Ֆարմանյանի սենյակից զատ անհայտ անձը մտել է նաև Միհրան Հակոբյանի ԱԺ աշխատասենյակ

31/08/2018 schedule20:50

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի աշխատասենյակից զատ անհայտ անձինք մտել են նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանի աշխատասենյակ եւ ինչ-որ բան փնտրել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սամվել Ֆարմանյանը:

Ֆարմանյանը միաժամանակ տեղեկացրեց, որ որեւէ տեղեկություն չունի, թե ովքեր են մտել իր աշխատասենյակ: «Գիտեմ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ծառայողական քննություն է ընթանում: Իմ տեղեկություններով՝ նման միջադեպ է տեղի ունեցել իմ աշխատասենյակի դիմացի սենյակում (Միհրան Հակոբյանի աշխատասենյակն է,-հեղ ) եւ այլ աշխատասենյակներում եւս: Ես այժմ սպասում եմ քննության արդյունքներին»,- ասաց պատգամավորը:

Սամվել Ֆարմանյանն առայժմ չի ցանկանում հայտարարել, որ որեւէ մեկի կողմից դիտավորյալ քայլ է տեղի ունեցել՝ իր աշխատասենյակում ինչ-որ բան փնտրելու նպատակով: «Ես չեմ ուզում ասել, որ որեւէ մեկի կամ ինչ-որ կառույցների կողմից դիտավորություն է եղել, բայց, քանի որ տարածքը գտնվում է տեսահսկման 24-ժամյա ռեժիմի տակ, կարծում եմ, որ կարելի է պարզել, թե՝ երբ ու ում կողմից է նման քայլ տեղի ունեցել»,- մանրամասնեց նա:

Պատգամավորը ՀԺ-ին փոխանցեց, որ իր աշխատասենյակից որեւէ արժեքավոր իր չեն տարել: Միաժամանակ նշեց, որ միայն գրքեր կան իր աշխատասենյակում: Պատգամավորը հայտնեց, որ տեղեկություն չունի, թե Ազգային ժողովի աշխատակազմի ծառայողական քննությունը երբ է ավարտվելու:

«Ես կարծում եմ, որ ՊՊԾ-ն այստեղ եւս անելիք ունի, քանի որ միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանի իմ աշխատասենյակում, իսկ Ազգային ժողովը հատուկ պահպանվող տարածք է»:

Հանրապետական պատգամավոր Միհրան Հակոբյանը չցանկացավ դեպքի առնչությամբ մեկնաբանություն տալ, իսկ Ազգային ժողովի աշխատակազմից փոխանցեցին, որ աշխատասենյակները համարվում են անձնական տարածքներ: Ուստի, չեն կարող դեպքի առնչությամբ մանրամասներ հաղորդել: «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ մյուս աշխատասենյակը, որտեղ իրերի տեղաշարժ է եղել, որեւէ պատգամավորի չի պատկանում:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 27-ին:

Տպել
3874 դիտում

Պարտությո՞ւն, թե՞ մարտավարական ճկունություն. Հրանտ Մարգարյանը հեռանում է ՀՅԴ ղեկավար կազմից

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Բաքու. կստորագրվի երկկողմ հուշագիր

ՌԴ-ն ամեն օր ուժեղացնում է իր ներկայությունը Միջերկրական ծովի արևելքում

Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ

Սարգսանը ՄՈՒԲԱԴԱԼԱ ընկերության գործադիր տնօրեն առաջարկել է ճանաչողական այց կատարել Հայաստան

Ըստ ՀԱՕԿ-ի՝ բռնցքամարտի ֆեդերացիայում պետք է նախագահի ընտրություն լինի, իսկ Գեւորգյանը հերքում է

ԼՂ հիմնախնդրի արագ կարգավորման գործում Ադրբեջանի դեսպանը հատուկ հույսեր է կապում Ռուսաստանի հետ

Միքայել Մինասյանը լավագույն դեսպաններից է եղել. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր

Այս սադրանքի որոշակի նպատակներից մեկը PR-ն է. Բաբաջանյան-Աբովյան մեղադրանքները շարունակվում են ԱԺ միջանցքում

Առաջիկա 5 տարում Երեւանում կտնկվի 500 հազար ծառ. քաղաքապետարան

Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների. ԱԳՆ

ՀՀ բնապահպանության եւ ԱՄԷ շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ գանգատը ներկայացնել ՄԻԵԴ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

95 տարեկանում կյանքից հեռացել է հայ բեմադրիչ, մեծ արվեստագետ Ռաֆայել Ջրբաշյանը

Նոր ԱԺ-ի առաջին սկանդալը. ԼՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները վիճեցին․ պատճառը Ծառուկյանի խնամին էր

Անձին ապօրինի պահել են հոգեբուժարանում. ՄԻՊ-ի արձանագրած դեպքով հարուցվել է քրեական գործ

Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դել Բոսկեի, Իերոյի ու Սիմեոնեի հետ

Փոխըմբռնումից հետո. այսօր Փարիզում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Արդարությունը պահանջում է նրան ու նրա նմաններին կախաղան բարձրացնել, բայց գիլիոտինի պահանջարկը վտանգավոր է