Հնարավոր է արդյո՞ք ռուս-թուրք-իրանական դաշինքը. Թավրիզում կքննարկվի Սիրիայի ճգնաժամը

Սեպտեմբերի 7-ին Իրանի Թավրիզ քաղաքում կկայանա Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների հանդիպումը: Դա կլինի Հասան Ռոհանիի, Ռեջեբ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի երրորդ եռակողմ հանդիպումը: Սպասվում է, որ նախագահները, օգտվելով ընձեռնված առիթից, կանցկացնեն նաեւ երկկողմ հանդիպումներ: Սակայն գլխավոր թեման, իհարկե, լինելու է Սիրիայի ներկայիս իրավիճակը:

Հայաստանի համար երեք նախագահների թավրիզյան հանդիպումը հետաքրքրական է այնքանով, որ տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի նախօրեին: Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում Սիրիայի հարցը, ամենայն հավանականությամբ, եւս ընդգրկված կլինի: Օրեր առաջ մամուլում լուրեր հայտնվեցին, որ օգոստոսի 17-ի հանրահավաքին Փաշինյանի նշած հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար համագործակցությունը» ենթադրում է հայ զինվորականների ներգրավումը Սիրիայում ընթացող գործողություններին: Թեեւ խոսքը սակրավորների, կապի մասնագետների եւ ռազմական բժիշկների մասին է, այլ ոչ թե մարտական ստորաբաժանման՝ դա մասնակցություն է սիրիական ճգնաժամի հաղթահարմանը, ինչը մինչ այս Հայաստանի տրամադրած հումանիտար աջակցության տրամաբանական շարունակությունն է:

Վերադառնալով նախագահների հանդիպմանը՝ հարկ է նշել, որ նրանց առջեւ դրված խնդիրը բարդ է քաղաքական, ոչ թե ռազմական առումով: Այսօր, ըստ էության, Սիրիայի տարածքի մեծ մասը գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Բացառություն է կազմում երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Իդլիբի մարզը, որի մի մասը գտնվում է ահաբեկչական խմբավորումների ձեռքում, մյուս մասը՝ զինված ընդդիմության: Քննարկման գլխավոր թեման, ամենայն հավանականությամբ, կառուցվելու է Իդլիբի ուղղությամբ կառավարական ուժերի հարձակման շուրջ:

Ստեղծված իրավիճակը կրկնակի բարդ է Թուրքիայի համար: Իրանի եւ Ռուսաստանի աջակցությամբ Սիրիայի կառավարական ուժերի հաղթանակը Իդլիբում կլինի նաեւ Թուրքիայի պարտությունը, քանի որ սիրիական ընդդիմությունը վայելում է Անկարայի հովանավորությունը: Պատահական չէ, որ Թուրքիայի ԳՇ պետ Հուլուսի Աքարը ավելի վաղ հույս էր հայտնել, որ Իդլիբի ուղղությամբ հարձակումը կհաջողվի կանխել:

Մյուս կողմից, սիրիական ընդդիմության հարցում Թուրքիայի դիրքորոշումն այն աստիճան սկզբունքային չէ, որպեսզի չդառնա սակարկման առարկա: Առավել եւս, որ հակակառավարական ուժերն էլ այն վիճակում չեն, որ կարողանան երկարատեւ դիմադրություն ցույց տալ Ասադի բանակին: Բացի այդ, Թուրքիայի հանդեպ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների պատճառով Անկարան փորձելու է այլընտրանքային շուկաներ գտնել իր ապրանքների համար: Այդ շուկաները նա կարող է գտնել Իրանում եւ Ռուսաստանում: Իսկ եթե Ռուսաստանն ու Իրանը տնտեսական համագործակցության սերտացումից զատ Թուրքիային առաջարկեն նաեւ տարածքային երաշխիքներ՝ «Եփրատի վահան» գործողության արդյունքների ընդլայնման տեսքով՝ Անկարան դժվար թե առարկի: Ի վերջո, Թուրքիայի համար առավել կարեւոր է քրդաբնակ շրջանների դեմ գրոհների հարմար հենակետ ունենալը, քան Ասադին իշխանությունից զրկելը:

Ամենայն հավանականությամբ, խոսք կգնա նաեւ սիրիական ճգնաժամի հետագա կարգավորման՝ քաղաքական փուլի վերաբերյալ: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներին հրավիրել է սեպտեմբերի 11-12-ին այցելել Ժնեւ, որտեղ տեղի կունենան սիրիական սահմանադրական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ քննարկումները: Այս առումով կարեւոր է, որպեսզի վերոնշյալ երկրները որոշակի համաձայնության գան մինչ իրենց պատվիրակություններին Ժնեւ գործուղելը:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների սրացումից հետո շատ է խոսվում Ռուսաստան-Իրան-Թուրքիա հնարավոր դաշինքի մասին: Առաջին հայացքից Սիրիայի ճգնաժամի կարգավորմամբ զբաղվող այս եռյակը կարող է քայլ կատարել դեպի իրական ռազմավարական գործընկերություն: Դրա օգտին են խոսում մինչ այս իրականացրած համաձայնեցված գործողությունները: Սակայն առկա են մի քանի հանգամանքներ, որոնք թույլ չեն տա դեպքերի նման զարգացում: Նախ եւ առաջ դա երկրների՝ տարածաշրջանում սեփական ազդեցությունը տարածելու ցանկությունն է, իսկ, ելնելով նրանից, որ այս պահի դրությամբ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը տարածաշրջանի ամենաազդեցիկ երկրներն են (ինչով էլ պայմանավորված է Սիրիայում ընդհանուր հաջողությունը), յուրաքանչյուր երկիր իր ազդեցությունն ընդլայնելու է մյուս երկուսի հաշվին: Բացի այդ, Թուրքիայի պարագայում առկա է ՆԱՏՕ-ի հանգամանքը, որը թույլ չի տա Անկարայի չափազանց մերձեցումը Ռուսաստանի եւ Իրանի հետ: Համենայնդեպս՝ ներկա փուլում: Ի վերջո, անգամ, եթե Իրանի եւ Թուրքիայի կողմից նման ցանկություն լինի՝ Ռուսաստանից եւս ձեռնտու չէ «կիսվել» իր զենքով նվաճած դիվիդենտներով: Ուստի, ռազմավարական գործընկերության կամ դաշնակցային հարաբերությունների հարցը հետաձգվում է մինչեւ սիրիական ճգնաժամի վերջնական՝ քաղաքական կարգավորում, երբ պարզ կդառնա, թե որքանով է նոր Սիրիան ձեռնտու խաղացողներից յուրաքանչյուրին:

Տպել
1076 դիտում

Վճռաբեկ դատարանի դատավորները Քոչարյանի գործով քննադատում են ՍԴ-ին

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Քոչարյանի գործով դատավորի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Կալիֆորնիայի նահանգային սենատը Հայաստանի հետ առևտրային ներկայացուցչություն բացելու օրինագիծ է ընդունել

Ծանոթանալու են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, կատարելու նկարահանումներ. շվեյցարացի լրագրողներ են եկել ՀՀ

Բռնցքամարտի ընտրանու մարզիկները պատրաստ են բոյկոտել Եվրոպական խաղերը, խնդրում են վարչապետի օգնությունը

Քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի. Արարատ Միրզոյան

Մուննաթը՝ ավագանու անդամների վրա, թե ինչու ժամկետը չեն երկարացնում, շատ տարօրինակ է. Զաքարյանը՝ Թոխատյանի մասին

Թոշակ նշանակելիս զինծառայության ստաժում կրկնակի չափով կհաշվվի շփման գծում մարտական հերթապահության ժամանակը

Զարուհի Մեջլումյանը ամուսնուն ներում շնորհելու եւ ազատ արձակելու պահանջով ակցիա էր իրականացնում

Հայտարարություն մրցույթի մասին

Երբեւէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյան (Օգանովսկի)

Հայ բռնցքամարտիկների մասնակցությունը Եվրոպական խաղերին վտանգված է սկանդալի պատճառով

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց

Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոփոխելուց հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը ոստիկանների ուղեկցությամբ է շրջում

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ԲԴԽ-ի հրաժարականից հետո 200 դատավորին հեռացնելը խաղուպար է լինելու ժողովրդի համար. Ստյոպա Սաֆարյան

ԲԴԽ անդամը 5 անշարժ գույք, 2 ավտոմեքենա եւ 8 մլն դրամը գերազանցող ոսկեղեն եւ ժամացույց ունի

Պուտինն ու Լուկաշենկոն կարող են քննարկել Բելառուսին նավթի մատակարարման հարցը. Պեսկով

Մոսկվայում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև

Կա երրորդ փուլի անհրաժեշտություն․ Արմեն Գրիգորյանը՝ դատական համակարգում հեղափոխություն անելու մասին