Դավիթ Տոնոյանն ընդունել է ռազմական լրագրության դասընթացի մասնակիցներին

Սեպտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռազմական լրագրություն – 2018» խորագիրը կրող երկշաբաթյա տեսական և գործնական դասընթացի մասնակիցներին։

Կարևորելով լրագրողների և պատմաբանների դերը տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև իրադարձությունների օպերատիվ և օբյեկտիվ լուսաբանման գործընթացում, Դավիթ Տոնոյանը նշել է. «Թեև լրագրողների մի մասը  դասընթացից հետո որոշ ժամանակ աշխատելով պաշտպանական համակարգում, հետագայում փոխում են իրենց ոլորտը, այնուամենայնիվ մեր աշխատանքը տալիս է իր արդյունքը: Պրոֆեսիոնալները, սրտացավ մարդիկ, ովքեր սիրում են բանակը, լուսաբանում են այն գրագետ  ու ճիշտ և հենց իրենք են որակ ձևավորում»:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է նմանօրինակ դասընթացները, որոնք կարող են անհրաժեշտ լինել մարտական գործողությունները լուսաբանող ռազմական լրագրողներին: Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, անդրադարձել սահմանային իրավիճակին, ԶՈւ մարտական պատրաստությանն ու առաջիկա ծրագրերին, դասընթացների մասնակիցներին հանձնել հավաստագրեր։

Միջոցառման ընթացքում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ հրատարակված «Ռազմական լրագրություն» ռազմամեթոդական ձեռնարկը:

Տպել
1138 դիտում

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Քարակերտ համայնքում ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները

Գուտերեշը կոչ է արել Երեւանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

ՀՀ թեկնածուն ընտրվել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի ԱԺ կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ