Նոր շրջադարձ՝ Սկրիպալների գործում. հրապարակել են կասկածյալների անուններն ու լուսանկարները

Բրիտանական ոստիկանությունը հրապարակել է երկու ռուսաստանցիների անուններ, որոնք կասկածվում են Սոլսբերիում այս տարվա մարտին ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը քիմիական նյութով թունավորման համար:  

«Կան հավաստի հիմքեր, որպեսզի ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովին եւ Ռուսլան Բոշիրովին Սոլսբերիում սպանության կազմակերպման համար մեղադրանք առաջադրվի»,- ասված է Սքոթլենդ Յարդի հայտարարության մեջ, հայտնում է «Բի-բի-սի»-ն: Նշվում է, որ մեղադրյալների անունները, ամենայն հավանականությամբ, կեղծ են:

Բրիտանիայի թագավորական դատախազությունը նրանց ձերբակալելու եվրոպական օրդեր է տվել, սակայն արտահանձման խնդրանքով Ռուսաստանին չի դիմի: «Մենք չենք դիմելու Ռուսաստանին նրանց արտահանձման հարցով, քանի որ ՌԴ սահմանադրությունը թույլ չի տալիս արտահանձնել այդ երկրի քաղաքացիներին»,- ասել է դատախազության ներկայացուցիչ Սյու Հեմինգը:

Նշվում է, որ մարտի 2-ին, երկու ռուսաստանցիներ Մոսկվայից ժամանել են Լոնդոն եւ ուղեւորվել City Stay Hotel: Հաջորդ առավոտը նրանք մեկնել են Սոլսբերի եւ նույն օրը երեկոյան վերադարձել Լոնդոն:

Մարտի 4-ին կասկածյալները կրկին մեկնել են Սոլսբերի, որտեղ նրանց ֆիքսել է Սկրիպալների տան մոտակայքում տեղադրված տեսախցիկը: Քննիչները ենթադրում ենք, որ նրանք «Նովիչոկ» տեսակի նյարդա-պարալիտիկ նյութով թունավորվել են Սկրիպալների տան մուտքի դուռը: Նույն օր երեկոյան նրանք վերադարձել են Լոնդոն ու ուղեւորվել Մոսկվա:

подозреваемые

Ուղիղ մեկ ամիս անց, մայիսի 4-ին, քիմիական պաշտպանության հարցերով փորձագետներն ուսումնասիրել են հյուրանոցի այն սենյակը, որտեղ ապրել են վերոնշյալ ռուսաստանցիները: Նշվում է, որ հայտնաբերվել է «Նովիչոկ» տեսակի նյարդա-պարալիտիկ նյութի նմուշների այնպիսի քանակություն, որը մարդու առողջության համար վտանգ չի ներկայացնում:

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծ Բրիտանական ոստիկանության հրապարակած լուսանկարներն ու անուններն իրենց «ոչինչ չեն ասում»: Նա հորդորել է բրիտանացի գործընկերներին զերծ մնալ «հրապարակային մեղադրանքներից ու ինֆորմացիոն մանիպուլյացիայից»:

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է մեղադրում Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման համար: Ավելին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ է որոշում կայացրել թունավորել ՌԴ նախկին սպա Սերգեյ Սկրիպալին:

Մոսկվան մերժում է իր դեմ ներկայացված մեղադրանքները եւ պնդում, որ բրիտանական կողմը դրանք հավաստող որեւէ ապացույց չի ներկայացրել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ջոնսոնի հայտարարությունն անվանել էր դիվանագիտական էթիկայի կոպտագույն խախտում:

Այնուհետեւ Ռուսաստանի դեմ դիվանագիտական պատերազմ հիշեցնող միջազգային արշավ: Ավելի քան 16 պետություն արտաքսեց ՌԴ-ի դիվանագետների, ինչին Ռուսաստանը սկսեց տալ «հայելային պատասխան»:

Հատկանշական է, որ հենց բրիտանացի ռազմական փորձագետները չէին կարողացել հաստատել ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման ժամանակ օգտագործված նյարդապարալիտիկ նյութի հստակ աղբյուրը: Լաբորատորիան հայտարարել է, որ իրենց գործը չէ ասել, թե որտեղ է այն արտադրվել:

Տպել
2202 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում