Սահմանված բնակվարձերի սահմանաչափերը փոփոխություն չեն կրել. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ՀԺ-ն ահազանգ էր ստացել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ծառայող մի սպայից: Նա նշեց, որ աշխատում է մարզերից մեկում գտնվող զորամասում եւ բնակվարձ է ստանում պետությունից, որպես զինծառայող, սակայն նրա խոսքով՝ վերջին շրջանում նախկինում տրվող բնակվարձերի գումարները փոփոխությունների են ենթարկվել: Մասնավորապես, մարզերից մեկի մարզկենտրոնում բնակվելու համար իրեն նախկինում հատկացվել է 25 հազար դրամ բնակվարձ, իսկ հիմա 15 հազար է հատկացվում, տեղի բնակիչներն էլ, տեսնելով, որ սպաները շատ են եւ այլ տարբերակ չունեն, վարձով տրվող բնակարանների գները հասցրել են մինչեւ 40 հազար դրամի:

ՀԺ-ն ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՊՆ-ի կողմից տրվող բնակվարձերի չափերը փոփոխությունների ենթարկվել են:

«Սահմանված բնակվարձերի սահմանաչափերը փոփոխություն չեն կրել: Ես առաջարկում եմ տվյալ անձը մոտենա իրենց զորամասի իրավաբանին կամ ֆինանսական բաժնի պետին, որպեսզի իրեն մանրամասն բացատրեն, թե խնդիրն ինչումն է: Դա կարող է լինել ծառայության վայրի փոփոխության, ընտանիքի կազմի փոփոխության, կամ բնակվայրի փոփոխության հետ պայմանավորված», - ասաց Հովհաննիսյանը:

«Եթե ինչ-որ մեկը սխալ է թույլ տվել, ուղղել է պետք, որեւէ մեկը, որեւէ մեկի գումարը չի կրճատել, այդ սահմանաչափերի հետ ՊՆ-ն կապ չունի, կառավարությունն է սահմանել եւ այն փոփոխության չի ենթարկվել»,- նշեց Հովհաննիսյանը:

Տպել
1711 դիտում

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 2 հոգի հոսպիտալացվել է

Կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն Հայաստանում

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Վաղարշապատի 5 բնակիչ թունավորվել է գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է