ՊԵԿ-ը պարզաբանել է գործարար Հայկ Բալայանի «Ֆեյսբուք»-ի էջում տարածված տեսագրությունը

31/08/2018 schedule22:45

Գործարար Հայկ Բալայանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի մասին պարզաբանում է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեն: Պարզաբանման մեջ նշվում է.

09.08.2018թ-ին «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության տնօրեն Մուշեղ Միքայելյանը դիմել է ՀՀ ՊԵԿ՝ խնդրելով տալ թույլտվություն 168 տոննա քաշով օբսիդիան տեսակի քար Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն արտահանելու համար:

ԵՏՄ մաքսային օրենսգրքի 140-րդ հոդվածը սահմանում է «Արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները՝ արտահանման մաքսատուրքերի վճարումը՝ սույն Օրենսգրքին համապատասխան, արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան: Ակնհայտ է, որ ՀՀ տարածքից ապրանքների արտահանման համար անհրաժեշտ է պահպանել Օրենսգրքի վերոհիշյալ նորմերի պահանջները և հայտարարագրել ապրանքները: Որևէ այլ թույլտվության, այդ թվում մաքսային մարմնի կողմից տրամադրվող, անհրաժեշտություն առկա չէ: Չնայած «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության կողմից օբսիդիան տեսակի քարի արտահանման վերաբերյալ հայտարարագիր մաքսային մարմիններին չի ներկայացվել, այնուամենայնիվ, մաքսային մարմինը, 09.08.2018թ-ի դիմումը համարել է որպես ապրանքների հայտարարագրման նպատակով կատարված գործողություն: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝ անձի դիմումը, բողոքը կամ վարչական մարմնի նախաձեռնությունը:

Նշված դիմումի հիման վրա ՀՀ ՊԵԿ-ում հարուցվել է վարչական վարույթ, որը պետք է եզրափակվեր բարենպաստ կամ միջամտող վարչական ակտ կայացնելով: Վարչական վարույթի ընթաքում պարզվել է, որ խնդրո առարկա օբսիդիան տեսակի քարը «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել սնանկ ճանաչված «Գրանդ բլեք Սթոն» ՍՊ ընկերությունից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա կայացած աճուրդով: Իր հերթին «Գրանդ բլեք Սթոն» ՍՊ ընկերությունը օբսիդիան տեսակի քարը ձեռք է բերել Կանչ համայնքից: Միաժամանակ ՀՀ ՊԵԿ-ում եղել է տեղեկություն այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում օբսիդիանի գլաքարի գործարքի կապակցությամբ «Գրանդ Բլեք Սթոն» ՍՊ ընկերության վերաբերյալ քննվում է թիվ 69102218 քրեական գործը:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 69102218 քրեական գործի շրջանակներում, ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան և Կանչ համայնքների ու «Գրանդ Բլեք Սթոն» ՍՊ ընկերության միջև օբսիդիանի գլաքարի գործարքների վերաբերյալ փաստաթղթերը հանգամանորեն ստուգվելու և քննության առարկա են դառնալու: Քննության առարկա է այն հարցը, թե օտարված օբսիդիան տեսակի քարը համարվում է պետական, թե համայնքային սեփականություն և համայնքը իրավասու է եղել օտարել նշված ապրանքը, թե՝ ոչ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե՝ անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը:

Նշված իրավական նորմի հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կասեցրել է «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության տնօրեն Մուշեղ Միքայելյանը 09.08.2018թ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը, ինչի մասին վերջինս տեղեկացվել է 14.08.2018թ-ի գրությամբ: 22.08.2018թ-ին «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության հիմնադիր Հայկ Բալայանը կրկին դիմել է ՀՀ ՊԵԿ՝ ներկայացնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.08.2018թ-ին կայացված «Գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու մասին» որոշումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 09.08.2018թ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կասեցվել է ոչ թե խնդրո առարկա գույքի նկատմամբ կիրառված արգելքների և սահմանափակումների առկայության պատճառով, այլ, ինչպես վերը նշվեց, հաշվի առնելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 49-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումը առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:

Հաշվի առնելով «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ընկերության ներկայացուցիչների կողմից ստեղծված իրավիճակում ներկայացված դժգոհությունները՝ ՀՀ ՊԵԿ-ն գրավոր դիմել է նախաքննություն իրականացնող մարմին, որպեսզի ստանա վերջինիս դիրքորոշումը ապրանքի արտահանման վերաբերյալ: Միաժամանակ աշխատանքային կարգով խնդրվել է հնարավորինս արագ պատասխանել դիմումին:

Նախաքննության մարմնի դիրքորոշումը ստանալուց հետո ՊԵԿ-ը հնարավորություն կունենա ընկերության 22.08.2018թ-ի դիմումի հիման վրա կայացնել համապատասխան վարչական ակտ: Ելնելով վերոգրյալից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործողությունները բխում են ՀՀ օրենսդրության պահանջներից և որևէ իրավական նորմի պահանջ չի խախտվել: 

Հայկ Բալայանի դժգոհություններն ու հրապարակված տեսանյութը՝ ստորեւ.

Տպել
4027 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)