Առաջին ասուլիսը. տոն, որ լինելու է մեզ հետ

04/09/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 2-ի համարում

«Նախագահը լավ տրամադրությամբ եւ մեծ լավատեսությամբ  է սպասում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Նա գտնում է, որ այդ օրը պետք է ուղղակի տոնական լինի»: Երեկ սահմանադրական հանրաքվեի  վերաբերյալ  Ռոբերտ Քոչարյանի տրամադրությունները հասարակությանը այսպես ներկայացրեց ՀՀ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Վերջինս վերջապես  հրավիրել էր այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո իր առաջին ասուլիսը: Նախագահի  խոսնակը տեղեկացրեց, որ  Ռոբերտ Քոչարյանը ժամանակ  չի ունեցել եւ չի  հետեւել ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների ուղղիղ եթերներին: Սակայն Սողոմոնյանն իր կողմից ցավ հայտնեց, որ քննարկումներն աչքի ընկան ոչ կոռեկտ ելույթներով եւ ցածր մակարդակով:

Խոսնակը, սակայն, նախագահին չի պատմել այդ ոչ կոռեկտ ելույթներից, ամենա ոչ կոռեկտի` Արմեն Աշոտյանի ելույթի  մասին, ուստի մենք երեկ չկարողացանք իմանալ, թե ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքը իր նախագահության ընթացքում երկրում ստեղծված  բացառիկ հնարավորությունների արդյունքում խորհրդարանում հայտնված այդ պատգամավորի մասին: Դրա փոխարեն երեկ նախագահի խոսնակը կրկնեց  «Հայլուրով» Ռոբերտ Քոչարյանի հայտնած  այն տեսակետը, որ սահմանադրական  բարեփոխումների առումով ընդդիմությունը հայտնվել է բավական վատ վիճակի մեջ, քանի որ նրանք սպասում էին, որ իշխանությունները չէին գնա ժողովրդավարության  ճանապարհով, բախման մեջ կմտնեին եվրոպական կառույցների հետ, ինչը նրանց հնարվորություն կտար գնալ քաղաքական իրավիճակի սրացման ճանապարհով:

«Բայց քանի որ նրանց այդ հաշվարկները չիրականացան եւ երկրի իշխանությունները ամեն ինչ արեցին, որ այս Սահմանադրության նախագիծը համապատասխանի բոլոր չափանիշներին, ընդդիմությունը հայտնվեց վատ կացության մեջ, ինչի ապացույցը, ըստ իս, խորհրդարանական քննարկումներն էին»,- երեկ հայտարարեց Վիկտոր  Սողոմոնյանը: Ի դեպ, հատուկ ուշադրության է արժանի այն, որ ՀՀ նախագահի խոսնակը հանրաքվեի դրվելիք  փաստաթուղթը անվանում է ոչ թե սահմանադրական փոփոխությունների փաթեթ, ինչպես բխում է իրականացվող  գործընթացների բնույթից, այլ Սահմանադրության նախագիծ:

Հիշեցնենք, որ նախօրեին հենց այս մասին էր հիշատակել ռուսական «ՆԳ» թերթը՝ գրելով, որ Հայաստանի իշխանությունները փորձելու են փոփոխությունների փաթեթը վերափոխել նոր Սահմանադրության նախագծի: Վիկտոր Սողոմոնյանին ուղղվեց նաեւ «ՆԳ»-ի այս հրապարակման եւ դրա մեջ տեղ գտած որոշ դիտարկումների մասին  հարց: Այս կապակցությամբ խոսնակը հիշեցրեց  նույն թերթի նախորդ հրապարակման մասին Քոչարյանի այն գնահատականը, որ  դա ընդամենը մի թերթի տեսակետ է: Նախագահի խոսնակը պատմեց, որ «Հայլուրը» ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունից հետաքրքրվել էր եւ պարզել, որ «ՆԳ»-ի հրապարակումը չի համապատասխանում ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշմանը.

«Այսինքն՝ այդ թերթն իր տեսակետն է արտահայտում, ինչի իրավունքը ունի»,- եզրակացրեց նա: Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանի` երրորդ անգամ նախագահ  առաջադրվելու կանխատեսումների մասին հարցին պատասխանեց. «Դուք կարո՞ղ եք հիմնավորել՝ ինչպե՞ս, ի՞նչ իրավական հիմքերով է դա հնարավոր: Երրորդ ժամկետի մասին խոսելն ավելորդ է, իմաստ չունի, իսկ իրավահաջորդի մասին խոսելը դեռ վաղ է»,- ասաց նա: Բնականաբար, ՀՀ նախագահի խոսնակի  ասուլիսի  ժամանակ հնչեցին հարցեր ԼՂ հակամարտության մասին: Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ Կազանի հանդիպումից հետո ասվածին կարող է ավելացնել միայն, որ նախագահը զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Իսկ ինչպիսի՞ն է լինելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Ադրբեջանի ռազմական բյուջեն մեծացնելու մասին հայտարարություններին ՀՀ նախագահի արձագանքը: Խոսնակն այս հարցի առիթով նկատեց, որ  Ռ.Քոչարյանը գտնում է` պետք է որքան հնարավոր է քիչ խոսել այն մասին, թե ինչ է անում Հայաստանը: Բացի այդ, քանի որ Ալիեւը նման հայտարարությունների համար հույսը դնում  է «նավթադոլարների» վրա, ՀՀ նախագահի խոսնակը, թերեւս  Հայաստանի  տնտեսության թռիչքների մասին հեքիաթներից ոգեշնչված, հայտարարեց. «Երկրի համար կարեւորը ոչ թե նավթադոլարներ ունենալն է, այլ տնտեսությունը արդյունավետ աշխատեցնել կարողանալը: Սա շատ ավելի եկամտաբեր է եւ շատ ավելի է նպաստում երկրի զարգացմանը»:

Նշենք նաեւ, որ  վերջինս իր առաջին մամուլի ասուլիսը բավական բարենպաստ ժամանակահատվածում անցկացրեց: Մասնավորապես, որպես սկիզբ նա հայտնեց այն բոլոր պաշտոնական այցելությունների եւ նախագահական մակարդակով հյուրընկալությունների մասին, որ առաջիկա ամիսներին սպասվում են Ռոբերտ Քոչարյանին: ՀՀ նախագահը մինչեւ այս տարվա վերջը աշխատանքային այցերով լինելու է  Բելգիայում եւ Սլովենիայում, իսկ  պետական այցով` Հունաստանում: Իսկ Հայաստանում սպասում են  Ֆինլանդիայի, Լատվիայի, Մոլդովայի նախագահներին եւ Հնդկաստանի փոխնախագահին: Ինչպես տեղեկացրեց ՀՀ նախագահի  խոսնակը, այս բոլոր այցելությունները սպասվում են մինչեւ տարվա վերջ, սակայն վերջնական ժամկետները  դեռեւս ճշտված չեն:

Աննա Հակոբյան

Տպել
671 դիտում

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է

2018-ին բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառվել է 84.8 մլրդ դրամի վնաս

Շոկային պարտությունից հետո «Արսենալը» պետք է փորձի դուրս չմնալ Եվրոպա լիգայից

«Մենք ստացանք մեր լուծումը». ռեստորանատերերի խնդիրը կառավարությունը կարգավորեց

Ն. Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման իրականացումը

Արմավիրի քաղաքապետարանը սկսում է քաղաքը մեքենաների թափքերից մաքրելու ծրագիր

Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կրկին հետաձգվել են

Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի համար տեքստի մրցույթ է հայտարարվել

Նախարար Հակոբ Արշակյանի այցից հետո Կենտրոնական ավտոկայանում միջադեպ է տեղի ունեցել