Վանաձորում դպրոցամերձ հատվածներում ոչ նշագծում կա, ոչ նշան. փողերը վերջացել են

Վանաձորի բազմաթիվ դպրոցամերձ հատվածներում դեռեւս բացակայում են ճանապարհային երթեւեկության նշանների մեծ մասը, բացակայում են նաեւ նշագծումները: Խնդիրը պետք է լուծված լիներ դեռ սեպտեմբերի 1-ին՝ ելնելով դպրոց հաճախող աշակերտների անվտանգությունից: Խնդիրն առավել արդիական է քաղաքի ծայրամասային, բայց մեծ բնակչություն ունեցող թաղամասերում: Տարոն 4 թաղամասում գործում է 2 ավագ եւ 2 հիմնական դպրոց: Ոչ թիվ 27, եւ ոչ էլ թիվ 16 հիմնական դպրոցների տարածքը գծանշված չէ: Դպրոցամերձ հատվածներում սեպտեմբերի 1-ից մինչեւ 10-ը աշակերտների անվտանգությունն ապահովել են ճանապարհային ոստիկաններն ու Տարոնի բաժնի ծառայողները: Ոստիկանությունը նման միջոցառում իրականացնում է բոլոր դպրոցամերձ հատվածներում:

Քաղաքի փողոցներում նշագծումներն ու ճանապարհային նշանների պատասխանատուն Վանաձորի քաղաքապեարանն է՝ մրցույթը շահած համապատասխան կառույցի հետ միասին, որն ինչպես երեւում է մեր ուսումնասիրություններից, բավականին թերանում է իր աշխատանքում: Դժգոհություններն ու քննարկումները Վանաձորի վարորդների ու հետիոտների շրջանում չեն դադարում: Քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը չի վերահսկում, իսկ մրցույթը շահած կազմակերպությունն էլ քայլեր չի ձեռնարկում: Տպավորություն է, որ քաղաքապետարանը մտահոգված է միայն կենտրոնական հատվածում սովորող աշակերտների անվտանգությամբ, քանի որ տվյալ տարածքներում նշագծումների ու նշանների տեղադրումն ավարտվել է մինչեւ սեպտեմբերի 1-ը: Ի դեպ, հենց կենտրոնի դպրոցներում էլ սովորում են քաղաքի «էլիտար» խավի երեխաները:

Լոռու ճանապարհային ոստիկանությունից «Հայկական Ժամանակ»-ին հայտնեցին, որ իրենք տասնյակ գրություններ են ուղարկել քաղաքապետարան, խոստացել են խնդիրը վերացնել: Ի դեպ, նման խոստումներ քաղաքապետարանը «շռայլում է» տարիներ շարունակ, բայց չգիտես ինչու՝ խոստումը ոչ միշտ է պահում՝ արագ մոռանալով թե՛ տրված խոստման ու թե՛ աշակերտների անվտանգության մասին:

Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի եւ տրանսպորտի համակարգող բաժնի պետ Արման Մովսիսյանը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց, որ քաղաքում ճանապարհային նշանների լուրջ դեֆիցիտ կա. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Վանաձորում անհրաժեշտ է 360 ճանապարհային երթեւեկության նշան, մինչդեռ այսօր կա 180 նշան, որի մեծ մասը սովետական շրջանի են»,- ասաց նա՝ նշելով, որ համայնքային բյուջեով խնդիրը հնարավոր չէ լուծել, դիմել են կառավարություն, մերժել են: Բաժնի պետի խոսքով՝ համայնքի բյուջեից այս տարի որոշակի գումար հատկացվել է, սակայն այն մինչ իր՝ տվյալ պաշտոնի գալը, արդեն վերջացած է եղել: Մովսիսյանը չկարողացավ հիշել ոչ միայն բյուջեից հատկացված գումարի չափը, այլ նաեւ, տվյալ աշխատանքների համար մրցույթը շահած կազմակերպության անունը: Բաժնի պետը վստահեցրեց՝ իրենք ըստ առաջնահերթության 10 դպրոցամերձ հատվածի ցուցակ են կազմել, որը առաջիկայում կզեկուցեն քաղաքապետին՝ աշխատանքների համար գումար հատկացնելու նպատակով:

Թե, ի վերջո, որքան գումար է հատկացվել տվյալ աշխատանքների համար, ով է մրցույթը շահած կազմակերպությունը, եւ ինչի վրա են ծախսվել համայնքային բյուջեի գումարները, որի արդյունքն այդպես էլ վանաձորցին չտեսավ, կանդրադառնանք առաջիկայում:

Մեկ զավեշտ եւս. Վանաձորի քաղաքապետարանը շուրջ 1 ամիս առաջ կենտրոնական Հայքի հրապարակից, հեռացրեց քաղաքապետարանի մոտակայքում տեղադրված 2 ճանապարհային նշանները, պատճառաբանությամբ, թե տանում են նորոգելու, կամ էլ նորը տեղադրելու նպատակով: 2 օր առաջ նշանները վերջապես տեղադրվել են, բայց այնպես, ինչպես նախկինում էր՝ «ժանգոտ» ու կեղտոտ:

Տպել
597 դիտում

Հարություն Մաշադյանը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. դատախազությունը հավելյալ պարզաբանում է տարածել

Դ. Տոնոյանը հանդիպել է Հունաստանի գործընկերոջ հետ, այցելել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. դատախազության պարզաբանումը

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում

Վրաստանի քաղաքացին Լոռու մարզում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա