Ադրբեջանի եւ Ճապոնիայի միջեւ առաջիկայում ուղիղ ավիահաղորդակցություն կհաստատվի

Ադրբեջանի եւ Ճապոնիայի միջեւ առաջիկայում ուղիղ ավիահաղորդակցություն կհաստատվի: Այդ մասին երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվել են չորեքշաբթի օրը Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում:

Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն Բաքվում հայտարարել է, որ Տոկիոն որոշել է դյուրացնել վիզային ռեժիմը ադրբեջանցիների համար, փոխանցում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը, գրում է Ազատությունը:

Ադրբեջանցի եւ ճապոնացի նախարարները քննարկել են նաեւ նավթային ոլորտում համագործակցության հարցեր: Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ ներկայումս այդ երկրում աշխատում է մոտ երեք տասնյակ ճապոնական ընկերություն: Նախարար Էլմար Մամեդյարովի խոսքով՝ Ճապոնիան Ադրբեջանում, ընդհանուր առմամբ 7 միլիարդ դոլարի ներդրում է կատարել, որից 100 միլիոնը՝ նավթային ոլորտում:

Ճապոնիայի արտգործնախարարը Ադրբեջան է մեկնել Հայաստանից, որտեղ նույնպես բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումներ է ունեցել:

Տպել
1194 դիտում

ՀՀ ոստիկանապետի ժ/պ-ի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին

Մխիթարյանը շարք կվերադառնա մոտ 1 շաբաթից

Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն. ՀՀ ԱԳՆ

Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը կմասնակցեն երիտասարդական ԵԱ-ին. ՀՀ գնում է մեծ կազմով

Մեղրին կգազիֆիկացվի, կառավարությունը պատրաստ է տրամադրել գումարը․ Սուրեն Պապիկյան

Կոտայքի մարզի Բջնի գյուղի գազամատակարարումը վաղը 7 ժամով կդադարեցվի

Լիբանանում ՀՀ առեւտրական ներկայացուցիչն ազատվել է պաշտոնից

ՀՀ ֆուտբոլի հավաքականը Եվրո 2020-ը կդիտի հեռուստացույցով. հնարավորությունը վատնեց

Հրդեհ Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում. ջերմահարվել է 80 եղևնի, այրվել խոտածածկույթ

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է էներգետիկայի ոլորտում կատարվող շինաշխատանքներին

Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի՝ անձնուրաց ծառայության համար. վարչապետ

Երևանում հայրը դանակահարել է 16-ամյա որդուն, որդին հրաժարվել է հաղորդում տալ

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք մամուլի ազատությունը. Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել

Ոստիկանի զենքը հայտնաբերվել է 16 և 19 տ. եղբայրների տանը, նրանք նախկինում անցել են մի քանի քրգործով (տեսանյութ)

Բարակ թավշյա ճանապարհով չստացվեց, հաստ թավիշ է պետք. Պ. Օհանյանը ՍԴ-ում ստեղծված իրավիճակի լուծման տարբերակ է առաջարկում

Ցավակցում եմ ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի հարազատներին և համածառայակիցներին

WCIT 2019՝ ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցած մի քանի բանախոսներ ցանկանում են Հայաստանում ներդրում կատարել

«Ryanair»-ի մուտքը միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը Հայաստան՝ հանգեցնելով ավիատոմսերի գների անկման. վարչապետ

Կանխվել է դատապարտյալներին արգելված իրեր փոխանցելու 2 դեպք. Քրեակատարողական ծառայություն

Կրակոցն ու հարվածները հասցրել է 16-ամյա եղբայրը. նախքան հարձակումը՝ գեղեցկության սրահ են թալանել. նոր մանրամասներ