Կա փաստ, կա դիմում. Արամ Սարգսյանը չի պատրաստվում խնդրել

05/09/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 3-ի համարում

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը ամենեւին էլ չի պատրաստվում ետ վերադարձնել իրենց դիմումի հիման վրա կուսակցությունից հեռացած քաղխորհրդի 7 անդամներին: Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի 7 անդամներ Ալբերտ Բազեյանի եւ Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ դադարեցրել են իրենց անդամակցությունը: Սակայն ինչպես նախօրեին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր Ալբերտ Բազեյանը, ինքը չի բացառում կուսակցության ներկայիս ղեկավարության հետ հաշտության եզրեր գտնելու հավանականությունը, եթե, իհարկե, վերջիններս նման պատրաստակամություն հայտնեն:

«Իրենց ներկայացրած դիմումի մեջ իրենք պարզ տեսքով գրել են, որ դադարեցնում են իրենց անդամակցությունը «Հանրապետություն» կուսակցությանը: Եթե մարդիկ դուրս գալու համար դիմում են ներկայացրել, դրանից հետո ի՞նչ քննարկվի կամ ի՞նչ առաջարկվի: Առաջարկությունները լինում են մինչեւ դիմումները, իսկ հիմա կա դիմում, կա կայացած փաստ: Մեր խորին համոզմամբ եւ ՀՀ օրենքների համաձայն քաղաքական կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին մարդիկ մասնակցում են կամավորության սկզբունքով, եւ այստեղ ուրիշ որեւէ մեկը որեւէ տեսակետ ասելու իրավունք չունի»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը: Եվ հիմա նրա խոսքերով, տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություններ պետք է անեն կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ դիմում ներկայացրածները:

Իսկ ինքն այդ ամենը բավական հանգիստ է ընդունում եւ այդտեղ որեւէ արտառոց բան չի տեսնում: Ավելին, Արամ Սարգսյանի համոզմամբ, դա կուսակցության առողջացման ու ժողովրդավարության հետեւանք է: «Ես չէի ուզենա, որ նման բան լիներ եւ ես միշտ կողմնակից եմ եղել, որ քաղաքական գործընթացը միասին սկսած մարդիկ միասին էլ հասնեն վերջնական հաղթանակի: Բայց եթե քաղաքական գործունեություն սկսած մարդիկ տեսակետների տարբերություն ունեն, շատ ավելի ճիշտ է, որ յուրաքանչյուրը իր գործունեությունը իր ուղիով շարունակի: Դա յուրաքանչյուր անհատի խնդիրն է»,- գտնում է Արամ Սարգսյանը: Սակայն անկախ տեղի ունեցածից, «Հանրապետության» նախագահը վստահեցնում է, որ մարդկային առումով իր վերաբերմունքը կուսակցությունից հեռացած մարդկանց հանդեպ չի փոխվել եւ իրենց հարաբերությունները մարդկային հարթության վրա մնացել են նույնը:

Մանավանդ, որ Արամ Սարգսյանի խորին համոզմամբ, կուսակցությունից հեռացած մարդիկ չեն փոխի իրենց քաղաքական դիրքորոշումն ու կշարունակեն պայքարել իշխանությունների դեմ: «Մեր կուսակցությունից դուրս եկած մարդիկ այս իշխանություններին միանշանակ դեմ են, եւ այս առումով ես որեւէ կասկածներ կամ այլ կարծիքներ հայտնելու իրավունք չունեմ: Ես բացառում եմ, որ այդ մարդիկ կարող են ինչ-որ տեղ իշխանությունների հետ համագործակցել»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը: Բայց չէ՞ որ Ալբերտ Բազեյանն, օրինակ, անդամակցում է «Ոգու փորձություն» կազմակերպությանը, որի նախաձեռնող խմբի անդամ Սասուն Միքայելյանը ժամանակին հայտարարել էր, թե առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու դեպքում, իրենք կսատարեն նրան:

«Մեր նախկին կուսակիցները էդ կազմակերպությանը մասնակցում են զուտ հասարակական սկզբունքներով եւ ազատամարտիկների հոգսերի լուծման մեխանիզմ որպես տեսնում են «Ոգու փորձությունը»: Ես անձամբ ԵԿՄ անդամ եմ, եւ ես ճիշտ մեխանիզմը տեսնում եմ ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի դրած հիմքերով եւ նրա ստեղծած կազմակերպությունում»,- կարծում է Սարգսյանը: Ի դեպ, նկատենք, որ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի 7 անդամների հեռանալը կուսակցությունից որոշակի դժվարություններ է ստեղծել քաղխորհրդի նիստեր գումարելու համար: Բանն այն է, որ կուսակցության կանոնադրության համաձայն նիստն անցկացնելու համար քվորումն ապահովված է համարվում, եթե ներկա են 15 անդամներից առնվազն երկու երրորդը, այսինքն` տասը հոգի:

Փաստորեն, հիմա կուսակցությունում մնացել են 8 հոգի, իսկ դա բավական չէ քվորում ապահովելու համար: Փոխարենը կուսակցությունը կարող է քաղխորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ արտահերթ համագումար հրավիրել, ինչը որ այս ամսվա ընթացքում անելու են: ««Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել էր, որ մոտ ապագայում ինքը անելու է արտահերթ համագումար՝ երկրի ներքաղաքական իրավիճակի եւ ապագա զարգացումների հետ կապված: Ես նորից կրկնում եմ՝ հասել է այդ համագումարն անելու ժամանակը, եւ մենք մեր մոտեցումները հիմնավոր կներկայացնենք հասարակությանը եւ կառաջարկենք քայլերը: Այդ համագումարի ժամանակ կանդրադառնանք նաեւ կուսակցության նոր քաղխորհրդի անդամների քանակի եւ կազմի ընտրությանը: Այնպես որ, «Հանրապետություն» կուսակցությունը իր որդեգրած ուղուց կես քայլ ետ չի կանգնելու, եւ թող ոչ մեկը նման հույս չունենա»,- վստահեցրեց Արամ Սարգսյանը:

Արման Գալոյան

Տպել
1655 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)