Ադրբեջանն ԱՄՆ-ին բողոքի նոտա է հղել՝ նշելով՝ Դեն Բիլզերյանը սադրիչ նպատակով կրակ է բացել

Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են  Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան  հանձնել են նախարարության բողոքի նոտան՝ ուղղված ԱՄՆ պետքարտուղարությանը՝ ԱՄՆ քաղաքացի Դեն Բիլզերյանի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության առնչությամբ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, հայտնում է Ermenihaber-ը: 

Ըստ Հաջիևի՝ ներկայացվել է, թե Բիլզերյանը Ղարաբաղում զբաղվել է «անօրինական ռեժիմի» քարոզչությամբ, «հակաիրավական ճանապարհով ձեռք է բերել հրազեն և սադրիչ նպատակներով ցուցադրական կրակ բացել ԱՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ»:

Նշվել է նաև, որ ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող  այդ անձի՝ տեսախցիկի առջև «սանձարձակ և անկիրթ հայտարարությունները վնասում են Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև առկա բարեկամական հարաբերությունների ոգուն»:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով՝ ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ամենայն լրջությամբ կմոտենա Բիլզերյան գործողություններիառնչությամբ իրենց մտահոգությանը:

Ս.թ. օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հաջիևը հայտարարել էր, որ  Բիլզերյանն ավելացվելու է Ադրբեջանի ԱԳՆ «անցանկալի անձանց ցուցակում» Իսկ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Բիլզերյանի նկատմամբ:

Տպել
934 դիտում

Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է. Լարսը շարունակում է փակ մնալ 286 մեքենայի համար

«Էրեբունի» թանգարանի տնօրենի մրցույթին 5 թեկնածու է մասնակցել, բայց ոչ ոք չի հաղթել

«Բավական ծանոթ եմ մարզի խնդիրներին». Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպե՞տ կնշանակվի

Միքայել Մինասյանը կենդանության նշաններ է ցույց տալիս. Սերժ Սարգսյանի փեսայի հետ ԱԺ-ում համաձայն չեն

Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը

Ֆրանսիայում հայկական մաֆիայի անդամներ են ձերբակալվել

Արարատի մարզի Ոստան գյուղում հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ՝ չպայթած վիճակում

Մանկապարտեզի 6 դաստիարակները, թողնելով 103 երեխաներին, եկել են համայնքապետարան. պարզաբանում

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարանների խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը, 2 նախարարություն մի հարցով չպետք է զբաղվեն

Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչ դատարանի որոշումը Վերաքննիչ բողոք են ներկայացրել

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ

Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Freedom House-ը գնահատել է համացանցի ազատությունը. ՀՀ-ն «մասամբ ազատից» դարձել է «ազատ»

Մարզերում ձյան շերտում արգելափակված տասնյակ մեքենաների ու քաղաքացիների է օգնություն ցուցաբերվել

Հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն. հանդիպում դեսպանի հետ

«Նեմրան» հերքում է, որ կիրակիներին նվագում է ինչ-որ կրոնական կազմակերպության համար

Ծառայողական անփութությու՞ն, թե՞ ռազմաքաղաքական հանցագործություն