150 000 դրամ. ՀՀ-ում երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կեռապատկվի

Հայաստանում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կեռապատկվի՝ գործող 50 000 դրամից դառնալով 150 000 դրամ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 6-ի նիստի օրակարգում:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016 թվականներին երկու կարգաթիվ ունեցող ծնված երեխայի թիվը կազմել է համապատասխանաբար՝ 16,051, 15,850, 15,032: 2018 թվականի 2-րդ կիսամյակում երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխաների թիվը մոտ 7500: Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018 թվականի հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին կկազմի մոտ 375 մլն դրամ, իսկ 2019 թվականին եւ հետագա տարիների համար` տարեկան մոտ 1,5 մլրդ դրամ:

Նախագիծը միտված է 2-րդ երեխան ունենալ պատրաստվող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Դրա հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին:

Համաձայն դեռեւս գործող կարգի՝ առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50 000 դրամ: Նոր կարգով երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում նույնպես կհատկացվի 1 մլն դրամ, իսկ հինգերորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1,5 մլն դրամ:

Տպել
4104 դիտում

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Սիմիդյանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է իրանցի գործընկերոջը, հրավիրել նրան Երեւան

Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

Ըմբիշ Վիգեն Նազարյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Գեւորգ Ղազարյանը կարող է հայտնվել ղազախական թիմում

Համահայկական խաղերի կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը

ՀՀ մարզերում բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ)

Սերժ Թանկյանը, հայտնի ֆուտբոլիստները եւ ուրիշներ շնորհավորել են Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ

Սասստեքսն իր աշխատակիցներից մի քանիսին է ներս մտնելու իրավունք տվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Սննդամթերքում՝ սալմոնելլայի մանրէ, շեղումներ՝ շրջակա մակերեսներին. «Ծիրանի»-ի դեպքի փորձաքննությունը

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում մաղթանքների համար

ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

Եկեղեցական համագումարը հունիսի 27-ին կընտրի Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի

Հանրահայտ Դել Բոսկեն Երեւանում սեմինար է անցկացրել ֆուտբոլային 180 մարզիչների համար

Երևանի աղբահանության նոր հիմնարկը 200 եւ 290 հազար դրամով հրավիրում է բանվորների ու վարորդների

Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության տոմսերը 200-500 դրամ են

Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը հրապարակել է իր տարեկան հայտարարագիրը