Մեր ուժերը բավարար եմ համարում, որ կոալիցիոն սկզբունքով նոր քաղաքապետ ունենանք. Գասպարյան

Երևան քաղաքի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու է նաեւ Ժողովրդական ուղի կուսակցությունը: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանն է: «Հայկական ժամանակ»-ը Գասպարյանի հետ զրուցել է ավագանու արտահերթ ընտրությունների, կուսակցության նախընտրական ծրագրի ու ապագա անելիքների մասին:

- Պարոն Գասպարյան, ինչու՞ որոշեցիք մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, կարծես վերջին շրջանում կուսակցությունն այդքան էլ ակտիվ չէր:

- Խնդիրն այնտեղ էր, որ 1995 թվականից սկսած բոլոր ընտրությունների արդյունքները ես համարել եմ ոչ բավարար ու կեղծված: Այսինքն, բոլոր ժամանակներում փորձել են թե՛ վարչական ռեսուրս կիրառելով, թե՛ իրենց ունեցած ֆինանսական ռեսուրսներով ՀՀ քաղաացու յուրաքանչյուր քվեն խեղել ու ընտրակեղծիքներով 23 տարի ժողովրդին խաբելով, ստիպելով ենթարկեցնել իրենց: Դրա համար էլ մենք նախորդ իսկ ընտրություններին որպես Ժողովրդական ուղի կուսակցություն՝ հասկանալով, որ երկրում միայն հեղափոխության ճանապարհով կարող են նոր ժողովրդավարական ընտրություններ կայանալ, սպասեցինք: Հիմա որոշեցինք այս իսկ օրվանից քաղաքական մեր գործառույթը կատարել ու հանրային որոշում կայացրինք՝ մասնակցել այս ընտրությւններին:

- Որո՞նք են Ձեր ու կուսակցության համար մայրաքաղաքի ամենահրատապ ու կարեւոր խնդիրները, ի՞նչ եք նախատեսում իրականացնել նախընտրական ծրագով:

- Երեւանում շատ խնդիրներ կան: Բայց տվյալ պահին, ինքներդ էլ գիտեք, համար մեկ խնդիր կարելի է համարել աղբահանությունը, կարելի է համարել տրանսպորտի խնդիրը, Երեւանի կոմունիկացիան, բակային տարբեր խնդիրներ եւ այլն: Կարելի է ասել՝ Անկախության իսկ օրվանից Երեւանը բարձիթողի վիճակում է գտնվում: Քաղաքն, իմ կարծիքով, շատ հնարավորություններ ունի, շատ ռեսուրսներ կարող է ճիշտ օգտագործել: Քաղաքը մինչեւ հիմա չի կարողացել անջատվել օլիգարխիայի կամարտահայտությունից: Ով ինչ ուզել՝ կառուցել է, ով որտեղ ինչ ուզել՝ տեղադրել է, սկսած ապօրինի շինություններից, վերջացրած խաղատներով, ռեստորաններով եւ այլն: Կարծում եմ՝ մենք շատ անելիքներ ունենք: Մեր ծրագրային առաջնահերթ դրույթներց մեկն էլ «Սանիտեկ» ընկերության հետ կնքած ոչ ճիշտ պայմանագրի վերանայելն է, որովհետեւ այս ընկերությունն առանց մրցույթի է անցել: Այս ընկերությունն ընդհանրապես չի տերապետում Երեւան քաղաքի սանիտարական եւ մաքրման աշխատանքներին, դրանք պատշաճ չի կատարում:

- Խոսեցիք նաեւ տրանսպորտի խնդրի մասին: Քաղաքացիներն անընդհատ բողոքում են երթուղային տաքսիներից, «գազել» կոչվածներից: Ինչպե՞ս եք պատրաստվում երթեւեկության հարցը լուծել:

- Համար առաջին լուծումը. մենք կարծում ենք, որ ավտոբուսները Երեւանում շատ քիչ են, պետք է ավելացնել ավտոբուսների քանակը: Երեւանը թոթափել այս երթուղային տաքսիներից: Դրանց պատճառով խցանումներն են ավելանում, եւ չէի ուզի անդրադառնալ, բայց շատ հակահիգիենիկ խնդիրներ կան: Բայց հնարավոր էլ չէ հիգիենա պահպանել մի փոքրիկ գազելատիպ մեքենայում, որտեղ 11-ից ավելի մարդ կա: Նաեւ անվտանգության խնդիր կա այստեղ: Մի շարք մակնիշների մեքենաներ կան, ոչ գազելներ, որտեղ մարդիկ կարող են գոնե ուղիղ կանգնել: Ընդհանրապես, մենք կարծում ենք, որ երթուղայինը պետք է քաղաքի կենտրոնից մի կողմ տարվի, եւ ապահովի գոնե այլ համայնքների հետ կարճ երթուղիներ: Շատ կարեւորում ենք նաեւ, որ Երեւանում տրանսպորտը թոշակառուների, դպրոցականների համար պետք է աշխատի 50 տոկոս զեղչային համակարգով, իսկ գոնե մինչեւ 7 տարեկան երեխաներին սպասարկի անվճար: Լավ կլիներ ներդնել նաեւ քարտային տարբերակ, որ մարդիկ մի անգամ գնեին քարտը, հետո այն պարբերաբար լիցքավորելով տարբեր տրանսպորտներից կարողանային օգտվել:

- Պարոն Գասպարյան, իսկ Ձեր կարծիքով, քաղաքական ո՞ր ուժերը կհայտնվեն Երեւանի ավագանու կազմում: Եւ որքա՞ն եք համարում Ձեր՝ քաղաքապետ ընտրվելու հավանականությունը:

- Բնականաբար, հավանական եմ համարում գործող իշխանության կուսակցության՝ Քաղաքացիական պայմանագրի ընտրվելը, իսկ մնացածի շանսեը, կարող եմ ասել, զրոյական են, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ստարտային: Ով կհասցնի 11 օրվա ընթացքում իր ծրագրերը ճիշտ ներկայացնել ընտրողին, նրանց հետ հանդիպումների ժամանակ ճիշտ հրամցնել իր անելիքները, նա էլ կանցնի ընտրություններում: Իսկ մեր ուժերը ես բավարար եմ համարում, որ գոնե կոալիցիոն սկզբունքով քաղաքապետարանում նոր քաղաքապետ ունենանք:

Տպել
1947 դիտում

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանի նշանակման բոլոր իրավական չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են. Գոռ Աբրահամյան

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում

Վրաստանի քաղաքացին Լոռու մարզում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

Փակ են Արագածոտնի մարզի 11 համայնքների միջհամայնքային ճանապարհներ, այլ ճանապարհների առկա է մերկասառույց