2.7 տրիլիոն դրամ․ ավանդների ծավալը ՀՀ բանկերում ռեկորդային մակարդակի է հասել

ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը (ներառյալ ցպահանջ հաշիվները) 2018 թվականի հուլիսի վերջին կազմել է 2.7 տրլն դրամ։ Այդ թվում՝ ոչ ռեզիդենտներից ստացված ավանդները 574.8 մլրդ դրամ է, ռեզիդենտներից՝ 2 տրլն 125.7 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկից։

Ինչպես գրում է b4b.am-ը, 2.7 տրիլիոն դրամը ռեկորդային ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ։ Ուշագրավն այն է, որ ապրիլին՝ քաղաքական իրադարձություններով պայմանավորված, ավանդները նվազել էին 103.8 մլրդ դրամով, սակայն արդեն մայիս ամսից դրանք սկսեցին վերականգնվել և հուլիսին, ինչպես նշեցինք, գերազանցեցին նախահեղափոխական մակարդակը։

avandner-hulis

Նշենք, որ աճ է գրանցվել թե՛ ՀՀ ռեզիդենտների, թե՛ օտարերկրացիների ավանդների գծով։

Իսկ եթե ռեզիդենտության հետ դիտարկենք նաև ավանդների արժույթը, կտեսնենք, որ ոչ ռեզիդենտների մոտ աճել են առավելապես արտարժութային ավանդները, իսկ ՀՀ ռեզիդենտների մոտ դրամային ավանդները։

Այսպես, ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդների մարտի վերջի 432.9 մլրդ դրամից հուլիսի վերջին հասել են 472.8 մլրդ դրամի, իսկ դրամային ավանդները՝ 98.4 մլրդ դրամից 101.9 մլրդ դրամի։

Մինչդեռ ՀՀ ռեզիդենտների մոտ արտարժույթով ավանդները մարտին համեմատ նվազել են՝ 1 տրլն 145.2 մլրդ դրամից հասնելով 1 տրլն 139.1 մլրդ դրամի։ Իսկ դրամային ավանդները մարտի 966.6 մլրդ դրամից հուլիսի վերջին հասել են 986.6 մլրդ դրամի։

Այդուհանդերձ, դոլարայնացման մակարդակը թե՛ ռեզիդենտների, թե՛ հատկապես ոչ ռեզիդենտների մոտ շարունակում է բարձր մնալ. արտարժութային ավանդների կշիռը ավելի մեծ է, քան դրամայինների։

Այս նյութը Facebook-յան իր էջում տեղադրել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրելով․ «Տնտեսական վստահության եւ լավատեսության կարեւորագույն ցուցանիշ. նոր ռեկորդ»։

Տպել
3792 դիտում

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. կայացել է ԱԻՆ օպերատիվ խմբի առաջին նիստը

Բեյոնսեի կատարմամբ «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի դիտումները ժամ առ ժամ ավելանում են (տեսանյութ)

Իջեւանում գործել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սիփան Փաշինյան

Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետը՝ Հակոբ Արշակյանին

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել

Ադրբեջանցիները ժամանակին սպառնացել են ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանին

Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ

«Ես ճամփորդ դեսպան եմ». Պյոտր Սվիտալսկի

Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել