Օքսուզի սկանդալային անցյալն ու Հայաստանում ծավալած գործունեությունը. ձերբակալման հետքերով

ԱՄՆ-ի կողմից հետախուզվող եւ ՀՀ ոստիկանության կողմից ձերբակալված թուրք Քեվին (Քեմալ) Օքսուզը նախքան Հայաստան տեղափոխվելն ու այստեղ գործունեություն ծավալելը հակահայկական լոբբիստական գործունեություն է ծավալել Միացյալ Նահանգներում: Ընդ որում, այդ գործունեության համար օգտագործվել են ադրբեջանական նավթադոլարները:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը գնացել է Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս Օքսուզի գործունեության հետքերով եւ մի շարք ուշագրավ փաստեր արձանագրել:

Թուրք գործիչը 2017թ. Հայաստանում գրանցել է «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը: Ինչպես «Արմենպրես»-ը պարզեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից, «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը հիմնադրվել է 2017թ. անժամկետ գործունեության հիմքով: Ընկերությունը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցվել է Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի 12Ա հասցեում:

«Սփյուռ» տեղեկատվական համակարգի տվյալներով՝ «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը զբաղվում է միջոցառումների եւ զբոսաշրջիկների համալիր սպասարկման կազմակերպմամբ: Ընկերության տնօրենն Օքսուզն է: «Արմենպրես»-ը փորձեց կապ հաստատել ընկերության հետ՝ ճշտելու գործունեության մանրամասները, սակայն «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ»-ից մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին:

«Արմենպրես»-ն ուշագրավ տեղեկություններ է հավաքել նաեւ Օքսուզի՝ նախկինում ծավալած գործունեության վերաբերյալ: Մասնավորապես, ամերիկյան Washington Post պարբերականը 2015թ. մայիսին հրապարակված հոդվածում նշում է, որ 2013 թվականին Բաքվում անցկացված «Հայացք ապագային» խորագիրը կրող միջոցառումը, որին մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, նրանց ամուսինները, ԱՄՆ 42  նահանգների օրենսդիրներ, ֆինանսավորվել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերության կողմից: Նշվում է, որ  SOCAR-ը ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում գրանցված եւ Քեւին Օքսուզի համանախագահությամբ գործող «Ադրբեջանի ընկերների ասամբլեա» ոչ առեւտրային կազմակերպության  միջոցով 750 հազար ԱՄՆ դոլար է վճարել միջոցառման անցկացման համար: Պարբերականը նաեւ գրում է, որ «Ադրբեջանի ընկերների ասամբլեա»-ի տնօրենը եղել է ԱՄՆ էներգետիկայի գործող նախարար, այն ժամանակ՝ Տեխասի նահանգապետ Ռիք Փերիի քույրը:

Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի գրասենյակի կողմից իրականացված անկախ հետաքննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերում առկա է էլեկտրոնային փոստի նամակագրությունը Քեւին Օքսուզի եւ  այն ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, այժմ ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնի միջեւ: Նշվում է, որ Ջիմ Բրայդենսթայնը, ով նույնպես մասնակցել է Բաքվում կայացած միջոցառմանը, Վաշինգտոն վերադառնալուց հետո Washington Times-ում տպագրված հոդվածում ընդգծել է ադրբեջանական գազատարների կարեւորությունը ՆԱՏՕ-ի անվտանգության համար:

Մասնավորապես, Քեւին Օքսուզին ուղղված նամակում Ջիմ Բրայդենսթայնը գրել է. «Քեմալ, ես լրացնում եմ նվերների հայտարարագիրը: Կարո՞ղ ես ասել, թե ով է նվիրել ինձ երկու գորգը, որոնք ես ստացա Ադրբեջանում»: Օքսուզը պատասխանել է, որ գորգերը նվիրել է «Ադրբեջանի ընկերների ասամբլեա»-ն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
1407 դիտում

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

Դիլիջանում ազատամարտիկների հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ջարդել ցայտաղբյուրները

Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առևանգել իր 9-ամյա որդուն

Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ բնակելի տուն է այրվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Ամուսինը հրացանը մաքրելիս անզգուշաբար կրակել է կնոջ վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան