Ֆինիշ. փաստաբանների վերջին ռաունդը

04/09/2018 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 2-ի համարում

Պարզվեց՝ երկրի նախագահ ընտրելն ավելի հեշտ գործ է, քան Փաստաբանների պալատի նախագահ: ՓՊ նախագահի մարտի 20-ին կայացած ընտրությունների արդյունքները դեռ շարունակում են վիճարկվել: Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, հարցը քննելու է վերջին ատյանը՝ քաղաքացիական գործերով վճռաբեկ դատարանը: Դատաքննությունն, իհարկե, ձեւական բնույթ է կրելու, քանի որ դեռ մի քանի ամիս առաջ պարզ էր, որ իշխանությունը որոշել է ՓՊ նախագահի նոր ընտրություններ անցկացնել: Դրան էին ուղղված ինչպես դատական ատյանների բավական վիճելի որոշումները Պալատի նախագահի ընտրությունները չկայացած ճանաչելու վերաբերյալ, այնպես էլ «Փաստաբանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում էին հիմնականում ՓՊ մարմինների ընտրությունների կարգին:

Չնայած ոմանց համար այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչով նախորդ ընտրությունները չբավարարեցին գործող իշխանությանը: Թվում է՝ բուն ընտրությունների ընթացքին որեւէ կողմնակի միջամտություն չէր եղել եւ ընտրությունների արդյունքներն արտահայտում էին փաստաբանների հանրության հավաքական կարծիքը: Հանրապետության մոտ 500 փաստաբաններից Պալատի հիմնադիր ժողովին մասնակցել էին 385-ը, նրանցից 22-ը չէին մասնակցել քվեարկությանը, 363 քվեարկողներից 2-ը բոլորին դեմ էին քվեարկել, 6 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, 181-ը (կեսից ավելին) քվեարկել էին հօգուտ Ենոք Ազարյանի, 174-ը՝ Ռուբեն Սահակյանի: Թվում է՝ հավասար պայքարում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն պետք է ստանձներ Պալատի նախագահի պաշտոնը եւ ամեն ինչ արվեր փաստաբանական ինստիտուտը ձեւավորելու եւ արագ գործի գցելու համար:

Սակայն դատարանը ընտրությունները ճանաչեց չկայացած, եւ սկսվեց մի անվերջանալի կարուսել: Իսկ չկայացած ճանաչելու հիմքում դատարանը դրեց այն, որ նախագահ պետք է ընտրվեր ոչ թե մասնակիցներից առավելագույն ձայներ ստացած թեկնածուն, այլ 50%+1 ձայն ստացողը: Անգամ նման հաշվարկի դեպքում Պալատի նախագահը պետք է ընտրված համարվեր, սակայն պարզվեց՝ դատարանի 50%+1-ը տարբերվում է փաստաբանների 50%+ 1-ից: Փաստաբանները նման հաշվարկի դեպքում ստանում էին 177 ձայն, դատարանը՝ 193: Պարզվեց՝ դատարանը պարզապես սխալ ելակետային տվյալներ է հիմք ընդունել հաշվարկ կատարելիս եւ դրանց հիման վրա էլ սխալ հետեւության է հանգել:

Դատարանը գտել է, որ փակ գաղտնի քվեարկության արդյունքները պետք է ամփոփվեն ոչ թե բուն քվեարկությանը մասնակցած անձանց հաշվարկով, այլ ժողովին մասնակցած եւ քվեարկելու իրավունք ունեցող անձանց: Դա նույնն է, որ հաշվարկը կատարվեր ընդհանրապես փաստաբանների քանակի հիման վրա եւ պահանջվեր, որ ընտրված նախագահը ստանա բոլոր արտոնագիր ունեցող փաստաբանների ձայների 50%+1 ձայնը: Մինչդեռ հաշվարկը պետք է կատարվեր 355 ձայնից, որի 50%+1 ձայնը կազմում է 177,5 ձայն, իսկ Ազարյանը ստացել է 181 ձայն: Այս թվային տվյալներին կարելի էր մեծ ուշադրություն չդարձնել եւ ընթերցողին էլ չծանրաբեռնել դրանցով, եթե Պալատի նախագահի ընտրությունները վիճարկվեին այլ հիմքերով, ասենք՝ բողոքներ լինեին քվեարկությունների բուն ընթացքից, նախագահի թեկնածուները մեղադրվեին սեւ տեխնոլոգիաներ, արգելված քարոզչություն կիրառելու, կաշառք բաժանելու կամ արկղերը լցոնելու մեջ:

Սակայն ընտրությունների արդյունքներից բողոքող փաստաբանները նման մեղադրանքներ առաջ չեն քաշում, նրանք հենվում են հիմնականում կանոնակարգային խախտումների վրա: Ինչեւէ՝ վճռաբեկ դատարանի որոշումից հետո, կարծում ենք, փաստաբանները ստիպված կլինեն գնալ նոր ընտրությունների: Համոզված ենք, որ կառաջադրվեն նույն թեկնածուները՝ Ենոք Ազարյան, Ռուբեն Սահակյան: Արդեն իսկ կողմերը սկսել են քարոզչական աշխատանքը: Բայց անգամ եթե ընդունենք, որ առաջիկայում Պալատի նախագահը կընտրվի, ի՞նչ է սպասվում Պալատի մյուս մարմիններին՝ խորհրդին, կարգապահական, վերահսկիչ, որակավորման հանձնաժողովներին, հանրային պաշտպանի գրասենյակին, որոնք մարտի 20-ին ձեւավորվել են եւ դատարանի վճռով դրանց ընտրություններն անվավեր չեն ճանաչվել:

Խնդիրն այն է, որ վերջիններիս ընտրությունները եւս կայացել են նույն պայմաններում եւ նույն հաշվարկներով, ինչ Պալատի նախագահինը: Մյուս կողմից՝ եթե Պալատի մարմինները ձեւավորված չհամարվեն, իսկ նախագահն ընտրվի, միեւնույն է, Պալատը հնարավոր չի լինի ձեւավորել, քանի որ նախագահն առանց խորհրդի ոչինչ չի կարողանալու որոշել: Այնպես որ, իշխանական կաբինետներում եփված այս կաշան հեշտ չի լինելու մարսելը:

Արմինե Օհանյան

Տպել
558 դիտում

Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է. Լարսը շարունակում է փակ մնալ 286 մեքենայի համար

«Էրեբունի» թանգարանի տնօրենի մրցույթին 5 թեկնածու է մասնակցել, բայց ոչ ոք չի հաղթել

«Բավական ծանոթ եմ մարզի խնդիրներին». Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպե՞տ կնշանակվի

Միքայել Մինասյանը կենդանության նշաններ է ցույց տալիս. Սերժ Սարգսյանի փեսայի հետ ԱԺ-ում համաձայն չեն

Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը

Ֆրանսիայում հայկական մաֆիայի անդամներ են ձերբակալվել

Արարատի մարզի Ոստան գյուղում հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ՝ չպայթած վիճակում

Մանկապարտեզի 6 դաստիարակները, թողնելով 103 երեխաներին, եկել են համայնքապետարան. պարզաբանում

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարանների խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը, 2 նախարարություն մի հարցով չպետք է զբաղվեն

Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչ դատարանի որոշումը Վերաքննիչ բողոք են ներկայացրել

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ

Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Freedom House-ը գնահատել է համացանցի ազատությունը. ՀՀ-ն «մասամբ ազատից» դարձել է «ազատ»

Մարզերում ձյան շերտում արգելափակված տասնյակ մեքենաների ու քաղաքացիների է օգնություն ցուցաբերվել

Հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն. հանդիպում դեսպանի հետ

«Նեմրան» հերքում է, որ կիրակիներին նվագում է ինչ-որ կրոնական կազմակերպության համար

Ծառայողական անփութությու՞ն, թե՞ ռազմաքաղաքական հանցագործություն