակնարկում են, որ իրենք այդ դեպքում խնդիրներ կունենան: Ում հետ, պարզ չէ: Պարզապես մթնոլորտն է ստիպում չիջեցնել գինը: Խնդիրն այն է, որ շատ թե քիչ խոշոր խանութները, որոնց միջոցով իրականացվում է հացի հիմնական սպառումը, հաց են ստանում մի քանի արտադրամասերից: Եթե նրանցից մեկը կտրուկ, ասենք, մի 50 տոկոսով իջեցնի իր արտադրանքի գինը, դա, բնականաբար, առաջացնելու է մյուսների դժգոհությունը: Իսկ այդ դժգոհությունը արտահայտվելու է այնպես, ինչպես հիմա Հայաստանում արտահայտվում է ցանկացած դժգոհություն` ի վերջո «բազար է բացվելու», որը շատ արագ վերածվելու է «ռազբորկայի»: Այս մի արտադրամասի տերը օգնության է կանչելու որեւէ հեղինակության, մյուսը՝ մեկ ուրիշ հեղինակության, մի քիչ քաշքշելու են իրար, հետո կրակեն, հետո ավելի մեծ հեղինակություններ խառնվեն եւ այլն եւ այսպես շարունակ:

Այսպիսին է Հայաստանում տիրող «գործարար» մթնոլորտը: Եւ սա է պատճառը, որ հացի արտադրությամբ զբաղվող սուբյեկտները չեն գնում գնի էժանացման: Ուշագրավն այն է, որ նույնիսկ իրար հետ չեն էլ պայմանավորվում: Պարզապես ընդհանուր մթնոլորտն է թելադրում, թե ինչ անեն եւ անում են: Ավելի լավ պատկերացում ունենալու համար, թե ինչ ոլորտ է սա, բերենք ընդամենը մի քանի թվեր: Պաշտոնական վիճակագրության համաձայն մեկ տարվա ընթացքում Հայաստանում սպառվում է մոտ 490 մլն կգ հաց եւ հացամթերք: Ոլորտի տարեկան շրջանառությունը անցնում է 120 մլրդ դրամը կամ 260 մլն դոլարը: Միայն ալյուրի գնի նվազման արդյունքում հացի արտադրության լրացուցիչ եկամուտը մոտ 60 մլն դոլար է կազմում:

Այնպես որ, «ռազբորկաների» հող, ինչպես տեսնում ենք, կա: Այլ կերպ ասած, Հայաստանում իրական մրցակցության մասին խոսել հնարավոր չէ, նույնիսկ այնպիսի պարզունակ բիզնեսում, ինչպիսին հացի արտադրությունն է, որտեղ ներգրավված են մի քանի հազար տնտեսվարողներ: Սրանից արդեն կարելի է պատկերացում կազմել, թե խաղի ինչպիսի կանոններ են գործում այլ ոլորտներում: Արդյունքը մեր այն խղճուկ, միջնադարյան կանոններով գործող, անմրցունակ տնտեսությունն է, որ ունենք այսօր: Արդյունքն այն է, որ երկու անգամ ավելի շատ ենք ներկրում, քան արտահանում ենք: Հետո էլ՝ տնտեսական աճի տոկոսների վրա ուրախանում:

Հայկ Գեւորգյան

Տպել
1475 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին