Անցանք առաջ.  «սահմանադրության» առաջին սերիան ավարտվեց

04/09/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 2-ի համարում

Երեկ ավարտվեց սահմանադրական փոփոխությունների հարցով հրավիրված արտահերթ նստաշրջանն, ու դահլիճում ներկա 83 պատգամավորները 98 կողմ ձայնով նախագիծն ընդունեցին երկրորդ ընթերցմամբ: Բացակա հանրապետական 15 պատգամավորի սահմանադրական կողմնորոշմանը դրական հանգուցալուծում տվեցին նրանց կոճակները սեղմող սեղանակից ընկերները: Այսպիսով, եւս մեկ՝ երրորդ ընթերցում, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին եւ որը կրելու է ընդամենը խմբագրական բնույթ, եւ սահմանադրական փոփոխությունների նախագիծը կուղարկվի նախագահի վավերացմանը, որն էլ կնշանակի սահմանադրական հանրաքվեի օրը: Իսկ արտահերթ նստաշրջանի վերջին օրվա միակ հիշարժան իրադարձությունը ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի արտահերթ ելույթն էր, որը կոալիցիայի նրա գործընկերները որակեցին որպես անվճար խորհուրդներ՝ մոլորված ընդդիմության համար:

Արձանագրելով, որ ընդդիմության սցենարն ի սկզբանե իր համար պարզ էր եւ այդ սցենարի մեջ չէր մտնում սահմանադրական պրոցեսին իրապես մասնակցելը, որովհետեւ ընդդիմությանը դուր չի գալիս ոչ թե բարեփոխված նախագիծը, այլ նախագծի հեղինակները, Վահան Հովհաննիսյանն ամփոփեց սահմանադրական գործընթացը. «Կա մի ստվար զանգված մեր կոլեգաների, որն ուղղակի ասում է, որ մենք բարոյական իրավունք չունենք սահմանադրական փոփոխություններ անելու: Մինչդեռ բարոյական իրավունքի մասին խոսող ընդդիմությունն ունի միայն մի ճանապարհ՝ գնալ ընդհատակ, այնտեղ երգել «Вихри враждебные веют над нами», տպել «Իսկրա» թերթ եւ կարդալ Լենինի ապրիլյան թեզիսները: Ցավոք, փորձը ցույց տվեց, որ մեր ընդդիմության պառլամենտական հատվածը դա եւս չի կարողանում անել:

Եւ, ի դեպ, ցավն այն է, որ ռաբիսը մտել է նաեւ քաղաքականության մեջ, եւ դա արտահայտվում է ոչ միայն ելույթների ոճում, ձայնի տեմբրում եւ ժեստերում, ինչի ականատեսը եղանք այս օրերին: Ռաբիսությունը մտայնություն է, եւ այս դահլիճում այս օրերին անընդհատ կար մի ստվեր, որից մեր կոլեգաները սարսափում էին: Դա ստվերն էր դրսի մարդկանց, որոնք կասեն՝ յա՞, վախեցա՞ք, կզեցի՞ք, տղերք, էս ղազագիր ստորագրեցի՞ք կոալիցիայի առաջ: Ընդդիմությունը մնաց ռաբիսության մակարդակի վրա, եւ դա ինձ համար ցավալի է»,- սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Եւ քանի որ իշխանություն-ընդդիմություն բանավեճի չորրորդ օրն արդեն կողմերն անցել էին երաժշտական դուելի, «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն էլ Վահան Հովհաննիսյանին եւ  նրա կոալիցիոն գործընկերներին խորհուրդ տվեց սովորել մեկ այլ երգ՝ «Если на всех радость одна, на всех беда тоже одна». «Խմբովի ինչպես խրախճանք են կազմակերպում ժանտախտի պահին, այնպես էլ խմբովի  նստելու են: Եւ, ի դեպ, մի դիտարկում եւս. եթե նոր Սահմանադրությունն անցնի, համոզված եղեք, որ «30+1» կարճված գործն արդեն անկախ դատարաններում կրկին կդառնա օրակարգային, ուստի հիշատակածս երգի բառերը հնարավոր է խիստ մոտ ապագայում պետք գան իրենց»,- ասում է «ԱՄ» փոխնախագահը: 

Ինչեւէ, արտահերթ նստաշրջանի ավարտով ընդդիմություն-իշխանություն քաղաքական բանավեճի առաջին փուլը կարելի է համարել փակված: Հակամարտության երկրորդ եւ վճռական փուլը կմեկնարկի հոկտեմբերի կեսերին, երբ պաշտոնական քարոզարշավի 40 օրերի ընթացքում, արդեն ժողովրդի հետ անմիջական հանդիպումների ժամանակ, իշխանությունն ու ընդդիմությունը կփորձեն մեկը ժողովրդին պարտադրել նոր Սահմանադրությունը, մյուսը՝ ետ պահել սահմանադրական «այո»-ից: Ու եթե ընդդիմությունը շատ ավելի լուրջ է նախապատրաստվում քարոզարշավին եւ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան ընդդիմության լիդերների միջեւ, որ հատկապես երեւանյան հանրահավաքներին Գեղամյանը, Դեմիրճյանն ու  Արամ Զ.Սարգսյանը ժողովրդի հետ հանդիպելու են միասին, ապա իշխանության ծրագիրը շատ ավելի պրակտիկ է:

Մեր ունեցած տեղեկությամբ կոալիցիան առաջիկայում ստեղծելու է սահմանադրական հանրաքվեի նախընտրական շտաբ, որի հիմնական ֆունկցիան է լինելու հանրաքվեի օրը մարդկանց ընտրատեղամաս հասցնելը: Ըստ կոալիցիայի բարձրաստիճան մի ներկայացուցչի, հանրաքվեն դրական ելքով ավարտելու համար իշխանությունները մտադիր են ծախսել մոտ 5 միլիոն դոլար: Այսինքն, որոշակի գումարներ են տրվելու մարզպետներին, որոնք այդ գումարները բաժանելու են գյուղապետերին, որոնց վրա էլ դրվելու է ցուցակներում գրանցված ընտրողների առնվազն 80 տոկոսին ընտրատեղամաս հասցնելը:

Իհարկե, նախագահական նստավայրում մտավախություն ունեն, որ փողերը կարող են փոշիանալ, ինչպես դա եղավ նախագահական ընտրությունների առաջին փուլում, ուստի այժմ քննարկում են, թե ի՞նչ անել եւ ո՞ւմ վստահել միլիոնները, որ մարզպետներն ու գյուղապետերը չգրպանեն: Կոալիցիայում վստահ են, որ լուծելով ընտրողին ընտրատեղամաս հասցնելու տեխնիկական հարցը՝ սահմանադրական հանրաքվեի դրական ելքը, որը նախնական տվյալով նախատեսված է անց կացնել նոյեմբերի 20-ին, կարելի է համարել երաշխավորված:  Ընդդիմությունն էլ նույնպիսի վստահությամբ երաշխավորում է, որ այս նոյեմբերը, անկախ նախատեսված միլիոններից, լինելու է գործող իշխանության վերջին աշունը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1224 դիտում

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում