Էրեբունու Նոր Արեշի բնակիչները բողոքի են դուրս եկել քաղաքապետարանի եւ «Վեոլիա Ջուր»-ի դեմ

Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի բնակիչները բողոքի են դուրս եկել, եւ պահանջում են Երեւանի քաղաքապետարանի ու «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ուշադրությունը: Բնակիչների խոսքով՝ գրեթե 3 ամիս է՝ իրենց թաղամասի վերեւի 11 փողոցից եկող ջուրը, գիշերուզօր հոսելով, հասնում է 8-րդ փողոց եւ այդտեղ նեխում:

«Մեկ ամիս է՝ ջուրն ավելի ուժեղ է հոսում: Զանգեցի քաղաքապետարանի թեժ գիծ, ասացին՝ երեք օրում կլուծենք, կգանք, կնայենք, բայց ու՞ր է: Համապատասխան գերատեսչությունների անտարբերության համար չեմ ուզում հարեւաններիս հետ կոնֆլիկտ ունենալ, 11 փողոցի բոլոր բնակիչների հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ, հասկանում եմ, որ իրենց մեղավորությամբ չի եղել, բայց ինչքա՞ն պետք է այս գարշահոտության մեջ դիմանանք, ցեխն էլ մի կողմից»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց, Նոր Արեշի 8-րդ փողոցի բնակիչներից Ալվարդ Իգրարյանը:

Վերջինս պատմեց, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին էլ են դիմել սույն խնդրով. «Ասում են՝ սա ձերն է, պետք է դուք վերանորոգեք, բայց ասֆալտը վնասելու դեպքում փոխհատուցեք, այլապես կտուգանվեք: Ինչպե՞ս է հնարավոր առանց ասֆալտին կպնելու ստորգետնյա խողովակները վերանորոգել: Մեզ նաեւ սպառնում են, որ կենտրոնից ջուրը կփակեն»:

Հժ-ն զրուցեց նաեւ Նոր Արեշի 11 փողոցի բնակիչների հետ: Թաղամասի այս հատվածում հիմնականում սեփական տներ են, գրեթե 5 բաժանորդ ունեցող այդ հատվածի բնակիչներն անգամ չգիտեն, թե իրենցից որ մեկի ջրատար խողովակների խնդիրն է: Մտահոգություն ունեն, որ խնդիրը չի լուծվի ու կձգձգվի, բնակիչների մեծ մասը թոշակառուներ են, վճարունակ չեն:

11 փողոցի բնակիչ Գագիկ Պետրոսյանը, որի առանձնատան դիմացի ասֆալտի տակից ջուրը ցայտաղբյուրի պես բարձրանում է ու տարածվում, անգամ վստահ չէ, որ դա հենց իր տան հետ է կապված: «Վեոլիա ջրից եկան նայեցին, ասեցին, սա ձեր տնից է, դուք էլ պետք է վերանորոգեք: Զանգեցի մեր թաղապետարան՝ մատնացույց արեցին «Փեթակ»-ի մոտ գտնվող ջրմուղը, էնտեղից էլ ասում են՝ ձեր ներքին ցանցն է»,- պատմեց Գագիկ Պետրոսյանը:

Վերջինս ասում է՝ ուր դիմել են, մեկը մյուսի վրա են գցել, պատասխանատվությունն իրենցից հեռացրել: Գագիկ Պետրոսյանն առաջարկել է բնակիչներով, 5 բաժանորդներով գումար հավաքել եւ վերանորգել, սակայն այստեղ էլ առանց այն էլ վնասված ասֆալտը վնասելու խնդիր կա:

«Հարցնում եմ՝ ես որ ասֆալտը քանդեմ, գալու են ինձ տուգանեն չէ՞, ասում են՝ հա՛ ասֆալտը քանդեք՝ կտուգանեն: Տանս դարպասները, ներքեւի հատվածի պատերը քանդվում են խոնավությունից, դրան գումարած՝ ներքեւի բնակիչները ամբողջ օրը գալիս բողոքում են ինձ»,- ասաց Գագիկ Պետրոսյանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեց, որ հնարավոր չէ Երեւանի քաղաքապետարան որեւէ խնդրով դիմած քաղաքացիները անտեսված լինեն եւ այդ խնդիրը լուծված չլինի:

Հ.Գ. Ավելի ուշ, Երեւանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ մինչեւ երեկո քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ միասին կլինեն նշված վայրում եւ կփորձեն հասկանալ, թե ինչ պետք է արվի՝ խնդիրը վերացնելու համար:

Տպել
878 դիտում

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ

ՀՔԾ-ն մերժել է Ռ. Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը

Համազգայինում եռուզեռ է. թատրոնի առաջնախաղը կլինի վերանորոգված, վերափոխված դահլիճում

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել

Անկախ բարդություններից՝ Մոդել Մարիամ Դավթյանը հնդիկների հետ աշխատում է սիրով