Պնդումներ.  ՀԺԿ-ն կարող է հաղթել միայն լցոնումներով

05/09/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 3-ի համարում

Հարցազրույց Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի հետ:

- Պարոն Բեգլարյան, ասել էիք, թե ուրախ եք, որ ձեր հիմնական մրցակիցը ընդդիմության թեկնածու Ռուզան Խաչատրյանն է: Ինչո՞վ է պայմանավորված ձեր ուրախությունը: 

- Սովորաբար ընտրապայքարում չի ընկալվում միակ թեկնածու լինելը, եւ ես ինքս դեմ եմ, որ որեւէ թեկնածուին ալտերնատիվ չի առաջադրվում: Եւ եթե անգամ այս կամ այն թաղապետի աշխատանքը գնահատելով նրա դեմ թեկնածություն չեն առաջադրում, միեւնույն է, հասարակությունն առանց ալտերնատիվի ընտրությունը չի ողջունում: Բացի այդ, նման դեպքում բազմաթիվ են լինում շահարկումները, թե վախեցան, կամ այդ միակը իշխանության թեկնածուն էր: Այնպես որ, ես ողջունել եմ ընդամենն այն, որ ընտրությունների միայնակ չեմ գնալու: Եթե մենք հասնենք նրան, որ իսկապես պրոֆեսիոնալ սոցհարցումներ անցկացվեն եւ պարզվի, որ այս կամ այն թեկնածուն ունի այնպիսի վարկանիշ, որ նրա դեմ առաջադրվելն անիմաստ է, այդ դեպքում ես կնախընտրեի ընտրության գնալ մենակ: Այժմ ես ուրախ եմ, որ կան այլ թեկնածուներ, եւ ընտրողը կկարողանա համեմատության մեջ գնահատել թեկնածուներին՝ մեկի կատարածն ու մյուսների խոստումները:

- Ասել եք նաեւ, որ կնոջը հաղթելը ձեր հեղինակությանը որեւէ բան չի ավելացնի, ինչը ձեր հիմնական մրցակից Ռուզան Խաչատրյանը որակեց որպես տղայական մոտեցում:

- Ես նրա այդ գնահատականը վատ չեմ համարում եւ իսկապես կարծում եմ, որ կնոջը հաղթելը մեծ նվաճում չէ: Տղամարդը պետք է նաեւ տղայական, այդ բառի դրական իմաստով, մոտեցում էլ ունենա: Ի վերջո, հայ տղամարդու տեսակին ոչինչ չի ավելացնում կնոջ հանդեպ հաղթանակ տանելը: Այնպես որ, տիկին Խաչատրյանի որակումը, տրված տղամարդու իմ տեսակին, ես բացասական չեմ համարում:  

 - Պարոն Բեգլարյան, չնայած ընտրությունները դեռ առջեւում են, սակայն մեկ ամիս առաջ արդեն շտապեցիք վերանորոգել ձեր աշխատասենյակը: Շատերի կարծիքով դա հոգեբանական ճնշում էր Կենտրոն համայնքի ընտրողների վրա...

- Մայիս ամսին ես հրավեր ստացա Բուդապեշտի Կենտրոնի քաղաքապետի կողմից, եւ երբ պարզ դարձավ, որ պարոն Պալ Շտեյները նաեւ Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր է եւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագծի հեղինակ, ես ընդունեցի այդ հրավերն ու ինքս փոխադարձ այցով Պալ Շտեյներին հրավիրեցի Երեւան: Եւ քանի որ օգոստոսին նա պետք է լիներ Երեւանում, ես ընդամենն աշխատել եմ նման հյուրին ընդունել պատշաճ վերանորոգված աշխատասենյակում, եւ վերանորգման հիմնական պատճառը եղել է դա: Իսկ եթե վերանորոգումը համընկել է ընտրության հետ, դա ընդամենը պատահականություն է: Եթե անգամ այդ վերանորոգումը որոշների կողմից PR ակցիա է դիտվել, որ թեկնածուն վստահ է իր ուժերի մեջ, այդտեղ եւս ոչ մի վատ բան չկա: 

- Արդեն իսկ տեղեկություններ կան, որ ձեր հիմնական մրցակից Ռուզան Խաչատրյանի քարոզարշավին մասնակցելու են Կենտրոնի մտավորականության որոշ խմբեր, ինչպես նաեւ իրացման գոտիների բնակիչները, որոնք վտարվել են իրենց բնակարաններից եւ որոնցից մեկն էլ Ռուզան Խաչատրյանն է: 

- Ես չգիտեմ մտավորականության այդ ո՞ր խումբն է սատարելու Ռուզանին, բայց ցանկացած ոք ինքն է որոշում իր նախապատվությունը: Կարծում եմ, տիկին Խաչատրյանը մի քիչ շտապել է մտավորականությանը սեփականաշնորհելով: Երբ կմեկնարկի քարոզարշավը, Կենտրոնի մտավորականությունը, առանց որեւէ միջնորդների, իր խոսքը կասի: Իսկ ինչ վերաբերում է իրացման գոտիների բնակիչներին, ապա ի  տարբերություն Ռուզանի, Հյուսիսային պողոտայի բնակիչները շատ լավ գիտեն, որ Բեգլարյան Գագիկն իրենց միայն օգնել է եւ որեւէ կերպ չի խառնվել այդ հարցերին ու չէր էլ կարող խառնվել, որովհետեւ այդ ծրագիրը թաղապետարանի կամ թաղապետի հետ ոչ մի առնչություն չունի: Ի դեպ, որքան գիտեմ, տիկին Խաչատրյանը, որպես Կենտրոնի բնակիչ, պայմանագիրը կնքել է, խրախուսման գումարը, ինչպես նաեւ փոխհատուցման գումարն ու այդ գումարի 3 տոկոս հավելավճարը, ստացել է եւ որեւէ բողոք չի ունեցել:

- ՀԺԿ թեկնածուի ծրագրերի մեջ է մտնում նաեւ ձեզ ուղիղ եթերով երկխոսության հրավիրելը: Պատրա՞ստ եք ընդունելու այդ առաջարկը:

- Մեծ հաճույքով, սակայն Ռուզան Խաչատրյանի վերջին հրապարակային ելույթներից ինձ համար պարզ դարձավ, որ նա որեւէ պատկերացում չունի տեղական ինքնակառավարումից: Ես իր հետ լրագրողական ոլորտում մրցել չեմ կարող, բայց եւ չեմ պատրաստվում բանավիճել մեկի հետ, որը տարրական պատկերացում չունի համայնքի խնդիրներից: Ես չեմ հասկանում, թե մենք ինչի՞ շուրջ պետք է բանավիճենք, եթե ի սկզբանե տիկին Խաչատրյանն ամենուր հայտարարում է, որ ընտրությունները Կենտրոնում կեղծվելու են, իշխանությունները ուժ եւ բռնություն են կիրառելու: Մինչդեռ, ես շատ կուզենայի լսել համայնքի, այս մեծ տնտեսության հետ կապված նրա ծրագրերը, եւ միայն դրանից հետո, եթե ինձ համար պարզ դառնա, որ նա տեղական ինքնակառավարման ոլորտում գոնե նվազագույն գիտելիքներ ունի, պատրաստ եմ ցանկացած բանավեճի:

Ես գնահատում եմ լավ ծրագրերն ու գաղափարները, ու եթե տիկին Խաչատրյանն ունենա այդպիսիք, վերընտրվելուց հետո ես դրանցից կաշխատեմ օգտվել: Իսկ ընդհանրապես, որքան ես հասկանում եմ, Ռուզան Խաչատրյանը քաղաքականացված թեկնածու է, մինչդեռ թաղապետի պաշտոնը  քաղաքական չէ, եւ այն քաղաքականացնելն անթույլատրելի է: Երբ ես համայնքում որեւէ աշխատանք եմ կատարում, վերանորոգում եմ շենքերի շքամուտքերը կամ դռները, ես քաղաքական ընտրություն չեմ կատարում, թե սա Գեղամյանի շենքն է, սա Դեմիրճյան Ստեփանի կամ Ռոբերտ Քոչարյանի բարեկամինը: Իսկ երբ տիկին Խաչատրյանը հայտարարում է, թե վերանորոգվել են շենքերի միայն առաջին հարկերը, եթե նա պատկերացում ունենար այն ոլորտից, որտեղ թեկնածու է առաջադրվել, պետք է իմանար, որ տրամադրված հատկացումները բավարարել են համայնքի բոլոր 800 շենքերի միայն շքամուտքերն ու դռները վերանորոգելու համար: Մնացած հարկերի վերանորոգումները կկատարվեն հաջորդ տարվա հատկացումներով:

Իսկ եթե իրենք ուզում են թաղապետի պաշտոնը քաղաքականացնել ու եթե գնալու ենք քաղաքական պայքարի, ապա իմ հանդիպումը ոչ թե Ռուզանի, այն նրա կուսակցության առաջին դեմքերի հետ է լինելու. նրանց հետ ցանկացած բանավեճի ես պատրաստ եմ:

- ՏԻՄ ընտրություններում նախադեպ չի եղել, որ մրցակից թեկնածուներից մեկը լինի կին: Ձեր վերաբերմունքը առաջադրված տղամարդ թեկնածուի եւ կին թեկնածուի հանդեպ որոշակի տարբերություն ենթադրելո՞ւ է:  

- Անպայման ենթադրելու է: Օրինակ, տղամարդ մրցակցին ես երբեք ոչ մի բան չէի հուշի, իսկ Ռուզանին պատրաստ եմ ողջ նախընտրական արշավի ժամանակ հուշել, թե ինչպե՞ս ճիշտ կազմակերպել քարոզարշավը:

- Ի դեպ, ձեր հիմնական մրցակիցն այն կարծիքին է, որ ընդդիմության թեկնածուին Կենտրոնում հնարավոր է հաղթել միայն մեկ տարբերակով, եթե դուք, որպես Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ, կիրառեք   ընտրակեղծիքներ:

- Արդեն որերորդ անգամ Ռուզան Խաչատրյանը, դեռ քարոզարշավը չմեկնարկած, հայտարարում է, թե իմ հաղթանակի դեպքում արդյունքները կեղծված են լինելու։ Ի դեպ, անում է նաեւ իրարամերժ հայտարարություններ: Մեկ ասում է, թե Կենտրոնի բնակչությունը սպեցիֆիկ է եւ այստեղ ընտրակաշառք եւ ընտրակեղծիք հնարավոր չէ, մեկ էլ ի սկզբանե կեղծված է համարում դեռ չկայացած ընտրությունները: Ես խորհուրդ կտայի նրան սատարող կուսակցությանն առաջիկա օրերին վերջնականապես կողմնորոշվել ապագա ընտրություններին տրվելիք քաղաքական գնահատականի մեջ, որ ես իմանամ, թե տեսակետներից որի՞ն պատասխանեմ: Ասեմ նաեւ, որ նրանց սցենարն ինձ համար պարզ է, եւ արդեն իսկ երեւի գրած-պատրաստ է այն հայտարարությունը, որը ՀԺԿ-ն կհրապարակի սեպտեմբերի 26-ին՝ ընտրությունների հաջորդ օրը։

Ինչ վերաբերում է Քոչարյանի մերձավորը լինելուն, ես կուզենայի հարցին պատասխանել հարցով. եթե չընտրվեր Ռոբերտ Քոչարյանը, այլ ընտրվեր Դեմիրճյանը կամ Գեղամյանն, ու երբ այդ նախագահը տեսներ, որ նորընտիր թաղապետը համայնքի 700 միլիոն բյուջեն մեկուկես տարում դարձնում է երկու միլիարդից ավելի, վերանորոգում է  բոլոր 800 շենքերի շքամուտքերն ու դռները, վերելակները, վերանորոգում է համայնքի խաղահրապարակները, կանաչապատում չվարձակալած հողերը, տասնապատիկ ուժեղացնում սանմաքրումը, ես ուզում եմ հարց տալ՝ այդ նախագահն արդյո՞ք ինձ իրեն մերձավոր չէր համարի:  

- Ասացիք, թե պատրաստ եք քարոզարշավի ընթացքում խորհուրդներ տալ ձեր հիմնական մրցակցին։ Իսկ եթե ձեր խորհուրդների արդյունքում Ռուզան Խաչատրյանը հաղթի՞:

- Իմ խորհուրդներով նա կարող է լավագույն դեպքում ոլորտի խնդիրներին բացարձակ անտեղյակ չերեւալ: Իսկ եթե հաղթի, ուրեմն տեղի է ունեցել անարդար ընտրություն, ուրեմն նրան սատարող կուսակցությունը լցոնումներ է արել: Իսկ ընդհանրապես, մի հարցում ես Ռուզանի հետ համաձայն եմ. Կենտրոնն իսկապես Երեւանի եւ հայության սիրտն է, ու ես թույլ չեմ տալու, որ Կենտրոնի բնակիչների ապագա բարեկեցությունը վտանգվի:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1454 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին