Հայ-թուրքական ատելությունը վերացնելու միակ ելքը Ցեղասպանության ճանաչումն է. Փոլ Բիլզերյան

31/08/2018 schedule21:23

լուսանկարում ձախից աջ՝ Ադամ, Դեն, Փոլ Բիլզերյանները

Որդիների հետ եռօրյա այցով Հայաստան եւ Արցախ ժամանած Փոլ Բիզլերյանը վերադառնալուն պես գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, պատմել այցի մասին ու կիսվել ունեցած տպավորություններով.

«Ես հենց նոր եմ վերադարձել դեպի Հայաստան սքանչելի ուղեւորությունից, ուր հպարտորեն հետեւեցի  որդիներիս՝ Դենի ու Ադամի երդմնակալությանը՝ որպես ՀՀ քաղաքացիներ: Երկրի կառավարությունն ավելի բարյացակամ չէր կարող լինել, բայց որպես 1915 թվական ապրած 4 մեծ տատիկների ու պապիկների հետնորդ, չեմ կարող կոչ չանել ՀՀ կառավարությանն ու հետագա բոլոր ղեկավարներին՝ հետեւել մեծագույն ղեկավարներից մեկի՝ Նելսոն Մանդելայի օրինակին, հավաքել աշխարհի բոլոր ծայրերի հայերին:

Մանդելան կարող էր վրեժխնդիր լինել՝ իրենից 2 տասնամյակ խլելու, բանտ նստեցնելու համար, բայց փոխարենն ընտրեց ներման տարբերակն ու այդպիսով ստացավ բոլորի ու աշխարհի հարգանքը»,-գրել է նա:

Գրառման մեջ նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից որդուն՝ Դեն Բիզլերյանին ինտերպոլին դիմելու միջոցով միջազգային հետախուզում հայտարարելուն ու գրել, որ աշխարհում շատ ղեկավարներ կան, բայց քիչ են նրանց մեջ խելամիտները, քանի որ չափազանց հեշտ է երկրի ամենաերիտասարդ կորիզը՝ զինվորներին, ուղարկել մահվան՝ հանուն քաղաքական շահի: Փոլ Բիլզերյանը մեջբերել է վիետնամյան պատերազմին իր մասնակցությունը՝ նշելով, որ 18-20 տարեկանում ինքն այդքան էլ լավ չի պատկերացրել, թե ինչու է Ամերիկայի անունից կռվում Վիետնամի իր հասակակիցների դեմ: Այս ամենի համատեքստում կոչ է արել Ադրբեջանի ժողովրդին ունենալ սեփական կարծիքը, ինքնուրույն մտածել իրենց կառավարություններին լսելուց առաջ, երբ խոսքը վերաբերում է հայ ժողովրդի նկատմամբ ատելություն դրսեւորելուն:

Փոլ Բիլզերյանը նաեւ նշել է, որ որդին՝ Դենը, հետաձգել է որոշ գործեր Հայաստանում 1 օր ավել մնալու համար՝ Ցեղասպանության հուշահամալիր այց կատարելու նպատակով. «Սարսափելի է եղել 1915 թվականին Թուրքիայի արարքը, հիմա առավել աններելի է այն, որ կառավարությունը շարունակում է հերքել կատարվածը: Հայ և թուրք ժողովուրդների միջև գոյություն ունեցող ատելությունը վերացնելու ու ներողամտության հասնելու միակ ելքը Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելն է: Միայն այդ պարագայում կսկսվի ցավոտ հարցի ապաքինումը»,-եզրափակել է Դեն Բիլզերյանի հայրն ու վերջում, ի նշան խաղաղության գրառմանը կից տեղադրել Ջոն Լենոնի «All We Are Saying is Give Peace a Chance» երգը:

Տպել
3099 դիտում

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ