Արագածոտնի մարզպետարանի շուրջ բացահայտումները շարունակվում են. մասնակից են գյուղապետերը

ՀՀ ոստիկանությունն իր հրապարակումներից մեկով ներկայացրել էր Արագածոտնի մարզպետարանում ոստիկանների բացահայտած պաշտոնեական կեղծիք կատարելու և էական վնաս առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տեսանյութը։ Այդ չարաշահումների գործին խառնված էր անձամբ մարզպետը:

Ոստիկանները շարունակելով վերանայել մարզպետարանի նախկին տարիների գործունեությունը, օրերս հայտնաբերեցին մարզպետարանի վարչության պետի դրթչությամբ համայնքապետերի կատաած չարաշահումները։

Ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումներով ձեռք բերված նախնական տվյալներով, անցած տարվա հոկտեմբերին, Արագածոտնի մարզպետարանի վարչության պետերից մեկը Օհանավան համայնքի ղեկավարից իր ավտոմեքենայի համար նոր անվադողեր էր խնդրել։ Համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքի հաշվեկշռում եղած մեքենաներից մեկի համար անվադողեր ձեռք բերելու պատրվակով, համայնքի բյուջեից դրանք վաճառող մի ընկերության գումար էր փոխանցել։ Գնված անվադողերը հանձնել էր վարչության պետին և կեղծ փաստաթուղթ կազմել՝ համայնքապետարանի մեքեայի վրա նոր անվադողեր տեղադրված լինելու վերաբերյալ։

Բացի այդ, մարզի Ներքին Սասնաշեն համայնքի ղեկավարը, նույն կերպ, իբր համայնքապետարանի մեքենայի համար, համայնքի բյուջեի միջոցներով մարտկոց է գնել և հանձնել Արագածոտնի մարզպետարանի նույն վարչության պետին։ Դեպքերի առթիվ, սեպտեմբերի 3-ին հարուցվել են քրեական գործեր։ Կատարվում է նախաքննություն։

Տպել
1253 դիտում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում

Վրաստանի քաղաքացին Լոռու մարզում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

Փակ են Արագածոտնի մարզի 11 համայնքների միջհամայնքային ճանապարհներ, այլ ճանապարհների առկա է մերկասառույց

Հայաստանի 24 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում