Մարտի 1, ՀՀ-ՌԴ հարաբերություններ. ի՞նչ նկատի ուներ Միլսը. պարզաբանում է դեսպանությունը

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը պարզաբանում է դեսպան Ռիչարդ Միլսի այսօր արած հայտարարությունն առ այն, որ Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի Ռուսաստանի կառավարության՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում առաջադրված մեղադրանքների ու ձերբակալությունների վերաբերյալ մեկնաբանություններին:

Շատ լրատվամիջոցներ այդ հայտարարությունը ներկայացրել էին որպես իմպերատիվ խոսք կամ ուղղորդում՝ շատ հաճախ շեշտադրելով, որ ԱՄՆ դեսպանը «իրար դեմ է հանում Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություններին»: Այս տարաբնույթ մեկնաբանություններին ի պատասխան, ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ ամերիկացի դիվանագետի հայտարարությունն այլ շեշտադրում է իր մեջ պարունակել:

«Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին (Այս նախադասության բառացի թարգմանությունը հետեւյալն է.  Ռուսաստանի կառավարության մեկնաբանություններին արձագանքելը Հայաստանի կառավարության գործն է:) Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է այն, որ մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ եւ օբյեկտիվ քննություն իրականացվի եւ կարեւոր է, որ այս քննությունը իրականացվի իրավունքի գերակայության եւ Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակում»,- ասված է դեսպանատան պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանն անհանգստացած է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ։ Միաժամանակ Լավրովը նշել էր, որ Մոսկվան 10 տարվա վաղեմության գործերի քննությունը Հայաստանի ներքին գործն է համարում:

«Մեզ մտահոգում է, որ Հայաստանում իրավիճակը հիմա շարունակում է փոթորկվել, մասնավորապես՝ քննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, կալանավորումներ են իրականացվում»,- ասել է Լավրովը՝ ընդունելով, որ դա Հայաստանի ներքին գործն է: Նա նաեւ հավելել էր. «Մենք ցանկանում ենք, որ այս ներքին գործերը օրենքի եւ սահմանադրության ամուր հիմք ունենան, ինչպես նաեւ արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծագործ խնդիրներ վրա»:

Տպել
1266 դիտում

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ

ՀՔԾ-ն մերժել է Ռ. Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը

Համազգայինում եռուզեռ է. թատրոնի առաջնախաղը կլինի վերանորոգված, վերափոխված դահլիճում

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել

Անկախ բարդություններից՝ Մոդել Մարիամ Դավթյանը հնդիկների հետ աշխատում է սիրով

ՀՀ առաջատար ազատոճային ըմբիշը դեռ չի կարողանում լիարժեք մարզվել