Երեւան-Արմավիր երթուղու խնդիրը առայժմ չի լուծվել.ՏԿՏՏ փոխնախարարը՝ հարցի կարգավորման մասին

Մեկ շաբաթ առաջ ՀԺ-ն անդրադարձել էր Արմավիր-Երեւան երթուղու հետ կապված խնդրին: Բանն այն է, որ կա Արմավիր-Երեւան երթուղուն զուգահեռ` գոյություն ունեն մեքենաներ` սպիտակ պետհամարանիշերով, որոնք ապօրինի սպասարկում են տվյալ գիծը: Այդ ապօրինի աշխատող մեքենաներն ազդում են ուղեւորահոսքի վրա:

Երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդներն ու տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը: Նրանք կառավարությունից պահանջում էին կարգավորել Արմավիր-Երեւան ուղղությամբ ուղեւորափոխադրումների պայմանները, միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս ուղղությունը սպասարկի միայն «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը, ինչպես արձանագրվել է մրցույթում։

«Գալակտիկա տրանս սերվիս»-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ամեն օր երկու-երեք ավտոմեքենա է ավելանում։ Ավելանում են ռուսական համարներով, վրացական, սպիտակ, դեղին համարանիշերով ավտոմեքենաներ։ Դրանց ծագումնաբանությունը չգիտեն՝ որտեղից է, ինչ մեքենաներ են։ 35-36 մեքենա է աշխատում անօրինական։ Իսկ իր ընկերության վարորդները չեն կարողանում աշխատել, թույլ չեն տալիս ուղղակի աշխատել այդկերպ: Խաչատրյանը նաեւ նշել էր, որ 22 միկրոավտոբուս եւ 4 ավտոբուս ունեն։ Եւ ըստ հաղթած մրցույթի՝ այս երթուղին պետք է միայն իրենք սպասարկեին:

ՀԺ-ն զրուցեց տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանի հետ պարզելու համար, թե ինչպե՞ս են պատրաստվում խնդիրը կարգավորել:

- Պարոն Փամբուխչյան, Երեւան-Արմավիր երթուղու հետ կապված խնդիրը դեռ կարգավորված չէ, տրանսպորտի նախարարությունը խնդրին լուծում տալ չի՞ կարողանում:

- Ես նախկինում էլ եմ նշել, երեկ էլ ցույցի ժամանակ եմ նշել, որ տվյալ խնդիրը ոչ թե պահային լուծում է, այլ շարունակական որոշակի միջոցառումների արդյունքում պետք է լուծվի: Որովհետեւ խնդրի լուծման բանալին նախկինում եղել է տրանսպորտի նախարարության ենթակայության տակ, դա եղել է տրանսպորտային տեսչությունը, որը հիմա լուծարվել է: Պետք է կարգավորվեն տեսչական մարմնի շրջանակները:

Քանի որ մենք չունենք այդ լծակը, մենք ՊԵԿ-ի եւ ոստիկանության միջոցով ենք իրականացնում որոշակի վերահսկողություն, որը տվյալ պահին արդյունք չի տալիս: Եթե նախկինում տեսչությունն ապօրինի մեքենան կանգնեցնում էր ու հենց այդ պահին ակտ էր գրում եւ այլ գործողություններ էր իրականացնում, հիմա այս գերատեսչությունները չունեն այդ լիազորությունները, դրա համար ինչ-որ համատեղ միջոցառումներ են իրականացնում:

Այսինքն՝ պետավտոտեսչությունը կանգնեցնում է մեքենան, ՊԵԿ-ը պետք է ակտավորի եւ այլն: Սա է խնդիրն ամբողջությամբ: Երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս»-ը նշում է, որ տվյալ երթուղիները ապօրինի են այդ գծի մեջ, դա մենք պետք է ուսումնասիրենք, հասկանանք: Մենք պետք է հասկանանք, թե որ կազմակերպությունն է իրականացնում տվյալ խախտումները, սա է հարցի էությունը:

- Փաստորեն, ստացվում է, որ պետությունը հարցին չի կարողանում լուծում տալ, ինչի արդյունքում կարող են տուժել Երեւան-Արմավիր երթուղուց օգտվողները, քանի որ «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդները դժգոհություններ ունեն եւ բողոքի ցույցեր են իրականացնում անընդհատ:

- Ես համաձայն չեմ այդ մտքի հետ, ուղղակի ստեղծված իրավիճակը, որ մի մարմինը լուծարվել է, հիմա վերականգնվում է, դա է պատճառը, որովհետեւ երբ տեսչությունը աշխատել է, այդ հարցերը տվյալ պահին կարգավորվել են: Մենք վստահ ենք, որ նոր տեսչությունը, որը շուտով կսկսի գործել, նորից կունենա այդ նույն արդյունքները: Այսինքն, չեն լինի խախտումներ, իրենք անմիջական պրոֆեսիոնալներ են եւ իրականացնում են անմիջական տվյալ ստուգումները: Իրենք գիտեն՝ հարցին ինչպես մոտենալ:

Տպել
1365 դիտում

Այն, ինչ կատարվել է, մեզնից՝ ինձնից, Վահե Գրիգորյանից թաքուն է կատարվել. Սեդա Սաֆարյանը՝ գործի վարույթը կասեցնելու մասին

Սևան քաղաքում շմոլ գազից թունավորվել է 3 քաղաքացի

Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները

«Փյունիկը» խիստ դժգոհ է մրցավարից. արձագանքել են հայտնի ֆուտբոլիստներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները երեք օրում բացահայտել են հանցագործության 101 դեպք

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետից 30-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել

Սահակաշվիլիի կինը Վրաստանում պարտություն է կրել քաղաքապետի ընտրություններում

Բռնցքամարտի ֆեդերացիային սպառնու՞մ են. ահազանգում են եւ հորդորում պաշտոնյաներին հեռու մնալ իրենցից

Բացահայտվել է Երեւանում տերմինալների գողության երկու դեպք

Դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ vetting-ի կիրառումը դարձել է հրամայական

Խ. Աբովյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի. 60 տարի առաջ գրված համանուն օպերան կրկին կբեմադրվի

Բուժվող հիվանդն իրեն ցած է նետել Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից ու ժամեր անց մահացել է

Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե իրենք հետ գան եւ շարունակեն իրենց թալանը. Բադասյան

ԵԹԿՊԻ ուսանողները բողոք ունեն. վաղը նրանց կհանդիպեն ռեկտորի պաշտոնակատարն ու բուհի խորհրդի նախագահը

ՀՀ դատախազությունը եւս չի ստացել Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու մասին որոշումը

Ս. Հովհաննիսյանը նշանակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն անվերապահ աջակցում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

Ավարտվեց Բակո Սահակյանի ու «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումը. ինչ է քննարկվել՝ պարզաբանում է նախագահը

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց MasterCard ընկերության հետ անցկացրած համատեղ ակցիան