Երևան
25 °C
Լոռու մարզային ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներ այս տարի հաճախել է 28013 աշակերտ, նախորդ տարվա համեմատ նրանց թիվն ավելացել է 1262-ով: Մարզն այս տարի ընդունել է 3168 առաջին դասարանցի:
Մարզի հանրակրթական դպրոցներից առաջին դասարան չունի Ձորագետի հիմնական դպրոցը, Արդվու հիմնական դպրոցում էլ 1 առաջին դասարանցի է ընդունվել: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Մատինյանը:
Ձորագետի հիմնական դպրոցի տնօրեն Էլմիրա Եգանյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց դպրոցն ունի 19 աշակերտ, առաջին դասարան հաճախող այս տարի չունեն, նախորդ տարի դպրոց հաճախել է 3 առաջին դասարանցի:
Արդվու հիմնական դպրոցում էլ 17 աշակերտ է սովորում: Տնօրենի փոխանցմամբ՝ աշակերտների թիվը 2-ով ավելանալու է, խոստացել են վերադառնալ գյուղ:
Լոռու մարզը, չնայած ամբողջությամբ պատրաստ է ուսումնական տարվան, բայց որոշ խնդիրներ ծագել են, որոնցից ամենամեծը Ձորագետի հիմնական դպրոցի հետ է կապված: Դասապրոցեսն այստեղ կսկսվի սեպտեմբերի 15-ից հետո: Պատճառը՝ Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ճանապարհին ընթացող շինարարական աշխատանքներն են, ինչի հետեւանքով տվյալ ճանապարհահատվածը փակ է:
Ձորագետի 6 ուսուցիչից 5-ը երթեւեկող ուսուցիչ է: Վերջիններս Վանաձորից են ու դպրոց չեն կարող հասնել փակ ճանապարհների պատճառով. «Սեպտեմբերի 13-15-ը ուսուցիչները հնարավորություն չեն ունենա այցելել դպրոց ու դասապրոցես կազմակերպել, համայնքն էլ հնարավորություն չուներ կեցության խնդիրը լուծելու, համապատասխան գրություն է ուղարկվել տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի դիտարկվի ֆորս-մաժորային իրավիճակը՝ արձակուրդը երկարաձգելու համար»,- ասաց վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Մատինյանը՝ նշելով, որ դասաժամերը կլրացվեն շաբաթ օրերին կամ էլ աշնանային արձակուրդների հաշվին: Վստահեցնում են՝ աշակերտները դասապրոցեսից հետ չեն մնա:
Նոր ուսումնական տարում չլուծված է մնում նաեւ որոշ դպրոցներում ուսուցիչների բացը, ինչի պատճառն, ըստ Արփինե Մատինյանի, քիչ դասաժամերն են: Հեռավոր համայնքներում կան առարկաներ, որոնց ուսուցիչներին աշակերտները չեն հանդիպում: Համայնքներում չկան գերմաներենի, ֆիզկուլտուրայի, տեխնոլոգիայի մասնագետներ: Խնդիրներ կան նաեւ բնագիտական հոսքի առարկաների հետ կապված:
Մատինյանի խոսքով՝ խնդիր է նաեւ երթեւեկող աշակերտների եւ ուսուցիչների հարցը, որը լուծելու համար ներկայումս ԿԳ նախարարության հետ եռակողմ պայմանագիր է կնքվում՝ ուսուցչուհու ծախսերը փոխհատուցելու համար: Մատինյանի փոխանցմամբ՝ նախնական հաշվարկներով անհրաժեշտ է շուրջ 44 մլն դրամ՝ երթեւեկող աշակերտների եւ ուսուցիչների ճանապարհածախսը փոխհատուցելու համար:
Առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման հարցով գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը
ԲԴԽ անդամը հրաժարական է ներկայացրել
Հայաստանում ընթանում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը
Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել՝ հետաձգելու համար ԲԴԽ նախագահի ընտրությունները
Համբարձում Մաթևոսյանն ու Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել են Լոռիում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին
Երևանում վիճաբանության ժամանակ կինը դանակահարել է ամուսնուն
Սնկային թունավորման դեպք Վանաձորում. ծանր վիճակում հոսպիտալացվել է 5 անձից բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երեխաներ
Արմավիրի բնակչին պատժելու համար ՌԴ–ից վերադարձել են, զինված կողմնակիցների հետ կրակոցներ արձակել. կա 29 մեղադրյալ
Մեկնարկել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարի հանդիպումն Արարատ Միրզոյանի հետ
Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
Նորատուսում վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13–ամյա թոռանը․ երեխան մահացել է, վարորդը հետախուզվում է
Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին լուրերը սուտ են. ՊՆ
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոզեֆ Բայդենին
Երևանի Ազատամարտիկների փողոցում ավտոմեքենա է այրվել
Դատախազության՝ պետական իշխանության դեմ հանցագործությունների գործերով վարչության պետին շնորհվել է նոր դասային աստիճան
Ես կվերադառնամ. «50-Cent»-ը հրաժեշտի տեսանյութ է հրապարակել Հայաստանից
Տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու. վարչապետը մասնակցել է «Պոլիտեխնիկ»-ի ավարտական երեկոյին
Նոր չափորոշիչով ուսուցչի շաբաթական դրույքաչափը տարրական դասարանում կազմելու է 18 ժամ՝ գործող 22-ի փոխարեն. փոխնախարար
Ըմբիշ Լյովա Գևորգյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող. Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում
Պատերազմը մեր հրաշք էրեխեքին տարավ. Ախուրյանում Զինվորի պուրակ և հուշահամալիր է բացվել (լուսանկարներ)
Նշվել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը
Կիևում հայտնել են Թուրքիայի կողմից՝ իբր ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական նավի կալանավորման մասին
Նվերներ և դրամական պարգևներ են հանձնվել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներում ներգրավված անձանց
«Վերին Լարսի» ճանապարհին երթևեկությունն իրականացվում է բնականոն կերպով. ՌԴ ԱԻՆ
Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ
Հայտնի է Հուրգադայի հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով երկրորդ զոհի մասին (տեսանյութ)
Ուզբեկստանի նախագահը հայտնել է Նուկուսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի մասին
Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի ամբողջական ազատագրման մասին
Ավտովթար Երևանում. բախվել են «Տոյոտա Պրադո» -ն ու «07»-ը, կա վիրավոր
Կարճատև անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ. առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա, սակայն տեղումներ կլինեն
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ
Երևանի դատախազին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Բողոքի ցույցեր և զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում. հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութեր)
8 ժամով կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը
Պատրաստված է հատուկ 50Cent-ի համար. համաշխարհային ճանաչում ունեցող աստղը «Դաֆնէզարդ» կկրի (լուսանկարներ)
Անկանխիկ են լինելու նաև 300 հազար դրամը գերազանցող աշխատավարձերը, տրամադրվող վարկերը և փոխառությունները. ԿԲ
Վարչապետի որոշմամբ հաստատվել է հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
2 օրում ԱԻՆ փրկրարաներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա
Այսօր Առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է․ ՇՄՆ
© 2022 Հայկական ժամանակ