«Մաքուր Հայաստան». շաբաթօրյակին պետք է մասնակցի ողջ բնակչությունը. Տերտերյան

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում այսօր կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով ներկաներին՝ փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նամակով կդիմի գործընկեր հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ իրենց ենթակայության տարածքային կառույցներում համապետական շաբաթօրյակի աշխատանքները պատշաճ, խնամքով եւ ներդաշնակեցված կազմակերպելու նպատակով։ Վաչե Տերտերյանը խիստ կարեւոր է համարել շաբաթօրյակին տարածքային կառավարման մարմինների կողմից հնարավոր մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների մոբիլիզացումը, գործադիր իշխանության, մարզային բոլոր կառույցների, հանրային եւ կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների եւ քաղաքացիների ներգրավումը եւ ընդգծել, որ առաջիկա շաբաթ օրը լավ առիթ է համախմբված ակցիայով փոքր ինչ բարելավել ոլորտում առկա վիճակը։ «Շաբաթօրյակին պետք է մասնակցեն ոչ միայն պետական եւ համայնքային նշանակության կառույցների աշխատակիցները, այլեւ ողջ բնակչությունը։ Միայն այս կերպ հնարավոր կլինի մասայականացնել միջոցառումը եւ տեղ հացնել «Մաքուր Հայաստան» գաղափարի կրթական եւ դաստիարակչական բաղադրիչը»,- ասել է Վաչե Տերտերյանը։

Փոխնախարար Տերտերյանը ներկաների հատուկ ուշադրությունն է հրավիրել առավել ռիսկային եւ մեծ հոսքեր ունեցող զբոսաշրջային ուղղությունների, պատմամշակութային տարածքների եւ բնական ու պատմական հուշարձանների տարածքներում աղբահանության աշխատանքները ամենօրյա ռեժիմով կազմակերպելու վրա եւ հայտնել, որ այս հարցում իրենց աջակցությունը կցուցաբերեն «ՀայԱվտոՃան» ՊՈԱԿ-ը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, Բնապահպանական պետական տեսչությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն, ՀՀ ոստիկանությունը: Միաժամանակ Վաչե Տերտերյանը ՀՀ ոստիկանությանը խնդրել է առավել խիստ եւ պահանջկոտ գտնվել չսահմանված վայրերում քաղաքացիների կողմից աղբ նետելու դեպքերը արձանագրելու եւ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու հարցում, քանզի  շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության գիտակցումը պետք է ուղենշային լինի յուրաքանչյուրի համար։

Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ նիստին քննարկվել են նաեւ «Մաքուր Հայաստան» համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանը` շաբաթօրյակի քարտեզներն ըստ համայնքների, մաքրան եւ բարեկարգման աշխատանքների սխեմաները, փակման ենթակա աղբանոցների փակման կազմակերպչական գործողությունները:

Տպել
849 դիտում

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը՝ Շեկոն, ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդներից մեկն ազատ կարձակվի

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը բերման ենթարկվեց. Կարեն Սարուխանյան

Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են դատապարտյալներով

Կաշառքի գործով Ռազմիկ Աբրահամյանն ընդունեց մեղադրանքը, իսկ Արսեն Դավթյանը` ոչ

ՊԵԿ նախագահի տեղակալը խաղային ոլորտի միջազգային փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան

«Ես ասել եմ էտել, իրենք սխալ են հասկացել». Գյումրու N20 դպրոցի բակում ծառեր են հատվել, վնասը կփոխհատուցի տնտեսվարը

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր

Փարիզում հանդիպել է «Նորմանդական քառյակը». Ռուսաստանը չունի սպասելիքներ, Ուկրաինան ունի հարցեր

Երևանի շոկոլադի գործարանը ավելացրել է արտահանման ծավալները

Ցանկացած դատավոր ցանկանում է այս գործով չզբաղվել. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորի ինքնաբացարկի մասին

Նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը. Տիգրան Ավինյան

Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի միջեւ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձևավորված. վարչապետ

Ննջասենյակում հայտնաբերվել է 1946 թ.-ին ծնված տղամարդու դի. ԱԻՆ

Համայնքի բնակիչների հրավերով այսօր Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում էի. Աննա Հակոբյան

«Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն կրթօջախների սննդամթերքը մատակարարել է տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ

Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

Արթուր Պետրոսյանը շուտով եվրոպական ակումբ կգլխավորի

Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն

«Ռեալի» ճանաչված նախկին մարզչի համար Հայաստանը յուրահատուկ է. նա ասել է, թե ինչու